Ֆիլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ
Հայոց Արքա
Իշխանություն 12221224 թթ.
Հաջորդող Հեթում Ա
Տոհմ Ռամնուֆիլդ
Հայր Բոհեմունդ IV


Ֆիլիպ (1206-1225), Կիլիկիայի Հայոց Թագավորության Հայոց թագավոր 1222 թ-ից։ Անտիոքի դուքս Բոհեմունդի որդին։ Հայոց գահի խնամակալ Կոստանդին սպարապետը, գահաժառանգ Զապելին պսակելով Ֆիլիպի հետ, նրան հռչակել է Հայոց թագավոր, պայմանով, որ նա հավատարմորեն հետևի հայոց կրոնին ու աշխարհիկ սովորույթներին։ Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով սկսել է չհետևել հայկական ավանդույթներին, կարգել կաթոլիկ պաշտոնյաների, որի համար Կոստանդինը ձերբակալել ու մահապատժի է ենթարկել նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png