Մելանխոլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արձան «Մելանխոլիկ», հեղինակ՝ Յոհան Գոթֆրիդ (1715—1779)

Մելանխոլիկ (հուն․՝ μέλαινα χολή, mélaina chole - «սև լեղի»[1]), չորս խառնվածքներից մեկը՝ ըստ Հիպոկրատի[2] (օրգանիզմում գերակշռում է սև լեղին)։ Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ[2]։ Մելանխոլիկ խառնվածք են ունեցել այնպիսի ականավոր մարդիկ, ինչպիսիք են ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը, անգլիացի Չարլզ Դարվինը, ռուս գրող Նիկոլայ Գոգոլը[3], լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին[3]։ Նրանք կարողացել են հաղթահարել այս խառնվածքի բարդություններն ու ստեղծագործաբար օգտագործել առավելությունները։ Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ։ Արիստոտելը և այլք պնդում էին, որ բոլոր հայտնի և ականավոր մարդիկ եղել են մելանխոլիկներ[4]։ Պավլովն այս խառնվածքը դասել է թույլ տիպի մեջ[5]։

Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում[2][6]։ Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները։

Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ։ Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ[7] և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  2. 2,0 2,1 2,2 Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  3. 3,0 3,1 И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  4. Артур Шопенгауэр. Афоризмы житейской мудрости.
  5. Психологический словарь
  6. Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  7. Ախտանիշներ Աֆեկտիվ խանգարումներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  • И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  • Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  • Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  • Современная энциклопедия. — 2000.