Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիատ փողեր(անգլ.՝ fiat money, լատին․՝  fiat՝ հրամանագիր, ցուցում բառից, ) , թղթային արժույթներ, որոնք թողարկում է տվյալ երկրի կառավարությունը կամ կենտրոնական բանկը[1]: Ի տարբերություն ապրանքային արժույթների՝ ֆիատ արժույթները կապված չեն որևէ արժեքավոր ակտիվի հետ, ապահովված չեն ապրանքներով կամ այլ նյութական արժեքներով[2]։ Հաճախ ֆիատ փողերն իրենց անվանական արժեքով օգտագործվում են որպես վճարման միջոց[3]։ Ֆիատ փողի արժեքը որոշվում է առաջարկի ու պահանջարկի և թողարկող կառավարության կայունության փոխհարաբերությամբ[4]։ Մասնագիտական գրականության մեջ հանդիպում են նաև ֆիդուցիար փող(լատին`. fiducia՝ վստահություն բառից) և վարկային փող եզրույթները[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուան դինաստիայի թղթադրամն իր տպագրական փայտե ափսեով, 1287 թվական։ Միջնադարյան ֆիատ փողի տեսակ են: Գրառման ներքևի փոքր չինական նիշերն ասում են, որ գրությունը կարող է շրջանառվել տարբեր նահանգներում՝ առանց ժամկետի ավարտի:

Ֆիատ փողն առաջին անգամ ստեղծվել է Չինաստանում՝ 11-րդ դարում, երբ այնտեղ թողարվկեցին թղթային արժույթներ։ Այն փոխանակվում էր մետաքսի, ոսկու, արծաթի հետ։ Արդեն 13-րդ դարում, երբ իշխանությունն անցավ մոնղոլ նվաճողներին, Կուբլայ խանը ստեղծեց ֆիատ արժույթի համակարգ։ Ըստ պատմաբանների՝ ֆիատ փողերի մեծ ծախսերը և հիպերինֆլյացիան Մոնղոլական կայսրության անկման պատճառ են եղել[6]։ Եվրոպայում՝ Իսպանիայում, Շվեդիայում և Նիդերլանդներում, ֆիատ փողերն ստեղծվել են 17-րդ դարում։ Շվեդական փորձն անհաջող էր, և կառավարությունը հրաժարվեց ֆիատ համակարգից՝ հօգուտ արծաթի ստանդարտի[7]։ Հաջորդ երկու դարերի ընթացքում ֆիատ համակարգը փորձարկվեց Ֆրանսիայում,Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ։ 20-րդ դարում Ամերիկան որոշակիորեն սահմանափակեց ապրանքային արժույթի օգտագործումը, իսկ 1933 թվականին ամերիկյան կառավարությունը դադարեց թղթադրամը ոսկու հետ փոխանակելու պրակտիկան։ 1972 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները, նախագահ Նիքսոնի օրոք, հրաժարվեց ոսկու ստանդարտից[8]՝ Բրետոն-Վուդսյան համակարգից[9], և անցավ ֆիատ արժութային համակարգին։ Ֆիատ արժույթն սկսեց կիրառվել ամբողջ աշխարհում[10]։

Հայաստանի Հանրապետության 100000-ոց թղթադրամ
Բիթքոյնը (₿) կրիպտոարժույթ է, որը հայտնագործվել է 2008: Ներդրումը թողարկվեց որպես բաց կոդով ծրագրակազմ:
20000 հնդկական ռուփի վճարելու մուրհակ, Հնդկաստանի Կայսերական բանկ, 1926թվական

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիատ փողերը, ի տարբերություն ոսկե մետաղադրամների կամ թղթադրամների, որոնք կարող են փոխարկվել թանկարժեք մետաղների, ապահովված են վստահությամբ այն թողարկած կառավարության նկատմամբ: Ֆիատ փողերը թողարկած կառավարությունները ձեռք են բերում ճկունություն սեփական արժույթները կառավարելու, դրամավարկային քաղաքականություն սահմանելու և համաշխարհային շուկաների կայունացման գործընթացներում: Ֆիատ փողերի թողարկումը սահմանափակում չունի, ինչը կարող է հանգեցնել հիպերինֆլյացիայի։ Դրանց շրջանառությունը կարգավորելու համար ամբողջ աշխարհում վերահսկվում են ֆինանսական բոլոր գործառնությունները[4]: Ֆիատ փողերը գործում են կանխիկ, ավանդ կամ էլեկտրոնային եղանակով: Ժամանակակից թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կատարել վճարումներ ոչ թե կանխիկ եղանակով, այլ անկանխիկ՝ հեռախոսով կամ քարտով։ Որպես վճարման միջոց՝ ֆիատ փողերը նման են կրիպտոարժույթին` երկու միջոցներն էլ ապահովված չեն ոսկով կամ ապրանքներով: Կրիպտոարժույթն ստեղծվում և վերահսկվում է գաղտնագրային մեթոդներով , չունի մեծ կշիռ համաշխարհային տնտեսության մեջ և երաշխավորված չէ պետության կողմից, մինչդեռ ֆիատ փողերը երաշխավորված են թողարկող պետության կողմից։ Կրիպտոարժույթի երաշխավորված չլինելը իրավունք չի տալիս համարվել ֆիատ փող[11]։ Այսպիսով՝ ֆիատ փողեր են համարվում կանխիկ թղթադրամները, մետաղադրամները, փոխառությունները, պարտատոմսերը, մուրհակները, չեկերը և օգտագործվում են տարադրամի փոխանակման համար[10]։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն փաստացի ֆիատներ և վարկային ֆիատներ հասկացությունները։ Փաստացի ֆիատները ամենօրյա կիրառվող թղթադրամներն ու մետաղադրամներն են, իսկ վարկային ֆիատները բանկերի՝ թղթադրամների, չեկերի կամ պարտատոմսերի տեսքով թողարկվող պարտավորություններն են[12]:

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսության նկատմամբ վերահսկողություն կենտրոնական բանկերի կողմից(ճկուն են վարկային առաջարկը, իրացվելիությունը, տոկոսադրույքները կառավարելու համար)։
  • Սինյորաժ[13]՝ էմիսիոն եկամուտ, որն ստացվում է դրամի թողարկումից(դրական սինյորաժի դեպքում կառավարությունն ունենում է տնտեսական շահույթ, բացասականի դեպքում՝ տնտեսական կորուստ) [4]։

Թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսությունը պաշտպանելու ոչ ապահով միջոց(ոսկու հետ կապված արժույթը կայուն է, ֆիատ փողը ոչ՝ ոսկու սահմանափակ առաջարկի պատճառով)։
  • Գնաճային ռիսկ(եկամտի նվազում գնաճի պատճառով)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]