Արթյուր Ադամով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Արթյուր Ադամով | |
|---|---|
(դրամատուրգ, արձակագիր) |
|
| ԱԱՀ՝ | Արթյուր Ադամով |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 23, 1908 |
| Ծննդավայր՝ | Կիսլովոդսկ (Ռուսաստան) |
| Վախճանի օր՝ | մարտի 15, 1970 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Արթյուր Ադամով (իսկական անունը` Հարություն Ադամյան, 1908, օգոստոսի 23 - 1970, մարտի 15), ազգությամբ հայ ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ։
Ծնվել է Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերող Սուրեն Ադամովի ընտանիքում։ Առաջին աշխարհամարտի նախօրերին Ադամովների ընտանիքը մեկնում է արտասահման շրջագայության։ Պատերազմը խանգարում է նրանց վերադարձին։ Երկար դեգերումներից հետո ընտանիքը հաստատվում է Ֆրանսիայում, նախ` գավառում, իսկ 1924-ից` Փարիզում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1983) XXդ. արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 529։