Կոմեդի ֆրանսեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմեդի Ֆրանսեզ

Կոմեդի Ֆրանսեզ (ֆր.՝ Comedie-Francaise), Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոնը։ Հիմնադրվել է 1680 թվականին, Փարիզում, Լյուդովիկոս XIV-ի հրամանագրով՝ միավորելով Մոլիերի և «Բուրգունդյան օթել» թատրոնները։

Թատերախմբում էին՝ Մ. Շանմելեն, Մ. Բարոնը, Շ. Լագրանժը, Ա. Բեժարը և ուրիշներ։ Ձեռք բերելով դրամայի բեմադրության մենաշնորհ՝ «Կոմեդի Ֆրանսեզը» համախմբել է մեծ դերասաններին։ 18-րդ դարում թատրոնում կլասիցիզմի պալատա-ազնվականական և դեմոկրատա-լուսավորական միտումները սահմանազատվել են. «վոլտերյան» դերասաններ Ա. Լեկուվրյորը, Մ. Դյումենիլը, Ի. Կլերոնը, Ա. Լեկենը, պահպանելով կլասիցիզմի նորմերը, ձգտել են դեկլամացիայի, բեմական վարքագծի հոգեբանական հավաստիության։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունն տարիներին «Կոմեդի Ֆրանսեզը» անվանվել է «Ազգի թատրոն»։ 19-20-րդ դարերի խոշորագույն դերասաններից էին Է. Ռաշելը, ժորժը, Մարսը, Աառա Բեռնարը, Ժ. Մունե-Այուլլին։

Ռեալիստական ավանդույթները հիմնականում զարգացրել են կատակերգակներ Է. Գոն, Բ. Կոկլենը։ 1930-ական թվականներին թատրոնում գործել են ռեժիսորներ Ժ. Կոպոն, Լ. Ժուվեն, Շ. Դյուլենը, Գ. Բատին; Ներկայացվել են Պ. Կոռնելի, Ժ. Ռասինի, Մոլիերի, Պ. Մարիվոյի, Պ. Բոմարշեի, Ա. Մյուսսեի և այլոց երկերը։ Թատրոնի առաջատար դերասաններից են (1950-1960-ական թվականներ) ժ. Մեյերը, Մ. էսկանդը, Լ. Աենիեն, Ժ. Բերտոն։ «Կոմեդի Ֆրանսեզը» ելույթներ է ունեցել արտասահմանում (1954, 1964, 1969, 1973 թվականներին՝ ԽՍՀՄ-ում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png