Երեք հրացանակիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք հրացանակիրներ
ֆր.՝ Les Trois Mousquetaires
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ-թերթոն և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Դ’Արտանյան, Աթոս, Պորտոս, Արամիս, Cardinal Richelieu?, Լուի Արդար, Աննա Ավստրիացի, Ջորջ Վիլյերս, Ժան-Արման Դյու Պեյրե, Մարի դը Ռոհան, Ջոն Ֆելտոն, լեդի Վինտեր, Շարլ-Սեզար դե Ռոշֆոր, Կոնստանցիա Բոնասյե, Պլանշե, Grimaud?, Բազեն, Մուշկետոն, executioner of Lille?, Բոնասյե, Lord de Winter?, Կետտի և D'Artagnan's father?
Նկարագրում էՓարիզ, Meung-sur-Loire?, Լոնդոն, Կալե, Լա Ռոշել և Բետյուն
Շարքեռապատում հրացանակիրների մասին
ՀաջորդՔսան տարի անց
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1844 և 1845
Հրատարակում հայերեն1953 թ.
Թվային տարբերակgrapaharan.org/Երեք_հրացանակիրներ
 The Three Musketeers Վիքիպահեստում

«Երեք հրացանակիրները» (ֆր.՝ Les trois mousquetaires), Ալեքսանդր Դյումա Հոր կողմից 1844 թվականին գրված պատմաարկածային վեպ։ Այն նվիրված է դ'Արտանյանի՝ հրացանակիր դառնալու համար տնից հեռացած մի երիտասարդ մարդու, և նրա երեք ընկերների՝ Աթոսի, Պորտոսի և Արամիսի արկածներին։ Դ'Արտանյանի պատմությունը շարունակվում է նաև երկու այլ վեպերում՝ «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ տասը տարի անց»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյումայի այս պատմությունը նվիրված է դ'Արտանյանի և նրա ընկերների արկածներին՝ 1625-1628 թվականների մեջ ընկած ժամանակահատվածում։

Երիտասարդ աղքատ գասկոնական ազնվական դ'Արտանյանը (որը նշանակում է Արտանյաններից) 1625 թվականի ապրիլին լքեց հայրական տունը և ուղևորվեց Փարիզ` հուսալով տեղ գտնել հրացանակիրների գնդում։ Ճանապարհին` Մենգում (ֆր.՝ Meung-sur-Loire), մենամարտի բռնվեց կարդինալ Ռեշելյեյի մերձավորներից մեկի՝ դուքս Ռոշֆորի հետ, և վերջինս հափշտակեց դ'Արտանյանի հանձնարարական նամակը։ Փարիզ ժամանալուն պես դ'Արտանյանը ուղևորվում է թագավորական հրացանակիրների կապիտան պարոն դե Տրեվիլի մոտ ընդունելության, սակայն նա բացատրում է, որ, գործող օրենքների համաձայն, չի կարող սկսնակին տեղ տալ իր գնդում այնքան ժամանակ, մինչ նա չցուցաբերի իր քաջությունը կամ չի ծառայի ուրիշ տեսակի զորքերում երկու տարի և ուղարկում է նրան Դեզեսսարի գվարդիական գունդ։

Հետո պատահականությունների արդյունքում նույն օրը դ'Արտանյանը հերթականությամբ վիրավորում է երեք փորձառու հրացանակիրներին՝ Աթոսին, Պորտոսին և Արամիսին, և երեքից էլ ստանում է մենամարտի հրավեր։ Սակայն մենամարտը, որին նա ներկայանում է հաջորդ առավոտյան, ընդհատվում է կարդինալի գվարդիականների հայտնվելով, որոնք ցանկանում են ձերբակալել չորսին էլ՝ մենամարտի արգելման հրամանագրի խախտման համար։ Ի պատասխան նրանց դ'Արտանյանը և երեք հրացանակիրները միավորվում են և հաղթում գերազանցող թշնամուն, դառնալով ընկերներ։ Կարդինալ Ռիշելյեն գանգատվում է հրացանակիրների արարքից Լյուդովիկոս XIII-ին, որը կշտամբում է դե Տրևիլին, բայց գաղտնի հպարտանում է որ իր մոտ ծառայում են այդպիսի մարդիկ։

Դ'Արտանյանը վարձում է ծառա Պլանշե անունով և հանգրվանում է նպարավաճառ Բոասյոյի և նրա տիկնոջ՝ Կոստանցիայի մոտ, որին էլ շուտով սիրահարվում է։ Կոստանցիան ծառայում էր թագավորական արքունիքում, թագուհի Աննա Ավստրուհու մոտ, որը պայքարում էր Կարդինալի դեմ թագավորի վրա ազդեցության համար։ Թագուհին ժամադրության ժամանակ անհույս սիրահարված անգլիական նախարար լորդ Բեկինգհեմին նվիրում է ադամանդե տասներկու կախազարդերը, որոնք նախկինում նրան էր նվիրել թագավորը։ Կարդինալը լրտեսներից իմանալով այդ մասին որոշում է վարկաբեկել թագուհուն՝ նա համոզում է թագավորին կազմակերպել պարահանդես, որին Աննան պետք է ներկայանա կախազարդերով, որպեսզի թագավորը կարողանա հիանալ թագուհով։ Ի լրացումն այդ ամենին կարդինալի լրտես՝ Միլեդին, ուղևորվում է Անգլիա և Բեկինգհեմի մոտից հափշտակում է երկու կախազարդը։

Լորդ Բեկինգհեմի դիմանկարը

Թագուհին չիմանալով ինչ անել և իր խնդրով կիսվում է Կոնստանցիայի հետ, որը իր հերթին խոստանում է օգնել։ Կոնստանցիան իրավիճակի մասին պատմում է դ'Արտանյանին և վերջինս, նրա հանդեպ սիրուց, պատրաստ է ուղևորվել Լոնդոն, որպեսզի փրկի թագուհու պատիվը։ Նա համոզում է իր երեք ընկեր-հրացանակիրներին միանալ իրեն։ Սակայն ճանապարհը լի է վտանգներով՝ երեք հրացանակիրներին շարքից հանում են կարդինալի գվարդիականների կազմակերպած ծուղակները և դարանները։ Միայն դ'Արտանյանը ճանապարհին մենամարտելով կարդինալի դեսպան դե Վարդի հետ, հասնում է նավահանգիստ և Լա Մանշով ուղևորվում է Լոնդոն։ Այնտեղ հանդիպում է Բեկինգհեմին, ստանում կախազարդերը (երկու գողացվածները փոխարինվում են Բեկինգհեմի ոսկերիչի կողմից պատրաստված կրկնօրինակներով) և ետ է վերադառնում Փարիզ, բառացիորեն վերջին պահին։ Թագուհին պարահանդեսին հայտնվում է կախազարդերով։

Մի անգամ, նկատելով հիասքանչ աղջնակի և անգլիացու միջև բուռն խոսակցությունը, վերջինիս մենամարտի է հրավիրում։ Մենամարտում հրացանակիրները հաղթում են անգլիացիներին։ Լորդ Վինտերը, որին դ'Արտանյանը խնայում է, ծանոթացնում է նրան լորդ Վինտերի մահացած եղբոր այրու՝ լեդի Կլարիկի հետ։ Դ'Արտանյանը զգացմունքներ է տածում նրա հանդեպ, սակայն նրա սպասուհի Կետտիից իմանում է, որ միլեդին սիրում է լորդ դե Վարդին։ Փոխելով դե Վարդի նամակը՝ դ'Արտանյանը միլեդիի ատելությունն է առաջացնում իր սերը վանող լորդի նկատմամբ։ Նա որոշում է դ'Արտանյանի ձեռքերով սպանել դե Վարդին և գիշեր անցկացնել նրա հետ։ Այդ ժամանակ դ'Արտանյանը նրա ուսին նկատում է դաջվածք և հիշում է Աթոսի գաղտնիքն մասին, որը պատմել էր, որ ժամանակին ուներ կին, բայց նկատելով, որ նա դաջվածք ունի, Աթոսն իմանում է, որ նա գող է և գեղջուկ (ազնվականներին չէին դաջում), սպանում է նրան, այն ժամանակվա ֆեոդալի իրավունքով և ուղևորվում է ծառայության։

Նույն ժամանակ թագավորը սկսում է խռովարար ամրոց Լա Ռոշելի պաշարումը՝ հուգենոտների հենարանը։ Երեք հրացանակիրները և դ'Արտանյանը, որը նույնպես հրացանակիր էր, պատերազմում ցուցաբերում են խիզախության և անվախության հրաշքներ։ Կարդինալը ծագրում է Բեկինգհեմի սպանությունը և այդ նպատակով Լոնդոն է ուղարկում Միլեդիին։ Այդ կնոջ մեջ Աթոսը ճանաչում է իր նախկին կնոջը՝ տիկին դե Լա Ֆերին։ Հրացանակիրները լորդ Վինտերին նախազգուշացնում են վտանգի մասին, և Միլեդին ձերբակալվում է Անգլիա ոտք դնելուն պես։ Սակայն նրան հաջողվում է գայթակղել լորդ Վինտերի հպատակ կապիտան Ֆելտոնին, որը նրան ազատում է և նրա դրդմամբ սպանում է Բեկինգհեմին։

Միլեդին վերադառնում է Ֆրանսիա և հայտնվում միանձնուհիների մենաստանում։ Այդ մենաստանում կախազարդերի պատմությունից հետո թաքնվում էր նաև Կոստանցիան։ Միլեդին, շահելով նրա վստահությունը, փորձում է առևանգել։ Երբ անսպասելիորեն մենաստան են ժամանում հրացանակիրները՝ Միլեդին թունավորում է Կոստանցիային։ Հրացանակիրները հետապնդում են Միլեդիին, ձերբակալում և դատապարտում մահապատժի։ Լիլլի դահիճը, որի եղբորը նույնպես սպանել է Միլեդին, ի կատար է ածում դատավճիռը։

Հրացանակիրներն իրենց արաքների համար սպասում էին խիստ պատժի։ Բայց Ռիշելյեն, գաղտնի զգուշանալով իր գործընկերուհուց, գնահատում է դ'Արտանյանի պոտենցիալը և ի նշան հաշտության նվիրում է նրան հրացանակիրների լեյտենանտի կոչում։ Անմիջապես պաշարման ավարտից հետո Պորտոսը ամուսնանում է հարուստ այրու հետ, իսկ Արամիսը դառնում է աբբա։ Միայն Աթոսը շարունակում է ծառայությունը արդեն դ'Արտանյանի հրամանատարությամբ և միայն 1631 թվականին լքում է ծառայությունը՝ ստանալով ժառանգություն։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք հրացանակիրներ»-ը 1844 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը հրատարակվել է «Le Siècle» օրաթերթում առանձին գլուխներով։ Դա ավանդական շարունակական վեպ էր, որտեղ գլուխն ավարտվում էր ինչ-որ հետաքրքիր տեղում, որպեսզի կարդացողը անհամբերությամբ սպասի շարունակությանը։ Այդ ձևով կարդացածի ընկալումը խիստ տարբերվում ամբողջովին միանգամից գիրքը կարդալուց։

Մեզ համար Կոնստանցիան մահացավ, միլեդիին գլխատեցին, Պորտոսը ամուսնացավ դատավորուհու հետ, Արամիսը մազերը կտրեց, Աթոսը թողեց ծառայությունը և հեռացավ գավառ։ Եկեք պատկերացնենք, ինչ էին մտածում «Երեք հրացանակիրներ»-ի առաջին ընթերցողները, երբ Աթոսը ուղղեց ատրճանակը կնոջ վրա և ... Եվ պետք է սպասել հաջորդ ֆելիետոնին։ Քանի-քանի պարոններ և տիկիններ տենչում էին սպանության, և քանի-քանիսը` ամուսինների հաշտության։ Եվ քանիսը չէին բավարարված նրանից, որ Աթոսը կնոջից վերցրեց բաց թերթը
- Վերա Կամշա[1]

Քանի որ Դյումային վճարում էին տողերի քանակով, նա ստեղծեց Գրիմոյին՝ Աթոսի սպասավորին, որը բացատրվում էր զուտ միաբառ։ Այսինքն, տողը, որի վրա գրված էր մեկ բառ «այո» կամ «ոչ», վճարվում էր այնպես, ինչպես մեկ ամբողջական տողը։ «Քսան տարի անց»-ի գրման ժամանակ հրատարակիչները որոշեցին Դյումային վճարել ըստ բառերի քանակի, և Գրիմոն անմիջապես դարձավ ավելի զրուցասեր[2][3][4][5]։

Սկզբից ձեռագրում գրված էր դ'Արտանյանի անունը՝ Նաթանիել։ Դա դուր չեկավ հրատարակիչներին և այն հանվեց։ Դյուման, որը մշտապես օգտվում էր գրական «նեգրերի» աշխատանքից, «Երեք հրացանակիրներ»-ի վրա աշխատում էր Օգյուստ Մակեի (1813-1886) հետ։ Այդ նույն հեղինակը օգնում էր նաև «Կոմս Մոնտե-Քրիստո»-ի, «Սև կակաչ»-ի, «Թագուհու վզնոց»-ի ստեղծման ժամանակ։ Հետագայում Մակեն դիմեց դատարան և պահանջեց Դյումայի հետ համահեղինակությամբ գրված 18 վեպերի ճանաչում որպես իր սեփական ստեղծագործություն։ Բայց դատարանը որոշեց, որ նրա աշխատանքը ոչ այլ ինչ էր, քան նախապատրաստական։

Գրական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամ Երեք հրացանակիրների նկարով

Գրքի նախերգանքում Դյուման գրում էր, որ վեպի համար հիմք են հանդիսացել գտնված Ֆրանսիայի ազգային գրադարանում որոշ հուշեր։ Հետագայում պարզվեց, որ այդ ներշնչանքի աղբյուր է հանդիսացել «Թագավորական հրացանակիրների առաջին ջոկի կապիտան լեյտենանտ պարոն դ'Արտանյանի հուշերը» (ֆր.՝ Mémoires de Monsieur d’Artagnan, capitaine lieutenant de la première compagnie des Mousquetaires du Roi)։ Ճիշտ է՝ գիրքը գրված էր ոչ դ'Արտանյանի կողմից, այլ գրված էր Գասյեն դե Կուրտիլ դե Սանդրայի կողմից (ֆր.՝ Courtilz de Sandraz), հրատարակված Քյոլնում (1700) հրացանակրի մահից 27 տարի անց։ Այդ գիրքը Դյուման վերցրել էր Մարսելի քաղաքային գրադարանից և չի վերադարձրել այն, որը հաստատում են բազմաթիվ բողոք-նամակները, որոնք մնացել են անպատասխան։

Կախազարդերի պատմությունը՝ Լարոշֆուկոյի «Հիշողություններ»-ում (1662, ամբողջական հրատարակություն՝ 1817) հիշատակվում է այն մասին, որ դքսուհի Լյուսի Կառլայլը (դուքս Հենրի Նորտումբերլենդսկու դուստրը) պարահանդեսի ժամանակ հերցոգ Բեկինգհեմի մոտից կտրել է ադամանդե կախազարդերը։ Նաև օգտագործվել է Ռեդերերի «Ֆրանսիական արքունիքի քաղաքական և բարեկիրթ ինտրիգները»։ Կոստանցիայի առևանգումը վերցված է Աննա Ավստրուհու կամերդիներ պարոն դե Լա Պորտի «Հիշողություններ»-ից։

«Հիշողություններ», որոնց մասին Դյուման խոսում է նախաբանում, կարծես նա դրանք հրապարակել է դուքս դե Լա Ֆերի կողմից գրված գրքի տեսքով։ Այսինքն, եթե ասենք գրաքննադատների լեզվով, հենց Աթոսն է հանդիսանում «Երեք հրացանակիրներ»-ի պատմողը։

Գլխավոր հերոսների նախատիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Ռիշելյեն Լա Ռոշելի պաշարման ժամանակ

Դ'Արտանյանի կերպարը ստեղծվել է դե Կուրտիլի և Դյումայի կողմից, հետևապես իրական գոյություն ունեցող մարդու հիմքում։

  • Շարլ դե Բատց-Կաստելմոր, դուքս դ'Արտանյան ( ֆր.՝ Charles de Batz de Castelmore, comte d'Artagnan, ծնված 1611-ից 1615 թվականների միջև, մահացած 1673 թվականին)` գասկոնացի և հրացանակիր, նույնպես մահացած Մաաստրիխտի պաշարման ժամանակ, ինչպես նաև գրքի հերոսը։ Բայց նա ապրել է ոչ թե Ռիշելյեյի, այլ Մազարինիի դարաշրջանում (1625 թվականին նա 18 տարեկան էր, ինչպես գրքում, այլ ոչ 14-ն անց), մարշալ չի եղել և կրել է դուքսի տիտղոս, չնայած որ կերպարը ավելի քիչ նշանակալի էր, բայց և այնպես դարձավ մարշալ։ Իրական դ'Արտանյանը հրացանակիր դարձավ 1644 թվականին, Մազարինիի վստահված անձն էր Ֆրոնդի ժամանակ, մասնակցել է Ֆուկեի ձերբակալմանը։ Զոհվել է Մաաստրիխտի ճակատամարտի ժամանակ` 1673 թվականին։

Երեք հրացանակիրների անունները, ստեղծվել են Կուրտիլի կողմից՝ իրական կերպարների հիման վրա։

  • Արման դե Սիլլեգ դ'Աթոս դ'Օտվելլ ( ֆր.՝ Armand de Sillègue d'Athos d'Autevielle, 1615-1643 թվականներ)- մահացել է վերքից ստացված մենամարտի ժամանակ, մինչ դուքս դ'Արտանյանի հրացանակիրներին անդամագրվելը
  • Իսահակ դե Պորտո ( ֆր.՝ Isaac de Portau, 1617-1712 թվականներ)- հրացանակիր դարձավ 1643 թվականին[6]։
  • Անրի դ'Արամիթս ( ֆր.՝ Henri d'Aramitz, 1615- մահվան թվականը անհայտ) - ազնվական, աշխարհիկ աբբա Օլորոն թեմում, 1640 թվականին անդամագրված հրացանակիրների ջոկ, որի հրամանատարն էր նրա ազգականը։ Կյանքի վերջում նա իր կնոջ և չորս երեխաների հետ առանձնացավ իր տիրույթներում։

Հետաքրքիր է, որ պատմվածքը սկսվում է 1625 թվականի ապրիլից, իսկ Լա Ռոշելի պաշարումը կայացել է 1627 թվականին։ Այդ ժամանակաշրջանում իրական դ'Արտանյանը չկար դեռ 14 տարեկան, իսկ Պորտոսը՝ 10[6]: Որպեսզի պատմվածքի մեջ մտցնի այդ դեպքերը Դյուման ծերացրեց իր կերպարներին։

  • Միլեդի- նրա նախատիպ է համարվում կոմսուհի Լյուսի Կառլայլը, Բեկինգհեմի լքված սիրուհին, որը խանդից դարձավ Ռիշելյեի լրտեսը։
  • Ռոշֆոր- օգտագործվել է «Դ'Արտանյանի հիշողություններում» գործող Ռոնե կամ Ռոսնե ազգանունով կերպարի նախատիպը։ Ինչպես նաև «Memoires de MLCDR» (Monsieur le comte de Rochefort), Անրի Լուի դե Ալուանյի հիշողությունները, մարքիզ դե Ռոշֆոր(Անվան սխալ՝ նրան անվանում էին Շարլ-Սեզար (Շարլ-Սեզար դե Ռոշֆոր դե Սեն-Պուանտ 1615-1687 թվականներ))։ Եվ դուքս նա դարձավ միայն հոր մահից հետո՝ 1663 թվականին։

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դ'Արտանյան (պարոն Դ'Արտանյան որդի)
  • Աթոս (Դուքս դե Լա Ֆեր)
  • Պորտոս (Բարոն դյու Վալոնն դե Բրասյե դե Պյերֆոն)
  • Արամիս (ազնվական դ'Էրբլե, եպիսկոպոս Վաննսկիյ)

Իրական պատմական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարդինալ Ռիշելյե
  • Լյուդովիկոս Ճշմարտասեր թագավոր
  • Աննա Ավստրուհի թագուհի
  • Լորդ Բեկինգհեմ
  • Դե Տրեվիլ
  • Լա Պորտ
  • Դքսուհի դե Շեվրեզ
  • Ջոն Ֆելտոն
  • Կարլ I թագավոր

Մտածված կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլեդի. Նույն ինքը Աննա դե Բեյլ, նույն ինքը լեդի Կլարիկ, նույն ինքը բարոնուհի Շեֆֆիլդ, նույն ինքը Շարլոտտա Բաքսոն, նույն ինքը դքսուհի դե Լա Ֆեր, նույն ինքը լեդի Վինտեր։ Կարդինալի լրտեսը։
  • Դուքս Ռոշֆոր. Կարդինալի նվիրված խորհրդատու։ Հնարավոր է, ունի իրական պատմական նախատիպ
  • Կոնստացիա Բոնասյե. Նպարավաճառ Բոնասյեի կինը և դ'Արտանյանի սիրուհին։ Թունավորվում է Միլեդիի կողմից՝ մենաստանում։
  • Պլանշե. Դ'Արտանյանի ծառան։
  • Գրիմո. Աթոսի ծառան։
  • Բազեն. Արամիսի ծառան։
  • Մուշկետոն. Պորտոսի սպասավորը։
  • Կետտի. Աղջիկ դ'Արտանյանով հիացած։ Միլեդիի ծառան։
  • Նպարավաճառ Բոնասյե. Կոնստանցիա Բոնասյեի ամուսինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вера Камша «Тысяча и одна серия»
  2. American literary gazette and publishers' circular. The University of California, 1864
  3. André Maurois. Alexandre Dumas: a great life in brief. Knopf, 1966
  4. William Conant Church. The Galaxy, Volume 23. Volumes 7-12 of American periodical series, 1850-1900. W.C. and F.P. Church, 1965. Original from the University of California
  5. André Maurois. The Titans: a three-generation biography of the Dumas. Harper, 1957. 508 pages
  6. 6,0 6,1 «Porthos». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]