Նկարչի կենտրոնական տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարչի կենտրոնական տուն
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվայի մարզ
ՎայրՄոսկվա և Կրիմսկի Վալ փողոց
ՀասցեՄոսկվա և Կրիմսկի Վալ փողոց
Հիմնադրվել է1979
Կայքcha.ru
Քարտեզ
Քարտեզ

Նկարչի կենտրոնական տուն (ռուս.՝ Центральный дом художника, ՆԿՏ), նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի` «Նկարչի կենտրոնական տուն» մոսկովյան ցուցահանդեսային միավորում, որը հանդիսանում է Ռուսաստանի ամենահայտնի ցուցահանդեսային կենտրոններից մեկը և գոյություն է ունեցել 1979–2019 թվականներին։ Գոյության տարիներին շենքում տեղակայված է եղել նաև Տրետյակովյան պատկերասրահը (Նոր Տրետյակովյան պատկերասրահ), իսկ 2019 թվականի մարտից ամբողջ շենքը անցել է Նոր Տրետյակովյան պատկերասրահի վերահսկողության տակ[1]։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչների կենտրոնական տունը գտնվում է Մոսկվայի կենտրոնում և շրջապատված է «Մուզեոն» պուրակով։ Բաց երկնքի տակ գտնվող Քանդակագործության թանգարանի արտաքին ցուցահանդեսն օրգանապես միաձուլված է պուրակների համալիրի մեջ և լրացված է երեխաների համար նախատեսված հանգստի գոտիներով և խաղահրապարակներով։

  • Տարեկան ցուցահանդեսների քանակը` ավելի քան 300։
  • Տարեկան հաճախում՝ մոտ 1 000 000 մարդ։
  • Ցուցահանդեսային տարածքը` 9,000 քառ. մ.:
  • Դահլիճների քանակը` 27։
  • Մշտական պահեստավորման ֆոնդ. Գեղանկարչություն, գրաֆիկա, դեկորատիվ արվեստ, քանդակ, պաստառ, ձեռագործ աշխատանքներ 20-րդ դարի 20-ականներից մինչև այսօր` ավելի քան 46 հազար միավոր։
  • Կինոհամերգային դահլիճ՝ 600 տեղ։
  • Մամուլի կենտրոն` 60 տեղ։
  • Ավտոկանգառ` ավելի քան 500 տեղ։

Շենքի նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում` 1956 թվականի սեպտեմբերին, ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց Տրետյակովյան պատկերասրահի և ԽՍՀՄ նկարիչների միության ցուցահանդեսային շենքերի կառուցման վերաբերյալ։ Ավելի ուշ որոշվեց երկու օբյեկտի համար կառուցել մեկ շենք։ Նախագծման աշխատանքներն իրականացվեցին 1962-1963 թվականներին, հաստատվեցին 1964 թվականի մարտին։ Շինարարությունը սկսվեց 1965 թվականին[2].: Նկարչի կենտրոնական տունը բացվեց 1979 թվականի նոյեմբերին[3]։

Շենքի նախագծի հիմնական հեղինակներն էին ճարտարապետներ Նիկոլայ Սուկոյանը և Յուրի Շևերդյաևը։ Բացի այդ, նախագծմանը մասնակցել են նաև այլ ճարտարապետներ։ Նախագծի մշակման աշխատանքներում ներգրավվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտներ[2]։

Էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրետյակովյան պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական Տրետյակովյան պատկերասրահի Կրիմսկի Վալի ցուցադրությունը ընդգրկում է 1920-1960-ական թվականներին աշխատած ռուս և խորհրդային նկարիչների` Կազիմիր Մալևիչի, Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Միխայիլ Լարիոնովի, Ռոբերտ Ֆալկի, Պյոտր Կոնչալովսկու, Յուրի Պիմենովի, Պավել Կորինի, Պավել Ֆիլոնովի, Ալեքսանդր Դեյնեկայի, Վերա Մուխինայի, Սերգեյ Կոնյոնկովի, Իվան Շադրի, Վլադիմիր Ֆավորսկու, «խիստ ոճի» նկարիչների և շատ ուրիշների արվեստի գործերը[2][4]։ Նախահեղափոխական ցուցադրությունը նախագծման փուլում որոշվեց թողնել Լավրուշինսկու նրբանցքում գտնվող Պետական Տրետյակովյան պատկերասրահի նախկին շենքում[2]։

Բացի այդ, Կրիմսկի Վալեում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի շենքում անցկացվում են տարբեր ցուցահանդեսներ, զանազան թեմաներով և ցուցադրության նյութերով, ժամանակակից հայտնի արվեստագետների հետ կազմակերպվում են վարպետության դասեր Ժամանակակից արվեստի ակումբի գործունեության շրջանակներում[4]։

Նկարչի կենտրոնական տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԿՏ-ի ցուցասրահներում անցկացվում են ժամանակակից արվեստի, ճարտարապետության և դիզայնի տարբեր ցուցահանդեսներ։ Անցկացվում են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ամերիկայի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ։ Մասնավորապես, դեռևս 1980-ականներին, Նկարիչների կենտրոնական տան սրահներում ցուցադրվել էին համաշխարհային կարգի նկարիչների` Կարտիե Բրեսոնի և Իվ Սեն Լորենի (Ֆրանսիա), Գյունտեր Ուեկերի (Գերմանիա), Ֆրենսիս Բեկոնի (Անգլիա), Ջորջո Մորանդիի և Յաննիս Կունելլիսի (Իտալիա), Ռոբերտ Ռաուշենբերգի և Ջեյմս Ռոզենկիստի (ԱՄՆ), Սալվադոր Դալիի (Իսպանիա), Ժան Տենգլիի (Շվեյցարիա), Ռուֆինո Տամայոյի (Մեքսիկա) ցուցահանդեսների շարք[3]։

Նկարիչների կենտրոնական տանը տեղի է ունենում նաև «Non/fiction» մտավոր գրականության ամենամյա միջազգային տոնավաճառ։ Նկարիչների կենտրոնական տան շենքում առաջին անգամ տոնավաճառն անցկացվել է 1999 թվականին[5]։ Նկարիչների կենտրոնական տանը անցկացվում են նաև Մոսկվայի միջազգային արվեստի սրահ, «Արտ Մոսկվա» ժամանակակից համաշխարհային արվեստի ամենամյա արվեստի ցուցահանդեսը, «Արխ Մոսկվա» ճարտարապետության և դիզայնի միջազգային ցուցահանդեսը, Ռուսական հնաոճ սրահներ ցուցահանդեսը[3]։

Շենքի քանդման պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի վերջին Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինը կարգադրություն ստորագրեց Տրետյակովյան պատկերասրահի համար նոր շենքի կառուցման աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։ Ենթադրվում էր, որ դա պետք է լիներ 15 հարկանի շենք՝ կտրված պտղի տեսքով, որի նախագիծը կազմվել էր Նորման Ֆոսթերի կողմից։ «Նարնջի» հինգ «կտորներից» յուրաքանչյուրը առանձին ֆունկցիոնալ հատված էր, որը տեղակայված էր թեքությամբ դեպի միջուկը։ Նախագծով նախատեսում էր «Նարնջի» կառուցումը Նկարիչների կենտրոնական տան տարածքում և ըստ էության ունենալու էր կոմերցիոն նշանակություն։ Առաջին հարկում գտնվող թանգարանից բացի այն ներառում էր հյուրանոց, գրասենյակներ և բնակելի տարածքներ։ Շենքի ընդհանուր նախագծային տարածքը 80 հազար քառակուսի մետր էր, ինչը 30%-ով ավելի էր, քան Նկարիչների կենտրոնական տան ներկայիս տարածքը[6]։

Այդ նախագիծը հավանության չարժանացավ հասարակության կողմից և խիստ դժգոհության տեղիք տվեց։ 2008 թվականի ամռանը Մոսկվայում ստեղծվեց մշակութային կենտրոնների հասարակական խորհուրդը, որը նկարիչների կենտրոնական տան շենքի պաշտպանությունը համարեց կարևոր խնդիր. խորհուրդը բաղկացած էր հիսուն հոգուց (ճարտարապետներ, թանգարանների աշխատողներ, լրագրողներ, նկարիչներ, գրողներ)[7]։ Ավելի ուշ Ռոսօխրանկուլտուրան առաջարկել էր Նկարիչների կենտրոնական տունը ճանաչել որպես ճարտարապետական հուշարձան, որը կպաշտպաներ շենքը քանդումից[8]։

Աշնանը նոր շենքի նախագծի շնորհանդեսը տեղի չունեցավ, և հայտնի դարձավ, որ «Նարինջը», ամենայն հավանականությամբ, չի կառուցվի Ղրիմի կամրջի մոտակայքում։ Այնուամենայնիվ, այն փոխարինվեց մեկ այլ նախագծով, որը հայտնի դարձավ 2008 թվականի դեկտեմբերին։ Համաձայն Մոսկվայի քաղաքային ճարտարապետության կոմիտեի պատրաստած նոր ծրագրի` Տրետյակովյան պատկերասրահի նոր շենքի ճակատը կուղղվի դեպի Պուրակային օղակ, որի աջ կողմում կլինի Նկարչի կենտրոնական տան նոր շենքը, իսկ ձախ կողմում, այսպես կոչված, «Կոնֆերանս դահլիճ»-ը, որը ներդրումային ծրագրի բաղադրիչ մասն էր կազմում։ Տարածքը, որն այդ պահին զբաղեցնում էր Նկարչի կենտրոնական տունը, ծրագրի վրա նշված էր որպես «Հասարակական շենք» և այն նույնպես պետք անցներ  ներդրողին[9]։

2008 թվականի դեկտեմբերի 16-ին Հանրային պալատի մշակութային կենտրոնների հասարակական խորհրդի նախաձեռնությամբ, լսումներ անցկացվեցին մշակութային հաստատությունների զարգացման հեռանկարների, այդ ոլորտում պետական քաղաքականության և գերակայությունների վերաբերյալ` Կրիմսկի Վալի տարածքում գտնվող Արվեստի պուրակի զարգացման ծրագրերի օրինակով[10]։ 2009 թվականի փետրվարին մի խումբ արվեստագետներ հանդես եկան բաց նամակով, որում նրանք կտրուկ քննադատեցին ՆԿՏ-ի վերակառուցման նոր ծրագիրը[11]։ Պետական Տրետյակովյան պատկերասրահի անձնակազմը[12] նույնպես բաց նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և վարչապետ Վլադիմիր Պուտինին։ 2009 թվականի փետրվարի 15-ին Մոսկվայում Գորկու պուրակի մուտքի մոտ տեղի ունեցավ ցույց՝ ի պաշտպանություն Նկարիչների կենտրոնական տան և հարակից Արվեստի պուրակի[13]։

2009 թվականի փետրվարի 24-ին Կրիմսկի Վալում` Գորկու զբոսայգու մուտքի մոտ, տեղի ունեցավ ցույց շենքի քանդման դեմ։ Հանրահավաքի կազմակերպիչը արվեստի տարածքի պաշտպանության կոմիտեն էր, որը ստեղծվել էր հանրահավաքից անմիջապես առաջ և հանդես էր եկել «Բաց նամակով՝ ի պաշտպանություն նկարիչների կենտրոնական տան»[14]։ Հանդիպմանը ելույթ ունեցան արվեստի և մշակույթի շատ հայտնի գործիչներ` նկարիչներ Դմիտրի Գուտովը, Անատոլի Օսմոլովսկին, Դիանա Մաչուլինան, Կինոյի թանգարանի տնօրեն Նաում Կլեյմանը, Վերոնիկա Սուկոյանը (Նիկոլայ Սուկոյանի դուստրը), Մարիետա Չուդակովան, «Ֆալանսթեր» գրախանութի տնօրեն Բորիս Կուպրիյանովը, բանաստեղծ Կիրիլ Մեդվեդևը և շատ ուրիշներ[15][16]։ Նկարիչների կենտրոնական տան շենքի դիմաց տեղի ունեցավ նաև Մշակութային կենտրոնների հասարակական խորհրդի ճեպազրույցը։

Հանրահավաքի ավարտին Նկարիչների կենտրոնական տան շենքում տեղի ունեցան հասարակական լսումներ։ Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը ասաց, որ Ռուսաստանի Դաշնության բյուջեում միջոցներ չկան շենքի վերակառուցման և ընդլայնման համար, ուստի Նկարիչների կենտրոնական տան և Տրետյակովյան պատկերասրահի «վերակառուցումը» ենթադրում է Կրիմսկի Վալում գտնվող շենքի քանդում և 17-հարկանի հյուրանոցի շենքի կառուցում։ Նկարիչների կենտրոնական տան, Պետական Տրետյակովյան պատկերասրահի և Քանդակների պուրակի աշխատակիցները, ինչպես նաև Յակիմանկա շրջանի բնակիչները կտրականապես դեմ էին արտահայտվել շենքի քանդմանը։ Ընդհանուր առմամբ, մի քանի հարյուր մարդ էր ներկա լսումներին և մի քանի տասնյակ բանախոսներից միայն 6 հոգի (հիմնականում Պետական Տրետյակովյան պատկերասրահի և Նկարիչների կենտրոնական տան ղեկավարությունը) հավանություն տվեցին Մոսկվայի կառավարության ծրագրերին[16][17]։

2009 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժառանգության կոմիտեն հայտարարեց, որ Նկարիչների կենտրոնական տան շենքը չի դրվի պետության պահպանության տակ, քանի որ այն մշակութային ժառանգության օբյեկտ չէ (օբյեկտի ստեղծումից դեռևս 40 տարի չէր անցել)[18]։ 2009 թվականի դեկտեմբերի 2-ին Նկարիչների կենտրոնական տան ղեկավարությունը ստացավ Ռուսաստանի Դաշնության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1796-րդ պաշտոնական կարգադրությունը, որից հետևում էր, որ շենքը քանդվելու է, իսկ Տրետյակովյան պատկերասրահը այնտեղից տեղափոխվելու է այլ վայր[19]։                

Գրող Վիկտոր Էրոֆեևն այսպես էր մեկնաբանել շենքը քանդելու մասին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի որոշումը[20].

Ես պարզապես վրդովված եմ։ Ինձ թվում էր, որ զանգվածային բողոքների ազդեցության տակ չեղարկվեց այն քանդելու հիմար որոշումը։ Սա ապտակ էր հասարակության դեմքին և այն մարդկանց դեմքին, ովքեր որոշակի կշիռ ունեն մեր հասարակության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ЦДХ прекратит существование и передаст Третьяковке здание на Крымском Валу в марте 2019 года». Strelka. 2018 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Н. П. Сукоян. О культурно-исторической ценности здания Государственной Третьяковской Галереи — Центрального Дома художника и Парка искусств на Крымском валу
  3. 3,0 3,1 3,2 «История Центрального дома художника». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 «Третьяковская галерея на Крымском валу». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  5. К. Кобрин. В Москве открылась книжная ярмарка Non/fiction Արխիվացված 2009-09-23 Wayback Machine («Радио Свобода», 27 ноября 2008)
  6. Н. Кириллов. Вырастет ли на месте ЦДХ «Апельсин»? Արխիվացված 2008-12-24 Wayback Machine («Частный Корреспондент», 22 декабря 2008)
  7. Для защиты ЦДХ создан Общественный совет («Lenta.Ru», 03 октября 2008)
  8. Росохранкультура предложила сделать ЦДХ памятником архитектуры («Lenta.Ru», 16 января 2009)
  9. Третьяковской галерее сделают «триумфальную арку» и паркинг («Gazeta.Ru», 7 февраля 2009)
  10. «Общественный совет по культурным центрам. Что происходит». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  11. Защитим Третьяковку, ЦДХ и самих себя! Արխիվացված 2021-01-24 Wayback Machine («Gif.Ru», 11 февраля 2009)
  12. Открытое письмо Президенту Российской Федерации Д. А. Медведеву и премьер-министру В. В. Путину (14 февраля 2009)
  13. Нет сносу ЦДХ («Каспаров.Ру», (15 февраля 2009)
  14. Открытое письмо в защиту ЦДХ Արխիվացված 2013-10-20 Wayback Machine («Liberty.Ru»)
  15. А. Мурад. Сносу — нет! Против сноса ЦДХ выступили известные деятели культуры Արխիվացված 2009-03-02 Wayback Machine («Частный Корреспондент», 25 февраля 2008)
  16. 16,0 16,1 Митинг против сноса ЦДХ и общественные слушания Արխիվացված 2009-03-09 Wayback Machine (ИКД, 25 февраля 2009)
  17. «Оставьте нас в покое и не трогайте парк» («Gazeta.Ru», 25 февраля 2009)
  18. Здание Третьяковской галереи на Крымском валу не получит статус памятника («Интерфакс», 25 февраля 2009)
  19. «Федералы» решили сносить ЦДХ
  20. Статья Г. Ревзин, Х. Аминова. ЦДХ должен быть разрушен. Пусть даже и не ради «Апельсина», а просто ради стройки («Коммерсантъ», № 228, 5 декабря 2009)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]