Յոհանա Ավստրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհանա Ավստրիացի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1547(1547-01-24)[1][2]
ԾննդավայրՊրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էապրիլի 11, 1578(1578-04-11)[3] (31 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ԳերեզմանՍան Լորենցո տաճար
ՔաղաքացիությունԱվստրիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՖրանչեսկո I Մեդիչի[4]
Ծնողներհայր՝ Ֆերդինանդ I[4], մայր՝ Աննա Յագելոնկա[4]
ԵրեխաներԷլեոնոր դե Մեդիչի, Anna de' Medici?, Մարիա Մեդիչի[4] և Philip de' Medici?
 Joanna of Austria, Grand Duchess of Tuscany Վիքիպահեստում

Յոհանա Ավստրիացի, (գերմ.՝ Johanna von Österreich, իտալ.՝ Giovanna d'Austria, հունվարի 24, 1547(1547-01-24)[1][2], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն - ապրիլի 11, 1578(1578-04-11)[3], Ֆլորենցիա, Իտալիա), կայսր Ֆերդինանդի և Աննա Յագելոնկայի կրտսեր դուստրը, Տոսկանայի Մեծ դքսուհի, դուքս Ֆրանչեսկո I–ի առաջին կինը, Մարիա Մեդիչի թագուհու մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանան ընտանիքում 15 երեխաներից ամենափոքրն էր, մայրը մահացել էր Յոհանայի ծնվելուց երկու օր անց։ Ստացել էր փիլիսոփայության և երաժշտության խորացված ուսուցում, խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, հունգարերեն, լատիներեն, գերմաներեն լեզուներով։

Ամուսնություն Մեդիչիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանա Ավստրիացի, 1562 թվական

Հետևելով ծնողների ցանկությանը կայսր Մաքսիմիլիան II-ը որոշում է Յոհանային ամուսնացնել Մեդիչիների տոհմի ներկայացուցչ՝ Ֆլորենցիայի դուքս Ֆրանչեսկոյի հետ։ Եվրոպայում հզոր դինաստիայի՝ Հաբսբուրգների ներկայացուցչուհու հետ ամուսնությունը Մեդիչիների համար բավականին վարկանիշային կլիներ։

Նրա ամուսնությունը Ֆրանչեսկո Մեդիչիի հետ կայացավ 1565 թվականի դեկտեմբերի 18-ին։ Հարսնացուն ժամանեց Պորտո-ալ-Պրատոից։ Հանդիսությունը կազմակերպել էին Ջորջո Վազարին, Վինչենցո Բորգին և Ջովանի Կաչինին։ Տոնակատարության ժամանակ ներկայացվել էր կատակերգություն Ֆրանչեսկո դ'Ամբրայի «Cofanario»–ի տաղերով[5]։ Հարսանիքի առիթով կատարված որմնանկարների թվում կային Պալացիո Վեկոյի և Վազարիի միջանցքի, Նեպտունի շատրվանի որմնանկարները։

Ողջ ամուսնության ընթացքում Ֆրանչեսկոն պահպանում է հարաբերությունները իր վաղեմի սիրուհի՝ վենետիկուհի Բիանկա Կապելոյի հետ, որը փարթամ արտաքին ուներ և ոսկեգույն մազեր։ Ֆրանչեսկոն անտեսում էր հիվանդոտ և մելանխոլիկ Յոհանային, որը ծնում էր միայն աղջիկներ և որին անբարյացկամորեն էին վերաբերվում հպատակները՝ ավստրիական ծագման պատճառով։ Նրան լավ էր վերաբերվում միայն սկեսրայրը՝ Կոզիմո I-ը, որը հրամայել էր Յոհանայի համար Պալացիյո Վեկոյում գավիթ զարդարել։ Վազարիի աշակերտները լյունետի վրա պատկերել էին Ավստրիայի բնապատկերները։

1576 թվականին եղբայրը՝ Մաքսիմիլիանը Յոհանայի ամուսնուն տվեց դքսի տիտղոս և տերությունները դարձրեց դքսություն, որի վրա Հռոմի Պապը չուներ իշխանություն[6]։

Ամուսնության 12 տարիների ընթացքում Յոհանան ունեցավ 8 երեխա և մահացավ 31 տարեկան հասակում։ 1578 թվականի ապրիլի 10-ին, 8-րդ երեխայով հղի Յոհանան ընկավ աստիճաններից։ ՄԻ քանի ժամ անց նա ծնեց որդի, որն իսկույն վախճանվեց։ Հաջորդ որը ապրիլի 11-ին մահացավ նաև ծննդկանը։ Յոհանան թաղված է Սան Լորենցոյի տաճարի Մեդիչիների մատուռում։

Նրա մահից մի քանի ամիս անց Ֆրանչեսկոն հապճեպ ամուսնացավ Բիանկա Կապելոյի հետ։ Դժբախտ պատահարի առեղծվածային հանգամանքների շուրջ սպանության մասին խոսակցություններ էին պտտվում։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանայի և ֆրանչեսկոյի միակ որդին՝ Ֆիլիպը մահացել է հինգ տարեկան հասակում, ինչի պատճառով Տոսկանայի գահը ժառանգել է Ֆերնանդոն՝ Ֆրանչեսկոյի եղբայրը։ Յոհանայի դուստրերը նույնպես չէին փայլում իրենց առողջությամբ, նրանցից շատերը մահացել են մանուկ հասակում։

1․ Էլեոնորա Մեդիչի (1567—1611), Վինչենցո I Գոնզագայի կինը, ապագա կայսրուհի՝ Էլեոնորա Գոնզագայի մայրը 2. Ռոմոլա (1568) 3. Աննա (1569—1584) 4. Իզաբելա (1571) 5. Լուկրեցիյա (1572—1574) 6. Մարիա Մեդիչի (1573—1642), Ֆրանսիայի թագավոր Հենրի IV–ի կինը 7. Ֆիլիպ (1577–1582), կնքված էր Յոհանայի զարմիկ՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ի պատվին 8. չկնքված երեխա (1578)

Նախնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tabacchi S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2001. — Vol. 55.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Habsburg, Johanna von Oesterreich (Tochter des Kaisers Ferdinand I.) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 290.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kindred Britain
  5. Амбра, Франческо д' // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. — СПб., 1861.
  6. Colonel G. F. Young. The Medici
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհանա Ավստրիացի» հոդվածին։