Պավել Կորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կորին
Ծնվել էհունիսի 25 (հուլիսի 7), 1892
ԾննդավայրՊալեխ, Vyaznikovsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1967(1967-11-22)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, վերականգնող և նկարչության ուսուցիչ
Ժանրդիմապատկեր և Խճանկարչություն
ԱշակերտներNadiya Kleyn?
Պարգևներ
Լենինի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Pavel Korin Վիքիպահեստում
Կորինի աշխատանքներից

Պավել Դմիտրիևիչ Կորին (ռուս.՝ Павел Дмитриевич Корин, հունիսի 25 (հուլիսի 7), 1892, Պալեխ, Vyaznikovsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1967(1967-11-22)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1962), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ղեկավարել է Պուշկինի անան կերպարվեստի թանգարանի վերականգնման արվեստանոցը (1932-59), եղբոր՝ Ալեքսանդր Կորինի և այլոց հետ վերականգնել Դրեզդենի պատկերասրահի նկարները։ Կորինի ստեղծագործությանը բնորոշ է կերպարների ոգեշնչվածությունն ու կամային նկարագիրը, գծանկարի մոնումենտալ խստությունը, պլաստիկական ձևերի ամբողջականությունը, գույնի հագեցվածությունը։ 1920-30-ական թվականներին. աշխատել է «Հեռացող Ռուսիան» կտավի վրա։ Պատկերել է խորհրդային մտավորականության ներկայացուցիչներին. «Ալեքսանդր Նևսկի» եռապատկերի կենտրոնական մասը (1942, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), («Լեոնիդով», «Մ. Վ. Նեստերով», երկուսն էլ՝ 1939Մարտիրոս Սարյանի, Սիմոնովի (երկուսն էլ՝ 1956), Կուկրինիկսների (1958), Գուտտուզոյի (1961, բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում) նկարների համար արժանացել է լենինյան մրցանակի (1963)։ 1941-45-ին և ետպատերազմյան տարիներին ստեղծել է «ռուս ժողովրդի անպարտելիությունը» գովերգող գործեր («Ալեքսանդր Նևսկի» եռապատկերը, 1942-43, Տրետյակովյան պատկերասրահ), Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների՝ «Արբատսկայա»-ի, «Կոմսոմոլսկայա-կոլցևայա»-ի խճանկար առաստաղապատկերները (1951, պետական մրցանակ 1952), «Նովոսլոբոդսկայա»-ի լիտրաժները (1951

Կորինի աշխատանքներից Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի դիմանկարը (1949) գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Корин Павел Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 176.
  2. 2,0 2,1 2,2 Pavel Dmitrievich Korin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Bowlt J. E. Korin, Pavel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047651
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 657