Ժան Մունե-Մյուլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մունե Սյուլլիից)
Մունե Սյուլլի

Ժան Մունե-Մյուլլի (Jean Mounet-Sully) (1841-1916), ֆրանսիացի դերասան։ 1868 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի դասարանը։ Առաջին ելույթն ունեցել է 1863 թվականին՝ «Օդեոն» թատրոնում։ 1872 թվականից՝ «Կոմեդի ֆրանսեզ»-ի դերասան։ Լավագույն դերերից են՝ Ներոն, Իպոլիտ (Ռասինի «Բրիտանիկուս», «Ֆեդրա»), Օրոսման (Վոլտերի «Զաիր»), Էռնանի, Ռյուի Բլազ (Հյուգոյի «էռնանի», «Ռյուի Բլազ»), Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»)։ 1881 թվականին Օրանժ քաղաքում (Ֆրանսիա) պահպանված անտիկ թատրոնում մարմնավորել է Էդիպ արքայի (Սոֆոկլեսի «Էդիպ արքա») դերը, որով սկզբնավորել է հին հունական և հռոմեական բեմական ավանդույթների նորօրինակ վերածնունդը։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում։ Մունե-Մյուլլին օժտված էր զորեղ ձայնով, շարժումների քանդակային նրբագեղությամբ, պոռթկուն խառնվածքով։ Ավելի մեծ տեղ է տվել կերպարի արտաքին տպավորիչ մարմնավորմանը, քան հուզականությանը։ Հեղինակ է հուշագրությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png