Սառա Բեռնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nadar 1.jpg

Սառա Բեռնար (Sarah Bernhardt, 1844 թ. հոկտեմբերի 23, – 1923 թ. մարտի 26), ֆրանսիացի նշանավոր դերասանուհի, իր ժամանակին ճանաչվել է որպես «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհի»՝ երկրպագուների կողմից արժանանալով «Աստվածային Սառա» անվանը: Հայտնի է դարձել 19-րդ դարի 70-ական թթ. սկզբներին՝ Ֆրանսիայում, իսկ հետագայում շլացուցիչ հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի բեմերում: Նրա խաղացանկը հիմնականում կազմված էր լուրջ դրամատիկական դերեից: Բեռնարի լավագույն դերերից են՝ դաննա Սոլ («Էրնանի» Հյուգո), Մարգարիտա Գոտիե («Կամելիազարդ տիկինը» Դյումա-որդի), Թեոդորա (Սարդուի համանուն պիեսը), Գրյոզ արքայադուստրը (Ռոստանի համանույն պիես), Ռեյխշտադտի դուքս (Ռոստանի «Արծվի ձագ» պիես), Համլետ (Շեքսպիրի համանուն ողբերգություն), Լորենզաչչո (Մյուսսեի համանուն պիես): Թողել է բեմը 1922 թ.: