Արթուր Սեսիլ Պիգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Սեսիլ Պիգուն

Արթուր Սեսիլ Պիգու (անգլերեն՝ Arthur Cecil Pigou; 1877—1959) — անգլիացի տնտեսագետ: Ծնվել է նոյեմբերի 18-ին 1877 թ. Ռայդեում: Քեմբրիջի նոր դասական դպրոցի ներկայացուցիչ: Եղել է Ալֆրեդ Մարշալի աշակերտը:

Քեմբրիջի համալսարանի Կինգզ քոլեջն ավարտելուց հետո սկսել է դասավանդել քաղտնտեսագիտության ամբիոնում, և ղեկավարել է այն 1908-1943 թթ.: 1918-1919 թթ. եղել է արժույթային կոմիտեի անդամ, 1919-1920 թթ. եղել է անդամ թագավորական եկամտահարկի կոմիտեում. 1924-1925 Չեմբերլանի` դրամաշրջանառության խնդիրներով զբաղվող կոմիտեի անդամ:

Պատմության մեջ տնտեսագետի անունը թևակոխեց նրա կողմից բացահայտված, «Պիգուի էֆեկտ» ի հետ մեկտեղ, երբ դրամական զանգվածների աճի պայմաններում ինֆլյացիայի սպասումների բացակայությունը և գների ու տոկոսադրույքի ճկուն համակարգը բերում են ոչ թե գների աճ, այլ նվազում: Մահացել է մարտի 7-ին 1959 թ Քեմբրիջում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով