Ռուի Բլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուի Բլաս
ֆր.՝ Ruy Blas
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրողբերգություն
Ձևպիես
ՀեղինակՎիկտոր Հյուգո
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1838
ՏեսարանԻսպանիա
Հրատարակվել է1839
 Ruy Blas

Ռուի Բլաս (ֆր.՝ Ruy Blas), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և ողբերգակ Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ դրաման` հինգ գործողությամբ[1], գրված Ալեքսանդրյան ոտանավորով։ Հյուգոն այն գրել է 1838 թվականի օգոստոսին։ Ընդամենը մի քանի ամիս անց ստեղծագործությունը հրապարակվել է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուի Բլաս» դրամայի վրա Հյուգոն աշխատել է մեկ ամսից քիչ երկար՝ 1838 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 11-ը։ Սկզբից նա տատանվել է վերնագրի ընտրության հարցում։ Պահպանվել են վերնագրի հեղինակային տարբերակները՝ «Թագուհին կարոտում է» և «Դոն Սելյուստի վրեժը»։ Բայց հետագայում Հյուգոն այս տարբերակները մերժել է` արտաքինից ազդեցիկ այդ վերնագրերին նախընտրելով ներքին ազդեցիկությամբ «Ռուի Բլաս» հասարակ վերնագիրը, որն ընդգծվում է կոռումպացված հասարակության դեմ ապստամբ ժողովրդի ծոցից ելած անհատի պայքարի կարևորությունը։

Ավարտելով 1830-ական թվականների ռոմանտիկ դրամաների շրջանը` Հյուգոն «Ռուի Բլաս» դրամայում զարգացնում և սրացնում է դրանց գլխավոր գծերը։ Այս դրամայում «Էռնանի» դրամայից հետո հեղինակը նորից անդրադառնում է Իսպանիային, բայց այս անգամ արդեն բացարձակության ձևավորման շրջանի փոխարեն ներկայացնելով խորը անկման շրջանը։ Դրամայի գործողությունները կատարվում են մոտավորապես 1699 թվականին, Հաբսբուրգներ թագավորական դինաստիայի վերջին թագավոր Կառլ II թագավորի ժամանակ, որի թագավորումը համարվել է երբեմնի ուժեղ իշխանության ուժերի ամբողջական սպառման շրջան։ Այս դրաման յուրահատուկ փայլով վերարտադրում է Իսպանիայի 17-րդ դարի մռայլ և տոթ մթնոլորտը, այն մեծ ուժով պիտակավորում է ագահ կառավարիչների հանցավոր խմբին, որը հափշտակում է ազգային բարիքն ու ժողովրդին թողնում աղքատության մեջ։ Վերջապես, մեծ այստեղ մեծ ուժով հաստատվում է սիրո մարդասիրական ընկալումը, որը Հյուգոյի համար միշտ եղել է իրական մարդկության խորհրդանիշը։ Սոցիալական հակաթեզը, որն այս կամ այն ձևով միշտ գոյություն ունի Հյուգոյի բոլոր դրամաներում, «Ռուի Բլաս» դրամայում ծայրահեղության է հասցված և իր արտացոլումն է գտնվում է ոչ սովորական իրավիճակում, այն է` սպասավոր, որ սիրահարված թագուհուն։ Հյուգոն մանրամասն նախաբանում բացատրում է, թե ինչու է նա իր դրաման պատմական համարում, սակայն պատմությունը «Ռուի Բլասում» հեղինակի կողմից շատ պարզեցված է ընկալվում և համընկնում է առանձին անհատակաների միջև մի շարք հակասությունների։ Բացի այդ, ճիշտ վեարտադրելով դարաշրջանի շատ հիմնական գծեր, Հյուգոն բավականին ազատ է վարվում պատմական փաստերի հետ` հանուն զուտ բանաստեղծական հնարանքի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի հիմնական սյուժեն կառուցված է բանսարկության շուրջ, որը մտածել է ոստիկանության նախարար դոն Սելյուստի դե Բասեն` թագուհուց վրեժ լուծելու համար։ Դոն Սելյուստի դե Բասեն սիրահետում է թագուհու շքախմբի ազնվազարմ օրիորդին և հրաժարվում է ամուսնանալ նրա հետ. թագուհին նրան վռնդում և աքսորում է։ Դոն Սելյուստի դե Բասենն իր զարմիկ դոն Սեզար դե Բասենին, ով ազնվազարմ ավազակ է և թաքնված է օրենքից, առաջարկում է հովանավորչություն և գումար մի ծառայության դիմաց. ավազակը պետք է գայթակղեր թագուհուն։ Դոն Սեզարը վրդովված հրաժարվում է. չնայած, որ նա վատնել է ունեցվածքը և դարձել է ավազակ, նա հրաժարվում է վիրավորել թագուհուն և կնոջը։ Երկու զարմիկների զրույցի արդյունքում դոն Սեզար դե Բասենին Դոն Սելյուստիի հրամանով ձերբակալում են և տեղափոխում գալյորկա (դաժանակիր աշխատանք թիանավի վրա)։ Դոն Սելյուստի ծառաներից մեկը, երիտասարդ Ռուի Բլասը, ով ժամանակներս ավարտել է համալսարանը, նմանությամբ չի տարբերվում նրա զարմիկից։ Դոն Սելյուստին Ռուի Բլասին իր զարմիկի՝ դոն Սեզար դե Բասենի անվան տակ ներկայացնում է բարձրաստիճան հանրությանը և հրամայում է ծառային հասնել թագուհու բարեհաճությանը։ Իսկ Ռուի Բլասը, որ վաղուց անհույս սիրահարված է թագուհուն, համաձայնվում է։

Իսպանիայի երիտասարդ թագուհին` Մարիա Աննա Նեյբուրգցին, Մադրիդում շատ միայնակ է, նա չի կարողանում սովորել իսպանական դաժան վարվելակարգին, նա պալատում իրեն ողջ-ողջ թաղված է զգում։ Ամուսինը վաղուց է անտարբեր դարձել նրա նկատմամբ, այնուամենայնիվ նա մի օր այգում իր սիրելի նստարանի վրա տեսնում է իր սիրելի մանուշակների ծաղկեփունջը, որը նրան հիշեցնում էին իր հարազատ Նեյբուրգը։ Թագուհին մտատանջության մեջ է ընկնում, թե ով կրող է Մադրիդում իմանալ իր սիրելի ծաղիկների մասին և այն այգի բերել, ինքն իրեն թույլ է տալիս մի քիչ երազել երիտասարդ անծանոթի մասին։ Եվ երբ թագուհուն են ներկայացնում դռանը նոր մոտեցած դոն Սեզար դե Բասենին, նա սիրահարվում է երիտասարդ և հմայիչ պալատականին, նրան նշանակում է նախարար և շրջապատում է հարգանքով։ Վեց ամսվա ընդացքում թագուհու սիրելին հաջողությամբ զբաղվում է քաղաքականությամբ և կատարում է մի շարք քաղաքական բարեփոխումներ, որոնք արժանանում են ժողովրդի հավանությանը և ազնվականների դժգոհությանը, ովքեր վախենում են կորցնել արտոնությունները և հարստությունը։ Դոն Սելյուստիին պալատում կատարվող իրադարձությունների մասին տեղեկացնում է իր մտերիմը։ Աքսորում անհրաժեշտ ժամանակ սպասելուց հետո Դոն Սելյուստին վերադառնում է Մադրիդ։

Թագուհին նամակ է ստանում իրբ իր սիրելիից, որտեղ վերջինս իրենից օգնություն է խնդրում։ Գիշերվա կեսին Մարիան հեռանում է պալատից և գնում է դե Բասենի առանձնատուն, որտեղ նրան սպասում են դոն Սելյուստին և պարտադրաբար ներկա գտնվող Ռուի Բլասը։ Դոն Սելյուստը պատռում է Ռուի Բլասի դիմակը և նվաստացնում է նրան։

Թագուհին սկզբից հրաժարվում է հավատալ, սակայն Ռուի Բլասը հաստատում է, որ համաձայնվել է ներկայանալ ուրիշի անունով, որպեսզի հնարավորություն ունենա նրան ավելի մոտ գտնվելու։ Դոն Սելյուստը դաժանաբար ծաղրում է թագուհուն և սպառնում է, որ կհայտարարի հանրությանը սպասավորի հետ ունեցած իր սիրավեպի մասին, եթե նա չհամաձայնվի ստորագրել հրաժարականի փաստաթղթերը։ Ռուի Բլասը սպանում է դոն Սելյուստին թագուհուն վիրավորելու համար, աղաչում է Մարիային ներել և հավատալ իր սիրուն։ Սակայն վիրավորված թագուհին այլևս չի հավատում նրան և պատրաստվում է հեռանալ։ Հուսահատված Ռուի Բլասը թույն է խմում։ Մահվան վերջին պահին Ռուի Բլասը տեսնում է, թե ինչպես է թագուհին խոնարհվում իր առաջ, ներում և բացահայտ խոստովանում իր սերը` դիմելով նրան իսկական անունով։

Սառա Բեռնարը (1844-1923) թագուհու դերում (1872)

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուի Բլաս
  • Դոն Սելյուտի դե Բասեն
  • Դոն Սեզար դե Բասեն
  • Դոն Գուրիտան
  • Կոմս դե Կամպորեալ
  • Մարկիզ դե Սանտա-Կրուզ
  • Մարկիս դել Բեստո
  • Կոմս Ալբա
  • Մարկիզ դե Պրիեգո
  • Դոն Մանուել Արիաս
  • Մոնտազգո
  • Դոն Անտոնիո Ուբիլյա
  • Կովադենգա
  • Գուդիել
  • Սպասավոր
  • Ալկալդ
  • Դռնապան
  • Ալգվասիլ
  • Դոննա Մարիա Նեյբուրգցի, Իսպանիայի թագուհի
  • Դքսուհի Ալբուկերսացի
  • Կասիլդա
  • Դուէնյա
  • Մանկլավիկ (պալատական ստորին պաշտոնյա)
  • Տիկնայք, պարոնայք, խորհրդի անդամներ, մանկլավիկներ, դաստիարակչուհիներ, ալգվասիլներ (կրտսեր պաշտոնյաներ), պահակներ

Ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1839 թվականին Ֆելիքս Մենդելսոնը գրել է «Ռուի Բլաս» նախերգանքը[2], չնայած որ պիեսը քննադատվել էր կոմպոզիտորի կողմից։
  • 1844 թվականին ֆրանսիացի դրամատուրգ Ադոլֆ դ'Էներին Ֆ. Դյումանուարի հետ միասին գրել է կատակային «Դոն Սեզար դե Բասեն» (այլ վերնագրով` «Իսպանացի պալատական») դրամա-զավեշտախաղը, որը Վիկտոր Հյուգոյի «Ռուի Բլաս» դրամայի վերամշակումն է։
  • 1845 թվականին անգլիացի կոմպոզիտոր Ուիլյամ Վինսենտ Ուոլեսը գրել է «Մարիտանա» անունով օպերան, որի լիբրետոն հիմնված է Ադոլֆ դ'Էներիի և Ֆ. Դյումանուարի դրամայի վրա։
  • 1866 թվականին գրվել է Ուիլյամ Ս. Գլիբերտի «Ռուի Բլաս» կատակերգությունը, որը պիեսի անգլիական վերամշակումն է։
  • 1869 թվականին իտալացի կոմպոզիտոր Ֆիլիպո Մարկետին գրել է «Ռուի Բլաս» օպերան ըստ Կառլո Օրմևիլի լիբրետոյի։
  • 1872 թվականին (երկրորդ խմբագրությունը` 1888 թվականին) ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեն գրել է «Դոն Սեզար դե Բասեն» կոմիկական օպերան Ադոլֆ դ'Էների և Ֆ. Դյումանուարի լիբրետոյի վրա։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմատոգրաֆիան բազմիցս էկրանավորել է պիեսը, նկարահանվել են դրամաներ, կատակերգություններ, երաժշտական ֆիլմեր։ Դրանցից են՝

  • 1909 թվական-«Ռուի Բլաս» (ԱՄՆ) (դրամա, Վիկտոր Հյուգոյի պիեսի էկրանավորմամբ, ռեժիսոր Ջեյմս Ստյուարտ Բլեքթոնի համր ֆիլմը)
  • 1947 թվական-«Ռուի Բլաս» (Ֆրանսիա) (դրամա, Վիկտոր Հյուգոյի պիեսի էկրանավորում)
  • 1957 թվական-«Դոն Սեզար դե Բասեն» (ԽՍՀՄ) (երաժշտական ֆիլմ, Ադոլֆ դ'Էների և Ֆ.Դյումանուարի կատակերգության էկրանավորումը)
  • 1965 թվական-«Ռուի Բլաս» (Ֆրանսիա) (դրամա, Վիկտոր Հյուգոյի պիեսի էկրանավորումը, ռեժիսոր Կլոդ Բարմի հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը)
  • 1971 թվական-«Մեծամոլություն» (Ֆրանսիա) (կատակերգություն Վիկտոր Հյուգոյի պիեսի մոտիվներով)
  • 1989 թվական-«Դոն Սեզար դե Բասեն» (ԽՍՀՄ) (երաժշտական ֆիլմ, Ադոլֆ դ'Էներիի և Ֆ.Դյումանուարի կատակերգության էկրանավորումը)
  • 2002 թվական «Ռուի Բլաս» (Ֆրանսիա) (Դրամա, Վիկտոր Հյուգոյի պիեսը ռեժիսոր Ժակ Վեբերի էկրանավորմամբ։ Գլխավոր դերերում՝ Կսավյե Գալե, Կարոլ Բուկե, Ժակ Վեբեր և Ժերար Դեպարդիե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.francetv.fr/culturebox/ruy-blas-de-victor-hugo-inaugure-le-nouveau-tnp-a-villeurbanne-66861 Статья, фото, видео о спектакле «Рюи Блаз» в Национальном театре Популер (фр. Populaire) в Лионе, 2011-2013 гг.
  2. http://www.belcanto.ru/sm_mendelssohn_blas.html Об увертюре Мендельсона «Рюи Блаз» на сайте belcanto.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гюго В. Собрание сочинений в 15 т. М., Государственное издательство художественной литературы, 1953. (Том 4, с. 451-455. Перевод Т. Щепкиной-Куперник.)
  • Т. Л. Щепкина-Куперник. Избранные переводы в 2 томах. Авторский сборник. Государственное издательство художественной литературы. 1957. (Том 2).
  • Гюго В. Драмы. М., Искусство, 1958. (с. 609-754. Перевод Т. Щепкиной-Куперник.)
  • Гюго В. Драмы. М., Искусство, 1958. М. Трескунов. Драматургия Виктора Гюго. (с. 3-44).
  • Гюго В. Собрание сочинений в 10 т. М., Правда, 1972. (Том 2, с. 291-450. Перевод Т. Щепкиной-Куперник.)
  • Гюго В. Собрание сочинений в 6 т. М., Правда, 1988.
  • Гюго В. Собрание сочинений в 6 т. М., Правда, 1988. Толмачёв М. В. Свидетель века Виктор Гюго. (Том 1).
  • Гюго В. Собрание сочинений в 14 т. Издательство Терра-Книжный клуб, 2002. (Том 11: пьесы 1834-1885 гг.) - ISBN 5-275-00269-6
  • Гюго В. Последний день приговоренного к смерти. Авторский сборник. (Последний день приговоренного к смерти (пер. с фр. Н. Касаткиной); Девяносто третий год (пер. с фр. Н. Жарковой), Рюи Блаз (с. 469-637; пер. с фр. Т. Щепкиной-Куперник). - Москва : Эксмо (серия: Зарубежная классика (твёрдый переплёт), 2010. - ISBN 978-5-699-41025-5
  • Гюго В. Последний день приговоренного к смерти. Авторский сборник. (Последний день приговоренного к смерти (пер. с фр. Н. Касаткиной); Рюи Блаз (с. 127-312; пер. с фр. Т. Щепкиной-Куперник). - Санкт-Петербург : Азбука (серия: Азбука-классика (мягкая обложка), 2012. - ISBN 978-5-389-04215-5
  • Моруа А. «Олимпио, или Жизнь Виктора Гюго».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուի Բլաս» հոդվածին։