Յոգա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Յոգան հնդկական փիլիսոփայության մեջ մի հասկացուղություն է, որը լայն իմաստով նշանակում է ֆիզիկական և հոգևոր պրակտիկաների համակարգ։ Յոգա սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է՝ «կապ»։ Կապ անձի ներաշխարհի, նրա շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ։ Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտային կամ առողջարար վարժությունների համակարգ, ինչպես այն հաճախ մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում։ Յուգայի «Աշտանգա Յոգա» կոչվող ամենահինավուրց ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է «Ութ Փուլանի Յոգա», ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այդ միջոցները հենց նշվաշ ութ աստիճաններում են ամփոփված, որոնք սերտելու համար Յոգա պարապել սկսելու նվազագույն տարիք համարվում է չորս տարեկանը։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը՝ լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով։
Աշտանգա Յոգայի (ashta = ութ, anga = աստիճան) ութ ճյուղերը.
- Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
- Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
- Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
- Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
- Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
- Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
- Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
- Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը՝ մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)։