Յոզեֆ Յոախիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Joseph Joachim.jpg

Յոզեֆ Յոախիմը (գերմաներեն՝ Joseph Joachim) ավտրո-հունգարացի ջութակահար, հրեական ծագումով։ Ծնվել է 1831 թվականի հունիսի 28-ին Կիթսե քաղաքում (այսօր՝ Ավստրիա) և մահացել 1907 թվականի օգոստոսի 15-ին Բեռլինում։ Նա շատ մեծ ներդրում է ունեցել երաժշտական բնագավառում։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել]

Յոախիմի երաժշտական տաղանդը աչքի է ընկել վաղ տարիքից։ Նա սկսել է ջութակ նվագել երեք տարեկան հասակում և նվագում էր փոքրիկ մի խաղալիքով։ Հասկանալով, որ երեխան ունել ջութահարի տաղանդ նրան նկատում է Բուդապեշտի օպերայի առաջին ջութակահարներից մեկը։ Յոախիմը սկսում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ և շատ արագ՝ արդեն յոթ տարեկանում նա հանդես է գալիս համերգներում։ Նրան համեմատում են իր ժամանակի ամենամեծ ջութակահարների հետ։ Այնուհետև Յոախիմը տեղափոխվում է Վիեննա, որպեսզի շարունակի իր ուսումը։ Հետագա տարիներին նա ապրում է Գերմանիայում և ծանոթանում է Ֆելիքս Մենդելսոնի հետ։ Այդ նույն տարիներին նա ծանոթանում է նաև երիտասարդ կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի հետ։ Իր ամբողջ կյանքի ընդացքում Յոախիմը և Բրամսը մնում են մտերիմ ընկերներ։ Բրամսի և այլ երաժիշտների հետ մեկտեղ Յոախիմը համարվում էր Կլարա Շումանի մտերիմ ընկերներից մեկը և Ռոբերտ Շումանի մահվանից հետո Կլարային գոտեպնդողներից մեկը (հիմնականում Բրամսի հետ միասին)։ Նա կատարել է բազմաթիվ ջութակի կոնցերտների պրեմիերաներ։ Իր ամենահայտնի կատարումներից են Յոհաննես Բրամսի ջութակի կոնցերտի կատարումը, ինչպես նաև Մաքս Բրուխի և Անտոնին Դվորժակի ջութակի կինցերտները։ Բացի սոլո կարիերայից Յոախիմը նաև ակտիվ կամերային երաժշտության կատարող էր։ Նա բազում անգամներ հանդես է եկել Կլարա Շումանի հետ։ Նա ուներ նաև իր սեփական լարային կվարտետը։

Յոախիմը հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ Եղել է վաստակավոր ուսուցիչ և ունեցել է բազում տաղանդավոր աշակերտներ։ Այսօր Բեռլինում գոյությունունիՅոախիմիանվանհրապարակ։