Ալեքսանդրյան ոտանավոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրյան ոտանավոր - եվրոպական պոեզիայում լայնորեն գործածվող բանաստեղծական չափ։ Շատ տարածված է եղել հատկապես ֆրանսիական պոեզիայում` սկսած 12-րդ դարից` Ալեքսանդր Մակեդոնացու մասին գրած մի պոեմից։ Այստեղից էլ «ալեքսանդրյան» մակդիրը։
Բանատողը բաղկացած է 12 վանկից, կայուն ռիթմական շեշտեր է կրում 6-րդ և 12-րդ վանկերի վրա և հատածով բաժանվում է երկո հավասար կիսատողերի։ Ռուսական պոեզիայում ալեքսանդրյան ոտանավորը սովորաբար վեցոտնյա յամբական տող է։[1]
12-վանկանի տողերով ոտանավորներ գրվում են նաև հայ պոեզիայում` կամ մեկ հատածով 6-րդ վանկից հետո.
- Երբ երկնքի մովում // վերջին աստղը հանգավ`
- Նա իր տունը թողեց // ու ճանապարհ ընկավ։
և կամ երկու հատածով` 4-րդ և 8-րդ վանկերից հետո.
- Ինչ մնաց ինձ // -ոսկյա մի ցանց, // ուրիշ ոչինչ,
- Մարգարտաշար // հուշերի գանձ // -ուրիշ ոչինչ։
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 8-9։