Օթելլո (ողբերգություն)
Օթելլո - Վիլյամ Շեքսպիրի հայտնի պիեսներից է։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են տարբեր կինոնկարներ, դրվել բազում ներկայացումներ և այլն: Շեքսպիրը «Օթելլոն» գրել է մոտ 1604 թվականին:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնային և գաղտնի ամուսնանում նրա հետ: Դեզդեմոնեաի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին: Վերջինիս մարդիկ խռովություն էին պատրաստում Օթելլյոի համար: Դրանք Յագոն և Ռոդրիգոն էին: Սակայն անմեղ ու հավատարիմ ընկեր էին ձևանում: Բրաբանցիոն գտնում է Օթելլոյին և Դեզդեմոնային իշխանների ժողովի վայրում, որտեղ Վենետիկի գլխավոր իշխանը իր խորհրդատուների հետ որոշումներ էր կայացնում կապված Թուրքիայի պատերազմի հետ: Այդտեղ էլ քննարկում են սևամորթ Օթելլոյի ու իր հարսնացույի հարցը: Բրաբանցիոն ստիպված համակերպվում է իրավիճակի հետ: Դրանից հետո Օթելլոն իր հավատարիմների հետ պատերազմի է ուղևորվում: Նրա հետ է մեկնում նաև Դեզդեմոնան:
Կիպրոսում, որտեղ ընթանում էր պատերազմը, Օթելլոն և Դեզդեմոնան որոշում են ամուսնանալ եկեղեցով: Այդպես էլ անում են: Ամբողջ իրիկուն Օթելլոյի դղյակում խնջույք էր: Ներկա էին բոլոր բարեկամները, ընկերները, նույնիսկ հասարակ մարդիկ: Յագոն իր հերթական պլաններն էր մշակում: Նա ցանկանում էր խռովության միջոցով սպանել Օթելլոյին, հետո գրավել նրա ողջ հարստությունը: Իսկ Ռոդրիգոն, որ երազում էր միայն Դեզդեմոնայի մասին, խորամանկ Յագոյի ձեռքին գործիք է դառնում: Յագոն իր նպատակին հասնելու համար նախ որոշում է այնպես անել, որ Կասսիոն` Օթելլոյի տեղակալը, կորցնի վստահությունը իր տիրոջ մոտ: Ռոդրիգոն, Յագոյի թելադրանքով, խնջույքի ժամանակ կարողանում է դիտավորյալ կռվել հարբած Կասսիոյի հետ և անմեղ ձևանալ, իսկ Օթելլոն մեղադրում է Կասսիոյին, պաշտոնազրկում և այլևս նույնիսկ տեսնել չէր ուզում: Այդ դեպքից հետո խարդախ Յագոն Կասսիոյին խորհուրդ է տալիս բարեհոգի Դեզդեմոնեյի միջոցով վերադարձնել իր պաշտոնը: Կասսիոն այդպես էլ անում է. խնդրում է Դեզդեմոնեյին բարեխոսել իրեն ամուսնու առաջ: Խնջույքից հետո Դեզդեմոնեն խնդրում է ամուսնուն, որպեսզի նա ների անմեղ Կասսիոյին: Իսկ Յագոն շարունակում է գործել: Նրա մյուս քայլը Օթելլոյին և Դեզդեմոնային կռվացնելն էր: Յագոն գալիս է մավրի մոտ և սկսում ստեր դուրս տալ: Նա ասում է, որ Դեզդեմոնան դավաճանում է Օթելլոյին Կասսիոյի հետ: Յագոն ամեն կերպ համոզում է տիրոջը: Օթելլոն լիովին համոզված չէր, սակայն կասկածանքները սկսում են տանջել նրան: Դրանից հետո Յագոն կարողանում է իր կնոջ` էմիլիայի միջոցով ձեռք բերել Դեզդեմոնայի թաշկինակը, որը նրան Օթելլոն էր նվիրել: Նա այդ թաշկինակը գցում է Կասսիոյի տան մեջ: Երբ Յագոն դարձյալ սկսում է համոզել մավրին, որ Դեզդեմոնան դավաճանում է իրեն, Օթելլոն հրամայում է Յագոյին և Ռոդրիգոյին սպանել Կասսիոյին, իսկ ինքը որոշում է սպանել դավաճան կնոջը քնած ժամանակ, որին այդքան սիրում ու վստահում էր: Այդ խավար նույն գիշերը, երբ Կասսիոն վերադառնում էր իր սիրուհի,
վատահամբավ Բիանքայի մոտից, Յագոն և Ռոդրիգոն հարձակվում են նրա վրա: Կասսիոն կարողանում է վիրավորել Ռոդրիգոյին: Սակայն դա Յագոյին ձեռնտու չէր. նա վիրավորում է Կասսիոյի ոտքը և փախչում: Այդ պահին գալիս են Լոդովիկոն և Գրացիանոն, որոնք օգնություն են կանչում և կատարվածը մեկնաբանում որպես մահափորձ Կասսիոյի դեմ, ով արդեն նշանակվել էր Օթեելոյի պաշտոնին:
Օթելլոն խանդի տեսարաններ է սարքում, երբ Դեզդեմոնեն պառկում է մահճակալին: Հետո հարձակվում անմեղ կնոջ վրա և սկսում խեղդել նրան: Բայց հետո տեսնում է թե ինչպես է տանջվում Դեզդեմոնան և միանգամից դանակահարում նրան: Գոռոցները լսելով ներս են մտնում ծառաները, ոստիկանները, Յագոյի կին Էմիլիյան: Այդ պահին բերում են վիրավոր Կասսիոյին, գալիս են Յագոն և Լոդովիկոն, Գրացիանոն և ուրիշներ: Յագոյի կինը սկսում է գոչել բոլորի մոտ, որ այս ամենում միայն Յագոն է մեղավոր, և ամեն ինչը նա է կազմակերպել: Յագոն զայրանում է և դանակահարում է կնոջը: Սակայն նրան արագ ձերբակալում են: Օթելլոն հասկանում է, որ ինքը ստորաբար խաբվել է իր <հավատարիմ> դրոշակրի` Յագոյի կողմից ու իզուր է սպանել իր անմեղ կնոջը: Վշտից նա դանակահարում է ինքն իրեն: Յագոյին ուղարկում են մահապատժի:
[խմբագրել] Կերպարներ
- Վենետիկի Դոժ
- Բրաբանցիո, սենատոր
- ՈՒրիշ սենատորներ
- Գրացիանո, Բրաբանցիոյի եղբայրը
- Օթելլո, պատվավոր մավր, ծառայում է Վենետիկի հանրապետությանը
- Կասսիո, իր լեյտենանտը
- Յագո, իր մեծապաշտոն խորհրդատուն
- Ռոդրիգո, Վենետիկի կոմսերից մեկը
- Մոնտանո, գրավում էր Օթելլոյից առաջ իր պաշտոնը Կիպրոսում
- Ծաղրածու, Օթելլոյի ծառան
- Դեզդեմոնե, Բրաբանցիոյի դուստրը և Օթելլոյի կինը
- Էմիլիա, Յագոյի կինը
- Բյանկա, Կասսիոյի սիրուհին
Նավաստի, սուրհանդակ, գնդապետներ, կոմսեր, երաժիշտներ, շքախումբ, պահակներ և ծառաներ