Միխայիլ Գրոմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գրոմով
ռուս.՝ Михаил Леонидович Громов
ֆր.՝ Mikhaïl Gromov
Ծնվել էդեկտեմբերի 23, 1943(1943-12-23)[1][2][3][…] (80 տարեկան)
Բոկսիտոգորսկ, Տիխվինսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ֆրանսիա[4] և  Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս, Chartered Building Surveyor և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան[5], Բարձրագույն գիտական հետազոտությունների ինստիտուտ և Սթոնի Բրուքի համալսարան
Գործունեության ոլորտերկրաչափություն, խմբերի տեսություն[6], մաթեմատիկա[6], դիֆերենցիալ երկրաչափություն[6] և մաթեմատիկական անալիզ[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[7], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ, Սանկտ Պետերբուրգի համալսարան[8] և Սուրբ Պետրոսի դպրոց
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6], ֆրանսերեն[9][6] և անգլերեն[9][6]
Գիտական ղեկավարՎլադիմիր Ռոխլին
Եղել է գիտական ղեկավարFrançois Labourie?, Denis Auroux?[8], Pierre Pansu?[8], Միխայիլ Կաց[8], Michael W. Jackson?[8], John William Mitchell?[8], Abdelghani Zeghib?[8], Christophe Bavard?[8], Yann Ollivier?[8], Անդրաշ Սյուչ[8], Antoine Gournay?[8] և Yashar Memarian?[8]
Պարգևներ
Կայքihes.fr/~gromov/
 Mikhail Leonidovich Gromov Վիքիպահեստում

Միխայիլ Լեոնիդովիչ Գրոմով (դեկտեմբերի 23, 1943(1943-12-23)[1][2][3][…], Բոկսիտոգորսկ, Տիխվինսկի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ֆրանսիացի և ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Աբելի մրցանակի դափնեկիր։ Մեծ ներդրում է ունեցել մետրիկական երկրաչափության, Ռիմանյան երկրաչափության, խմբերի երկրաչափական տեսության զարգացման մեջ։

Մաթեմատիկայի շատ ոլորտներում մեծ ազդեցություն է ունեցել նրա հիպերբոլական ֆունկցիաների տեսությունը, ինչպես նաև հոմոտոպիայի սկզբունքի (մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ) հետ կապված աշխատությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռազմական բժիշկ-պաթոլոգների՝ բժշկական ծառայության մայոր, բժշկական գիտությունների դոկտոր Լեոնիդ Ինոկենտևիչ Գրոմովի (ծնվ․՝ 1899)[16] և բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Լիա Ալեքսանդրովնա Ռաբինովիչի (շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկի զարմուհին) ընտանիքում[17][18]։ Երկրաբանական և հանքարդյունաբերական գիտությունների դոկտոր Վալերիան Գրոմովի ազգականն է։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մայրը ծառայել է թիվ 341 տեսակավորման և տարհանման հիվանդանոցի պաթալոգիական բաժանմունքի վարիչ և ընդունիչ-տեսակավորման դասակի հրամանատար 44-րդ հրաձգային դիվիզիայի 78-րդ առանձին բժշկական գումարտակի կազմում, մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը[19], որդու ծննդյան տարում ծառայել է Վոլխովի ռազմաճակատամարտի առողջապահական գումարտակում[20]։ Հայրը, ով ծնունդով եղել է Տրորցկովսկից, ծառայել է որպես թիվ 3415 տարհանման հիվանդանոցի պաթալոգիական բաժանմունքի վարիչ, ապա թիվ 3412-ում[16], հեղինակել է գիտական աշխատություններ, այդ թվում՝ «Դատաբժշկական հյուսվածաբանության ձեռնարկ» (1958 թվական)։

Միխայիլ Գրոմովը Սովորել է Լենինգրադի 217-րդ դպրոցում։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1969 թվականին պաշտպանել է դիսերտացիա՝ ստանալով ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան[21], իսկ 1973 թվականին՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի դոկտորի աստիճան[22]։ Գիտական ղեկավարը եղել է Վլադիմիր Աբրամովիչ Ռոխլինը։ Նույն համալսարանում 1967 թվականից աշխատել է որպես ասիստենտ և դոցենտ, այնուհետև եղել է գիտաշխատող Լենինգրադի հիդրոօդերևութաբանական ինստիտուտում և Ցելյուլոզա-թղթային արդյունաբերության կենտրոնական գիտահետազատական ինստիտուտում[23]։

1974 թվականին ընտանիքի հետ Իսրայելի վիզայով հեռացել է Խորհրդային Միությունից և Իտալիայի տարածքով տեղափոխվել ԱՄՆ[24]։ Մինչև 1981 թվականը եղել է Նյու Յորք նահանգի Սթոնի Բրուկ համալսարանի պրոֆեսոր, ապա 1981-1982 թվականներին՝ Փարիզի VI համալսարանի պրոֆեսոր[25]։

1982 թվականից աշխատել է Ֆրանսիայի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում, որտեղ զբաղեցրել մշտական պրոֆեսորի պաշտոն։ 1991-1996 թվականներին եղել է Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր, 1996 թվականից՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր[26]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեորեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 White M. L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  5. https://math.nyu.edu/people/profiles/GROMOV_Mikhael.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://www.ae-info.org/ae/User/Gromov_Mikhael
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Mathematics Genealogy Project — 1997.
  9. 9,0 9,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. https://medal.kpfu.ru/laureatyi-medali/
  11. https://www.abelprize.no/c53859/seksjon/vis.html?tid=54323
  12. https://www.kyotoprize.org/en/laureates/
  13. https://www.unine.ch/unine/home/luniversite/Evenements/dies-academicus/dies-academicus-2009.html
  14. https://web.archive.org/web/20140425020717/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2011/
  15. https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=27
  16. 16,0 16,1 Наградной лист Л. И. Громова (Орден Красной Звезды), с. 115
  17. Վլադիմիր Ռոբինովիչի հուշերը (Մ․ Գրոմովի ընտանիքի ծագումնաբանությունը մայրական կողմից)։ Լիա Ալեքսանդրովնա Ռաբինովիչը նաև Ռիգայի մաթեմատիկոս, պատմիչ և գիտության ժողովրդականացնող Իսահակ Ռաբինովիչի զարմուհին է։ Մ․ Գրոմովի զարմիկը լատվիացի իրավաբան և հասարակական գործիչ Ալեքսանդր Բերգմանն է (Լեհաստան, 1925-2016)։
  18. Martin Raussen, Christian Skau. «Interview with Mikhail Gromov» (PDF) (անգլերեն). American Mathematical Society. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. ,Лия Александровна Рабинович на сайте «Подвиг народа»: Մոր ընտանիքը Կրասլավայից էր ։
  20. Список награждённых медалью «За оборону Ленинграда»
  21. Գրոմով, Մ. Լ. Стабильные отображения слоений в многообразия։ Автореферат диссертации на соискание ученой степени кандидата физико-математических наук. Ленинградский государственный университет имени А. А. Жданова. — Л., 1968. — 4 с.
  22. Громов, М. Л. Изометрические погружения в многомерной геометрии։ Автореферат диссертации на соискание ученой степени доктора физико-математических наук. Ленинградский государственный университет имени А. А. Жданова. — Л., 1972. — 20 с.
  23. С. П. Новиков. «Рохлин». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. The genius who came in from the cold: «The idea was to become obscure enough to be allowed, as a Jew, to emigrate to Israel. This happened in 1974, but Gromov changed route in Rome and came to Stony Brook instead»․
  25. «NYU Mathematician Mikhail Gromov Named Winner of Abel Prize» (անգլերեն). Physics Today. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  26. Страница на сайте NYU Արխիվացված 2009-04-08 Wayback Machine
  27. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.(անգլ.)
  28. Mikhaël Gromov — Membre de l’Académie des sciences
  29. New Fellows 2011 | Royal Society
  30. Միխայիլ Գրոմովի էջը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում
  31. Heintze, Ernst (1987). «Review: Manifolds of nonpositive curvature, by W. Ballmann, M. Gromov & V. Schroeder» (PDF). Bull. Amer. Math. Soc. (N.S.). 17 (2): 376–380. doi:10.1090/s0273-0979-1987-15603-5.
  32. Grove, Karsten (2001). «Review: Metric structures for Riemannian and non-Riemannian spaces, by M. Gromov» (PDF). Bull. Amer. Math. Soc. (N.S.). 38 (3): 353–363. doi:10.1090/s0273-0979-01-00904-1.
  33. McDuff, Dusa (1988). «Review: Partial differential relations, by Mikhael Gromov» (PDF). Bull. Amer. Math. Soc. (N.S.). 18 (2): 214–220. doi:10.1090/s0273-0979-1988-15654-6.
  34. Toledo, Domingo (1996). «Review: Geometric group theory, Vol. 2: Asymptotic invariants of infinite groups, by M. Gromov» (PDF). Bull. Amer. Math. Soc. (N.S.). 33 (3): 395–398. doi:10.1090/s0273-0979-96-00669-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գրոմով» հոդվածին։