Մասնակից:Արտյոմ Մելիք-Օհանջանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրալիա (անգլ.՝ Australia, պաշտոնապես Ավստրալական Միություն (անգլ.՝ Commonwealth of Australia)), երկիր, որ ներառում է Ավստրալիա մայրցամաքը, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսում՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքում՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքում՝ Նոր Զելանդիան:

18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40 000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թվականի հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս: Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։

1901 թվականի հունվարի 1-ին այդ վեց գաղութները միավորվելով ձևավորեցին Ավստրալական Միությունը։ Այդ ժամանակից ի վեր Ավստրալիան պահպանում է իր կայուն ազատ ժողովրդավարական քաղաքական համակարգը, որը գործում է որպես պառլամենտական ժողովրդավարության միություն, և սահմանադրական միապետությունը: Միությունը ներառում է վեց նահանգներ և մի քանի տարածքներ։ 22.7 միլիոն բնակչությունը մեծապես կենտրոնացած է Արևելյան նահանգներում և քաղաքներում։ Ավստրալիան իր տնտեսության ծավալով աշխարհում 12-րդն է, իսկ մեկ շնչին ընկնող եկամտի ծավալով՝ հինգերորդը։ Ավստրալիան իր ռազմական ծախսերով աշխարհում 13-րդն է։

Ավստրալիան Մեծ20, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն, Բրիտանական ազգերի միություն, Ասիա-Խաղաղ օվկիանոս տնտեսական համագործակցություն, Խաղաղ օվկիանոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։


Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավստրալիա» (անգլ.՝ Australia, [əˈstɹæɪljə, -liə] ավստրալական անգլերենով[1]) եզրը առաջացել է լատին․՝ austrālis («հարավային») բառից։ Ավստրալացիների խոսակցական լեզվում Ավստրալիայի մասին խոսելիս օգտագործվում է Oz բառը։ «Ավստրալական» ածականի համար ավստրալացիները օգտագործում են Aussie ([ˈɒzi]) բառը։

Առասպելները Անհայտ հարավային երկրի (լատին․՝ Terra Australis Incognita), «անհայտ երկրի մասին հարավում» սկիզբ են առել Հռոմեական կայսրության ժամանակներում և սովորական երևույթ էին միջնադարյան աշխարհագրության համար, չնայած այն բանին, որ ոչ մի տեղեկություն չէին պարունակում մայրցամաքի մասին։

Ամենավաղ փաստաթղթավորված հիշատակումը «Australia» բառի օգտագործման մասին անգլերեն լեզվում եղել է 1625 թվականին «Աուստրալիա-դել-Էսպիրիտու-Սանտուի մասին տեղեկություններ, գրառված մաստեր Հալկլայթի կողմից» (անգլ.՝ A note of Australia del Espíritu Santo, written by Master Hakluyt) գրքում, որը հրատարակվել է Սամուել Պուրչասը, որպես Hakluytus Posthumus, որտեղ Իսպանական Աուստրալիա-դել-Էսպիրիտու-Սանտու (իսպ.՝ Australia del Espíritu Santo) անվանումը, որը տրվել էր Նոր Հեբրիդներ արշիպելագի մի փոքր կղզու, աղճատվել էր մինչև «Australia»[2]: «Australische» ածականը նույնպես օգտագործվել է հոլանդացի պաշտոնյաների կողմից Բատավիում (այժմյան Ջակարտա), նշելու համար բոլոր նոր հայտնաբերված ցամաքները 1638 թվականից սկսած[3]: «Australia» բառը օգտագործվել է ֆրանսիացի գրող-ուտոպիստ Գաբրիել դը Ֆուանյիի անգլերեն թարգմանված «Ժակ Սադերի արկածները, նրա ճանապարհորդությունը և Աստրալի Ցամաքի հայտնագործությունը» (ֆր.՝ Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe; 1676)[4] գրքում։ Այս եզրը օգտագործել է նաև շոտլանդացի աշխարհագրագետ Ալեքսանդր Դալրիմպը նշելով ամբողջ հարավային Խաղաղ օվկիանոսը, իր «Խաղաղ օվկիանոսի հարավային մասում ճանապարհորդությունների և հայտնագործությունների պատմական հավաքածու» (անգլ.՝ An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean; 1771) գրքում։ 18-րդ դարի վերջում այս եզրը օգտագործվում է բուսաբաններ Ջորջ Շոուի և Ջեյմս Էդվարդ Սմիթի կողմից ավստրալական մայրցամաքի նշման համար իրենց «Նոր Հոլանդիայի կենդանաբանությունը և բուսաբանությունը» (անգլ.՝ Zoology and Botany of New Holland; 1793) գրքում[5], ինչպես նաև 1799 թվականի քարտեզի վրա, որը պատկանում էր Ջեյմս Ուիլսոնին[6]:


Ավստրալիան մինչ եվրոպացիները (մինչ 1606 թվականը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական աբորիգենների նախնիները Ավստրալիայում հայտնվել են դեռևս 40-60 հազար տարի առաջ (ըստ ուրիշ տվյալների՝ մոտ 70 հազար տարի առաջ)[7][8]. Մարդիկ ծովով Ավստրալիա են տեղափոխվել այն ժամանակ, երբ դեռ Նոր Գվինեան և Թասմանիան մայրցամաքի մաս էին կազմում։ Այս հանգամանքն էլ նրանց դարձնում է աշխարհի ամենավաղ ծովային ճանապարհորդները[9]։ Աշխարհամասը մարդկանցով սկսել է բնակեցվել դեռևս 42-48 հազար տարի առաջ[10]։

Ամենահին մարդկային մնացորդները գտել են Մունգո լճում, որը չոր գետ է Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավ-արևելքում[11]։ Այդ մնացորդներն իրենցից ներկայացնում են Երկրի վրա գտնված ամենահին կրեմացիայի օրինակը, որ վկայում է այն մասին, որ ավստրալական աբորիգենների մոտ նախկինում եղել են ծիսակարգեր[12]։

Աբորիգենների արվեստը համարվում է աշխարհում հնագույն ավանդույթներ պահպանող արվեստը[13]։ Նրա տարիքը գնահատում են շուրջ 30 000 տարեկան և նրան կարելի հանդիպել Ավստրալիայի տարածքում՝ հիմնականում Ուլուրույում և Կակադու ազգային այգում[14][15]։ Տարիքի և ժայռապատկերների քանակով Ավստրալիայի քարանձավները համապատասխանում են Եվրոպայի Լասկո и Ալտամիրա քարանձավներին[16][17]։

Մ.թ.ա. 10-12 հազարամյակներում Թասմանիան առանձնացել է մայրցամաքից և որոշ քարե գործիքներ չեն հասել թասմանցիներին (օրինակ բումերանգի օգտագործումը)[18]։ Վաղ ժամանակներում Ավստրալիայի հարավ-արևելքում հրաբուխներ են ժայթքել[19]։ Ավստրալիայի հարավ-արևելքում Վիկտորիա նահանգի Կոնդահ լճում գտել են սննդամթերքի պաշարներով բնակավայր[20]։ Դարերով մակասարները առևտուր են արել Ավստրալիայի աբորիգենների հետ՝ հիմնականում Արնեմ-Լենդի հյուսիս-արևելքում գտնվող Յոլնգույի բնակիչների հետ։

Ավստրալիայի ծովափի հետազոտություն (1606-1788 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ փորձում են ապացուցել, որ եվրոպացիները Ավստրալիա են այցելել դեռևս XVI դարում։ Քենեթ Մակինթայրը և մյուս պատմաբանները հավաստիացնում են, որ պորտուգալցիները գաղտնի կերպով հայտնաբերել են Ավստրալիան XVI դարի 20-ական թվականներին[21]։ Դյեփի քարտեզի վրա «Ժավ-Լյա-Գրանդի» գրությունները հաճախ հիմք են հանդիսացել «պորտուգալյան հայտնագործման» թեորիային։ Այսպես թե այնպես, Դյեփի քարտեզը վկայում է, որ այդ ժամանակների աշխարհագրական գիտելիքներն այդքան էլ վերջնական տեսք չունեին՝ ինչպես փաստացի, այնպես էլ թեորիական առումներով։[22]

Ավստրալիայի հայտնագործումը եղել է 1606 թվականին, երբ Վիլեմ Յանսզոնը Duyfken նավով իջել է Ավստրալիա՝[23] անվանելով այն Նոր Հոլանդիա և անվանելով այն Նիդերլանդիայի տարածք։ Նույն թվականին Պեդրո Ֆերնանդես Կիրոսի իսպանական էքսպեդիցիան իջել են Նոր Հիբրիդներ և ենթադրելով, որ սա հարավային աշխարհամաս է, այն անվանել են Հարավային Երկրի Սուրբ Ոգի։(իսպ.՝ Austrialis del Espiritu Santo)[24][25] Ավելի ուշ նույն թվականին Կիրոսին փոխարինող Լուիս Վաես դը Տոռեսը նավով անցել է Տոռեսի նեղուցով և, հնարավոր է, որ տեսել է Ավստրալիայի հյուսիսային ափը[26]։

1642 թվականին հոլանդացի Աբել Թասմանը իր կատարած ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Վան-Դիմենի Երկիրը (հետագայում անվանվել է Թասմանիա) և Նոր Զելանդիան, որով և մեծ ներդրում է կատարել Ավստրալիայի հետազոտման գործում։ Իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ նա նավարկել է Ավստրալիայի արևելյան Ավստրալիայի ծովեզրով դեպի Նոր Գվինեայի հարավային ափ։ Նա բաց է թողել Նոր Գվինեայի և Ավստրալիայի միջև գտնվող Տոռեսի նեղուցը և ի շնորհիվ նրա քարտեզների վրա պատկերվել է արևմտյան մասը։[27].

XVII դարի 50-ականներին հոլանդական ծովագնացների շնորհիվ Ավստրալիայի ուրվագծերը բավականին ճշգրտորեն պատկերվել էին քարտեզների վրա։

Բացառությամբ հոլանդական հետազոտությունների Ավստրալիայի Արևմտյան ծովեզրը մնում էր չհետազոտված մինչև Ջեյմս Կուկի առաջին նավարկությունը։ Առաջին անգամ հարավայի օվկիանոսում կամ Անտեսանելի հարավային երկրում բանտարկյալներով և մեղապարտերով գաղութ ստեղծելու գաղափարը պատկանում էր Ջոն Կալանդերին։

1769 թվականին լեյտենանտ Ջեյմս Կուկը, ղեկավարելով Ինդևոր (անգլ.՝ HMS Endeavour) նավը, ճանապարհորդել է դեպի Թաիթի, որպեսզի տեսնի Վեներայի անցումը Արևի սկավառակի վրայով: Կուկը նաև կատարել է ադմիրալության գաղտնի կարգադրություններ Հարավային աշխարհամասը հայտնաբերելու գործում[28]։ 1770 թվականի ապրիլի 19-ին Endeavour նավի անձնակազմը տեսել են Ավստրալիայի արևելյան մասը և տաս օր անց նրանք հանգրվանել են Բոթանի արշիպելագում։ Կուկը հետազոտել է արևելյան ծովեզրը, իսկ հետո նատուրալիստ Ջոզեֆ Բենքսի հետ միասին հայտնել են, որ Բոթանիում պայմանները բարենպաստ են, որպեսզի նրա վրա գաղութ ստեղծվի։


Կախվածությունը Բրիտանիայից (1788-1900 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բրիտանական գաղութը հիմնվել է 1788 թվականի հունվարի 26-ին Նոր Հարավային Ուելսում, երբ Արթուր Ֆիլիպը առաջին նավատորմիղը հասցրել է Ջեքսոն նավահանգիստ։ Արդյունքում այդ օրը դարձավ ազգային տոն՝ Ավստրալիայի օրը: Վան Դիմենի Երկիրը (այժմ Թասմանիա) բնակեցվել է 1803 թվականին և առաձին գաղութի կարգավիճակ է ստացել 1825 թվականին։ 1828 թվականին Միացյալ Թագավորությունը ֆորմալ կերպով արևմտյան Ավստրալիան հայտարարել է իրենը, այդպիսով տիրապետելով ողջ աշխարհամասին։

Ժամանակի ընթացքում Նոր Հարավային Ուելսում ստեղծվել են առանձին գաղութներ՝ 1836 թվականին՝ Հարավային Ավստրալիան, 1851 թվականին՝ Վիկտորիան, իսկ 1859 թվականին՝ Քվինսլենդը։ Հյուսիսային տարածքը հիմնվել է 1911 թվականին՝ Հարավային Ավստրալիայից մի մասի անջատման ճանապարհով։ Հյուսիսային Ավստրալիան, Վիկտորիան և Արևմտյան Ավստրալիան հիմնվել են այսպես ասած որպես «ազատ գաղութներ», այսինքն անյտեղ երբեք բանտարկյալներ չեն տարել։ Բայց հետագայում բանտարկյալներ են տեղափոխվել նաև վերջին երկու գաղութներ[29][30]։ Նոր Հարավային Ուելսի բնակիչների դժկամության պատճառով բանտարկյալները տեղափոխվել են այդ գաղութ։ Դատապարտյալներով վերջին նավը եկել է 1848 թվականին[31]։

Ավստրալիան մինչ եվրոպացիներով բնակեցումն ուներ 750 000-ից մինչև 1 000 000 բնակչություն,[32] որի թվաքանակը կտրուկ կերպով նվազեց 150 տարիների ընթացքում՝ հիմնականում եվրոպացիների կողմից բերած հիվանդությունների պատճառով[33]։ «Գողացված սերունդ» (երեխաների առևանգումը ավստրալիական աբորիգեններից) ավստրալիայի բնիկների ցեղասպանություն է համարվում[34]։ Հնարավոր է, որ այս հանգամանքն էլ ե նպաստել ավստրալիայի բնիկների թվաքանակի կտրուկ նվազմանը[35]։ Բազմաթիվ կոնսերվատորների կողմից աբորիգենների պատմությունը վիճելի է և չափազանցված։ Այս կարծիքին է Ավստրալիայի նախկին վարչապետ Ջոն Հովարդը[36]։ «Գողացված սերնդի» շուրջ բանավեճերը Ավստրալիայում ստացել են «Պատմական պատերազմներ» անվանումը[37]։ Ֆեդերալ ղեկավարությունը իրավունք է ստացել աբորիգենների նկատմամբ օրենքներ կիրառել 1967 թվականին կայացած Ավստրալիական հանրաքվեից հետո[38]։ Մինչ 1992 թ.-ը Ավստրալիայի բնիկները հողատարածքի իրավունք չունեին, քանի որ դրանից առաջ Բարձրագույն դատը Ավստրալիան մինչ եվրոպացիների գալը ճանաչել էր որպես terra nullius («ոչ մեկին չպատկանող երկիր»)։[39].

XIX դարի 50-ականներին Ավստրալիայում ոսկե տենդ սկսվեց։ 1854 թվականին տեղի ունեցավ Էվրիկյան ապստամբությունը, որն որն ուղղված էր հանքերի համար ոսկով արտոնագրեր ձեռք բերելու դեմ։ Դա առաջին քաղաքացիական անհնազանդությունն էր։ 1855 և 1890 թթ. միջակայքում վեց գաղունթեր ստացան պատասխանատու ղեկավարության կարգավիճակ, բայց միևնույն ժամանակ նրանք մնում էին Բրիտանական կայսրության կազմում։ Լոնդոնում տեղակայված Բրիտանական կայսրության գաղութների գործով մինիստրությունը որոշ հարցերի շուրջ պահում էր իր հսկողությունը՝ հիմնականում արտասահմանյան գործարքների,[40] պաշտպանության[41] և միջազգային ծովային տրանսպորտի ոլորտներում։


Ֆեդերացիա (1901 թ. - այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականի հունվարի 1-ին տասնամյակի պլանավորման, կոնսուլտացիաների և քվեարկության արդյունքում ստեղծվեց Ավստրալիական ֆեդերացիան՝ Ավստրալական Միությունը[42]։ 1907 թվականին ստացավ Բրիտանական կայսրության դոմինիոնի կարգավիճակ։ Ֆեդերալ մայրաքաղաքային տարածաշրջանը (ավելի ուշ անվանված որպես Ավստրալիական մայրաքաղաքային տարածք) ձևավորվել է 1911 թվականին՝ որպես ֆեդարացիայի ապագա մայրաքաղաք՝ Կանբերրա: Ավստրալական Միության ձևավորումից մինչևԿանբերրայի շինարարության ավարտը՝ 1927 թ.-ը, մայրաքաղաքի ֆունկցիաներն իրականցրել է Մելբուռնը[43]։ 1911 թվականին Հարավային Ավստրալիայի նահանգի հյուսիսային տարածքի հաշվին ձևավորվել է Հյուսիսային տարածքը[44]։ 1914 թվականին Ավստրալիան կամավոր կերպով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին հօգուտ Բրիտանական կայսրության[45][46]։ Պատերազմի ժամանակ ավստրալացիները մասնակցել են Արևմտյան ճակատի բազմաթիվ խոշոր պայքարներում[47]։ Պատերազմում մասնակցած մոտ 416 000 ավստրալացիներից 60 000-ը մահացել են, 152 000-ը՝ վիրավորվել[48]։ Շատերը Հալիպոլիի տակ Ավստրալիա-նորզելանդական զինվորական կորպուսի (ԱՆԶԶԿ) պարտությունը համարում են որպես ազգի ծննդի, նրա առաջին մարտական մեծ գործողության օր[49][50]։ Նման մասշտաբի գործողություն է համարվում Կոկադուի մարտը[51]։

Ըստ Վեսթմինյան ստատուտի Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի միակ կոնստիտուցիոն կապը դա պետության ընդհանուր ղեկավարն էր՝ բրիտանական միապետը: Ավստրալիան այն ընդունել էր 1942 թվականին ըստ Վեսթմինյան ստատուտի,[52] բայց պայմանագրի կնքման տարեթիվը նշվել է 1939 թ.-ը, որպեսզի հիմնավորված լինի Ավստրալիայի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին[53][54]։ Ասիայում կրած Բրիտանիայի պարտությունը և Ճապոնիայի ներխուժման վտանգը պատճառ հանդիսացավ, որ Ավստրալիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները մտերմացան միմյանց հետ[55]։ 1951 թվականին ըստ ԱՆԶՈՒՍի համաձայնագրի Ավստրալիան դառնում է ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը[56]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո խրախուսվեց եվրոպացիների էմիգրացիան։ XX դարի 70-ականներին «Սպիտակ Ավստրալիա» քաղաքականությունը չեղյալ համարելուց հետո էմիգրացիայի մակարդակը զգալիորեն աճեց ի շնորհիվ Ասիայի[57]։ Արդյունքում փոփոխվեց Ավստրալիայի դեմոգրաֆիկական տվյալները, մշակույթը և ինքնագնահատականը[58]։ 1986 թվականին Ավստրալիայի ակտի ընդունելուց հետո Ավստրալիայի և Մեշ Բրիտանիայի միջև եղած բոլոր կապերը վերջնականորեն խզվեցին[59]։

1999 թվականի Ավստրալական հանրաքվեի արդյունքներով ավստրալացիների 55 տոկոսը կողմ էին, որ Ավստրալիան դառնա հանրապետություն[60]։ Սկսված 1972 թվականից, երբ ընտրվեց Ուիթլեմ Հոֆը[61] մինչև հիմա Ավստրալիան զարգացնում է խաղաղ օվկիանոսյան մյուս երկրների հետ իր հարաբերությունները՝ միևնույն ժամանակ պահպանելով ջերմ հարաբերություններ Ավստրալիայի դաշնակիցների և առևտրային գործընկերների հետ։[62].

Ջրի օգտագործման սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի վերջին մոտ Ավստրալիայի շատ մասերում ստեղծվեց լարված իրավիճակ կապված քաղցրահամ ջրի պակասի հետ։ Օրինակ՝ Հարավային Ավստրալիա նահանգի բնակչության և արդյունաբերության աճող պահանջարկը մեծ դժվարությամբ էին բավարարվում գոյությու ունեցող ավանդական աղբյուրներից (Մուրեյ գետ, Ադելաիդայի բլուրներից հոսող փոքր գետակներ, բնակչության կողմից հավաքվող անձրևաջուր և արտեզյան ջրեր)[63][64]։

Դրա հետ կապված Ավստրալիայում գոյություն ունի ջրի օգտագործման պաշտոնական սահմանափակում (անգլ.՝ water restrictions)։ Այս սահմանափակումը բավականին տարբերվում է շրջանից կախված, և սովորաբար կազմված է մի քանի մակարդակներից (Սիդնեյ քաղաք՝ երեք մակարդակ, Քվինսլենդ նահանգ՝ 7 մակարդակ), ամեն մակարդակի համար գոյություն ունեն առանձին արգելափակումներ։ Սահմանափակումների թուլացումը (ջրի օգտագործման մակարդակի բարձրացում) սովորաբար կապվում է անձրևների սեզոնի (ձմռանը, Հարավային կիսագնդում՝ հունիս, հուլիս, օգոստոս), և ջրամբարների լցվելու հետ։ Այսպիսի սահմանափակումների օրինակներ են. մեքենա լվանալու արգելքը, լողավազան լցնելու արգելքը, խոտածածկերի ջրման արգելք և այլն։

Հարավային Ավստրալիա նահանգում խմելաջրի պակասի հետ կապված նախատեսվում է կառուցել մի քանի խոշոր ջրի մաքրման կայաններ, որոնք հիմնված կլինեն հակադարձ օսմոսի վրա։ Այսպիսի կառույցների շինարարությունը պլանավորվում է Սենտ-Վինսենտ ծովախորշում, Ադելաիդային ջրով ապահովման համար։ BHP Billiton լեռնաարդյունաբերական ընկերությունը, որը նախատեսում է իր ուրանի հանքերի ընդլայնումը Օլիմպիկ-Դեմում (անգլ.՝ Olympic Dam), նախատեսում է կառուցել խոշոր ջրի մաքրման կայան մի քանի հարյուր կիլոմետր հյուսիս գտնվող Սփենսեր ծովախորշում, և այնտեղից մղել ջուրը դեպի հանք ջրատարներով։

Այս պլանները անհանգստացնում են տեղական բնապահպանական կազմակերպություններին։ Նրանք կարծում են, որ ջրահավաք պոմպերը կարող են հասցնել մեծ վնաս տեղական ծովային էկոհամակարգին, ներծծելով մեծ քանակությամբ պլանկտոն (ներառյալ ձկների շերեփուկներ և այլն):


Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա չունի պետական ​​կրոն, և Ավստրալիայի սահմանադրության 116 բաժինը արգելում է դաշնային կառավարությանը ընդունել որևէ օրենք, որը կսահմանի որևէ կրոն, կպարտադի որևէ կրոնական գործունեությունը կամ կարգելափակի ինչ որ մեկի կրոնական պաշտամունքին[65]: 2011 թվականի մարդահամարի արդյունքներով, ավստրալացիների 61,1 տոկոսը նշել են, որ իրենք քրիստոնյա են, այդ թվում՝ 25,3%-ը պատկանում են Հռոմի կաթոլիկ եկեղեցուն և 17,1%-ը Անգլիկական եկեղեցուն։ Բնակչության շուրջ 22 տոկոսը նշել է՝ «ոչ մի կրոն» (որը ներառում է՝ հումանիզմը, աթեիզմը ագնոստիցիզմը և ռացիոնալիզմը)։ Ամենամեծ ոչ քրիստոնեական կրոնը Ավստրալիայում բուդդիզմն է (2,5 %), որին հաջորդում են իսլամը (2,2 %), հինդուիզմը (1,3 %) և հուդաիզմը (0,5 %)։ Ընդհանուր առմամբ, ավստրալացիների 7,2 տոկոսը նշել են, որ իրենք ոչ-քրիստոնեական կրոնների հետևորդներ են[66]: 2001 թվականի մարդահամարը ցույց էր տվել որ Ավստրալիայում կան մոտ 9 000 վիկաներ և 10 623 նեո-հեթանոսներ[67]:

Նախքան եվրոպացիների գալը Ավստրալիա, տարբեր պաշտամունքներ էին ընդունված Ավստրալիայի բնիկ ցեղերի մոտ հազարամյակների ընթացքում։ Մայրցամաքային բնիկ ավստրալացիների մոտ գոյություն է ունեցել կրոն, որը հայտնի է որպես Երազների ժամանակ, և այն մեծ ազդեցություն է ունեցել երկրային կյանքի վրա։ Այս պաշտամունքի պատմությունների ամբողջությունը ձևավորում էին Ավստրալիայի բնիկների օրենքներն ու սովորությունները։ Բնիկների արվեստը, պատմությունը և պարերը շարունակում են այս հոգևոր ավանդույթները։ Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչների մոտ կրոնը և ավանդույթները արտացոլում են նրանց Մալանեզիկան արմատները և կախվածությունը ծովից։ 1996 թվականին անցկացված Ավստրալիայի մարդահամարի արդյունքներով, այնտեղ ապրում էին ավելի քան 7 000 ավանդական բնիկ կրոնների հետևորդներ[68]:

Բրիտանական նավերի առաջին նավատորմի ժամանումից սկսած, 1788 թվականից, քրիստոնեություն աճելով դարձել է հիմնական կրոն։ Հետևաբար, քրիստոնեական Սուրբ Ծննդյան և Զատիկի տոները համընդհանուր տոներ են, ավստրալիական քաղաքների երկինքները նշագծված են եկեղեցիների և տաճարների գմբեթներով, և քրիստոնեական եկեղեցիները ունեցել են իրենց ուրույն միավորող դերը Ավստրալիայում կրթության զարգացման, ինչպես նաև առողջապահության և հանրային ծառայությունների հաստատման գործում։ Կաթոլիկ կրթական համակարգը գործում է որպես խոշորագույն ոչ կառավարական կրթության համակարգ, ներառելով իր մեջ միջնակարգ կրթության համակարգի մոտ 21 տոկոսը, 2000-ականների ավարտին մոտ։ Նմանապես և, Կաթոլիկ Առողջություն Ավստրալիան հանդիսանում է խոշորագույն ոչ-կառավարական ծառայություն մատուցողը։ Քրիստոնեական սոցիալական կազմակերպությունները նույնպես կարևոր դեր ունեն Ավստրալիայի հասարակական կյանքում, այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Փրկության բանակը (անգլ.՝ Salvation Army), Սուրբ Վինսենտ գը Պոլ Միությունը (անգլ.՝ St Vincent de Paul Society) և Անգլիքեր (անգլ.՝ Anglicare) լայն տարածում ունեն։

Ավստրալիայի հայտնի կրոնական գործիչներ են՝ Սուրբ Մերի ՄակԿիլոպը, ով դարձավ առաջին ավստրալացին ով սուրբ է ճանաչվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից 2010 թվականին և պաստոր սեր Դուգլաս Նիկոլսը, ով ինչպես Մարտին Լյութեր Քինգը Միացյալ Նահանգներում, գլխավորել է ռասայական անհավասարության դեմ շարժում Ավստրալիայում, ինչպես նաև առաջին տեղացի ավստրալացին էր, որ նշանակվեց նահանգապետի պաշտոնին։

Ավստրալիայի պատմության ընթացքում Անգլիկական եկեղեցին (այժմ հայտնի է որպես Ավստրալիայի Անգլիկական եկեղեցի) եղել է ամենամեծ կրոնական համայնքը, սակայն բազմամշակութային ներգաղթի պատճառով նրա ազդեցությունը նվազել է, դրա փոխարեն Հռոմի կաթոլիկ եկեղեցին մեծացրել է իր ազդեցությունը հետպատերազմյան Ավստրալիայում։ Նմանապես, իսլամը, բուդդիզմը, հինդուիզմը և հուդաիզմը նույնպես տարածվել են հետպատերազմյան տասնամյակների ընթացքում[69]: Շաբաթական ներկայությունը եկեղեցական ծառայությունների ժամանակ 2001 թվականին գնահատվում էր մոտ 1,5 միլիոն մարդ[70] (ամբողջ բնակչության մոտ 7,8 տոկոսը)[71]:

Մասնավոր, ոչ առևտրային գերմանական հետազոտողների խումբի (Բերտելսման հիմնադրամ) կողմից կատարված հետազոտությունը նշում է. «Ավստրալիան մեկն է ամենաքիչ կրոնականացված երկրներից արևմտյան աշխարհում, այն զբաղեցնում է 17-րդ տեղը 21 հետազոտված երկրների մեջ»: Ինչպես նաև. «չորս հարցմանը մասնակցած ավստրալացիներից գրեթե երեքը ասում են, որ նրանք կամ ընդհանրապես կրոնականացված չեն կամ, որ ​​կրոնը իրենց կյանքում կենտրոնական տեղ չի զբաղեցնում»[72]: Քրիստոնեական հետազոտությունների ասոցիացիայի կողմից 2009 թվականին 1718 ավստրալացիների միջև անցկացրած հարցումը ցույց տվեց, որ կրոնական ծառայությունների հաճախողների թիվը Ավստրալիայում նվազել է 1993 թվականին գրանցված 23%-ից մինչև 16%, իսկ 15-29 տարեկան հարցվողների 60%-ը 1993 թվականին նույնացնում էին իրենց քրիստոնեական դավանանքի հետ, սակայն 2009 թվականին այդ թիվը իջել է մինչև 33%[73]:


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քանի որ, Ավստրալիայի երկու խոշոր քաղաքները՝ Սիդնեյն ու Մելբուռնը համաձայնության չեկան, թե որ մեկն է մայրաքաղաք դառնալու, որոշվեց մայրաքաղաք դարձնել Կանբերրան: Այն հատուկ կառուցվել է այդ նպատակով, 1824 թվականից գոյություն ունեցող «Կանբերի» բնակավայրի տեղում։ Մայրաքաղաքը գտնվում է երկու խոշոր քաղաքների համարյա մեջտեղում։
  • Տեղական ինքնակառավարումը աչքի է ընկնում որոշակի ապակենտրոնացումով՝ տարբեր նահանգներ ունեն վարորդական իրավունք ստանալու տարբեր կանոններ և վարորդական իրավունքներ։ Տարբեր նահանգներում պետական տոները տարբեր են, բայց քանակով նույնը՝ աշխատանքային օրենսդրությունը չխախտելու համար, տարբեր են ամառային ձմեռային ժամերի անցնելու օրերը։
  • Ավստրալիայում արտադրված շատ ապրանքների վրա գրված է «proudly Australian» / «proudly made in Australia» (հպարտությամբ արտադրված է Ավստրալիայում) և պատկերանիշ կա՝ կենգուրուի դեղին ուրվագիծը կանաչ եռանկյունու ֆոնի վրա։ Այս պատկերանիշի օգտագործման իրավունքը տալիս է Australian Made, Australian Grown Campaign կազմակերպությունը։
  • Կենգուրուի միսը օգտագործվում է սննդում։ Այն կարող է փոխարինել տավարի մսին ցանկացած կերակրատեսակում։ Ավստրալիայում այն քիչ են օգտագործում, հիմնականում այն արտահանվում է այլ երկրներ, իսկ բուն երկրում օգտագործվում է որպես շան կեր[74]։
  • Ավստրալական արժույթը՝ (ավստրալական դոլար, AUD) աշխարհում առաջին պլաստիկե (ոչ թղթե) փողն է։
  • Ավանդական ներգաղթը Մեծ Բրիտանիայից այժմ էլ կա։ Բրիտանացի ներգաղթողներին Ավստրալիայում ոչ պաշտոնական անվանում են «պոմեր» (անգլ.՝ pom)։ Ըստ ավանդության առաջին բրիտանացի աքսորական–կալանավորների համազգեստի մեջքին գրված էր «pohm» - «Ձերդ Մեծության բանտարկյալ» (անգլ.՝ prisoner of His Majesty)[75]։
  • Ավստրալիան աշխարհի ամենափոքր մայրցամաքն է, սակայն այն միաժամանակ աշխարհի ամենամեծ 6-րդ պետություն է[76]:
    1.   Ավստրալիական արտասանություն. Մաքինթայր բառարան, չորրորդ հրատարակություն (2005): Մելբուրն, Մաքինթայր գրադարան: ISBN 1-876429-14-3 2.   Պուրչաս, հատոր iv, էջեր՝ 1422-32, 1625. Սա կարծես թե Իսպաներեն «Աուստրալիայի» տարբերակն է: Կոնգրեսի գրադարանի օրինակը կարելի է կարդալ առցանց՝ 3. Սքոթ Էրնեստ (2004) [1914]։ Նավապետ Մեթյու Ֆլինդերսի կյանքը։ Կիսինգեր Փաբլիշինգ։ էջ 299։ ISBN 978-1-4191-6948-9 4. Սիդնեյ Ջ. Բեյկեր, Ավստրալիական լեզուն, երկրորդ հրատարակություն, 1966: 5. Ֆերգյուսոն Ջոն Ալեքսանդր (1975)։ Ավստրալիայի մատենագրությունը՝ 1784–1830 1 (reprint ed.)։ Ավստրալիայի ազգային գրադարան։ էջ 77։ ISBN 0-642-99044-1 6. Էստենսեն Միրիամ (2002)։ Մեթյու Ֆլինդերսի կյանքը։ Ալլեն ընդ Անվին։ էջ 354։ ISBN 1-74114-152-4 7. Peter Hiscock (2008). Archaeology of Ancient Australia. Routledge: London. ISBN 0-415-33811-5 8. John Mulvaney and Johan Kamminga (1999). Prehistory of Australia. Allen and Unwin, Sydney. ISBN 1 864489502 9. Ron Laidlaw «Aboriginal Society before European settlement» in Tim Gurry (ed)(1984) The European Occupation. Heinemann Educational Australia, Richmond. p.40. ISBN 0 85859 2509 10. Ռիչարդ Գիլիփս (2002)։ «Dating the First Australians (full text)» (PDF)։ Radiocarbon 44 (2)։ էջեր 455–472։ Արխիվացված է օրիգինալից 2003-07-18-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 07–ին 11. Bowler JM, Johnston H, Olley JM, Prescott JR, Roberts RG, Shawcross W, Spooner NA. (2003)։ «New ages for human occupation and climatic change at Lake Mungo, Australia.»։ Nature 421 (6925): 837–40։ PMID 1259451։ doi:10.1038/nature01383 12. Bowler, J.M. 1971. Pleistocene salinities and climatic change: Evidence from lakes and lunettes in southeastern Australia. In: Mulvaney, D.J. and Golson, J, Aboriginal Man and Environment in Australia. Canberra: Australian National University Press p47 13. «The Indigenous Collection»։ The Ian Potter Centre: NGV Australia։ National Gallery of Victoria։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6 14. «Environment.gov.au»։ Environment.gov.au։ 2011-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 15. «Environment.gov.au»։ Environment.gov.au։ 2011-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 16. «Indigenous art»։ Australian Culture and Recreation Portal։ Australia Government։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 26, 2010 17. Australia (2011-07-01)։ «Australianmuseum.net.au»։ Australianmuseum.net.au։ Արխիվացված է օրիգինալից2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 18. Julia Clark (c.1992) «Aboriginal People of Tasmania», p.3 in Aboriginal Australia, produced by Aboriginal and Torres Strait Islander Commission (ATSIC)ISBN 0-644-24277-9 19. Richard Broome (1984) Arriving, p.6 20. Richard Broome(1984) Arriving, p.8. 21. McIntyre, K. G. (1977) The Secret Discovery of Australia, Portuguese ventures 200 years before Cook, Souvenir Press, Menindie ISBN 028562303 6 22. Robert J. King, «The Jagiellonian Globe, a Key to the Puzzle of Jave la Grande», The Globe: Journal of the Australian Map Circle, no.62, 2009, pp.1-50. 23. J.P.Sigmond and L.H.Zuiderbaan(1979)Dutch Discoveries of Australia.Rigby Ltd, Australia. p.19-30 ISBN 0-7270-0800-5 24. «ADB.online.anu.edu.au»։ ADB.online.anu.edu.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 25. «NLA.gov.au»։ NLA.gov.au։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 26. «ADBonline.anu.edu.au»։ ADBonline.anu.edu.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 14 27. Serle Percival (1949)։ «Tasman, Abel»։ Dictionary of Australian Biography։ Sydney: Angus and Robertson Edward Duyker (ed.) The Discovery of Tasmania: Journal Extracts from the Expeditions of Abel Janszoon Tasman and Marc-Joseph Marion Dufresne 1642 & 1772, St David’s Park Publishing/Tasmanian Government Printing Office, Hobart, 1992, pp. 106, ISBN 0-7246-2241-1 28. Andrew Cook, Introduction to An account of the discoveries made in the South Pacifick Ocean/ by Alexander Dalrymple; first printed

in 1767, reissued with a foreword by Kevin Fewster and an essay by Andrew Cook, Potts Point(NSW), Hordern House Rare Books for the Australian National Maritime Museum, 1996, pp.38-39

  1. Ավստրալիական արտասանություն. Մաքինթայր բառարան, չորրորդ հրատարակություն (2005): Մելբուրն, Մաքինթայր գրադարան: ISBN 1-876429-14-3
  2. Պուրչաս, հատոր iv, էջեր՝ 1422-32, 1625. Սա կարծես թե Իսպաներեն «Աուստրալիայի» տարբերակն է: [1] Կոնգրեսի գրադարանի օրինակը կարելի է կարդալ առցանց՝ [2]:
  3. Սքոթ, Էրնեստ (2004) [1914]. Նավապետ Մեթյու Ֆլինդերսի կյանքը. Կիսինգեր Փաբլիշինգ. էջ 299. ISBN 978-1-4191-6948-9.
  4. Սիդնեյ Ջ. Բեյկեր, Ավստրալիական լեզուն, երկրորդ հրատարակություն, 1966:
  5. Ֆերգյուսոն, Ջոն Ալեքսանդր (1975). Ավստրալիայի մատենագրությունը՝ 1784–1830. Vol. 1 (reprint ed.). Ավստրալիայի ազգային գրադարան. էջ 77. ISBN 0-642-99044-1.
  6. Էստենսեն, Միրիամ (2002). Մեթյու Ֆլինդերսի կյանքը. Ալլեն ընդ Անվին. էջ 354. ISBN 1-74114-152-4.
  7. Peter Hiscock (2008). Archaeology of Ancient Australia. Routledge: London. ISBN 0-415-33811-5
  8. John Mulvaney and Johan Kamminga (1999). Prehistory of Australia. Allen and Unwin, Sydney. ISBN 1 864489502
  9. Ron Laidlaw «Aboriginal Society before European settlement» in Tim Gurry (ed)(1984) The European Occupation. Heinemann Educational Australia, Richmond. p.40. ISBN 0 85859 2509
  10. Ռիչարդ Գիլիփս (2002). «Dating the First Australians (full text)» (PDF). Radiocarbon. էջեր 455–472. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003-07-18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 07–ին-ին.
  11. Bowler JM, Johnston H, Olley JM, Prescott JR, Roberts RG, Shawcross W, Spooner NA. (2003). «New ages for human occupation and climatic change at Lake Mungo, Australia». Nature. 421 (6925): 837–40. doi:10.1038/nature01383. PMID 1259451.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Bowler, J.M. 1971. Pleistocene salinities and climatic change: Evidence from lakes and lunettes in southeastern Australia. In: Mulvaney, D.J. and Golson, J. (eds), Aboriginal Man and Environment in Australia. Canberra: Australian National University Press, pp. 47-65.
  13. «The Indigenous Collection». The Ian Potter Centre: NGV Australia. National Gallery of Victoria. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Environment.gov.au». Environment.gov.au. 2011-07-08. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Environment.gov.au». Environment.gov.au. 2011-07-08. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  16. «Indigenous art». Australian Culture and Recreation Portal. Australia Government. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է սեպտեմբերի 26, 2010-ին.
  17. Australia (2011-07-01). «Australianmuseum.net.au». Australianmuseum.net.au. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  18. Julia Clark (c.1992) «Aboriginal People of Tasmania», p.3 in Aboriginal Australia, produced by Aboriginal and Torres Strait Islander Commission (ATSIC)ISBN 0-644-24277-9
  19. Richard Broome (1984) Arriving, p.6
  20. Richard Broome(1984) Arriving, p.8.
  21. McIntyre, K. G. (1977) The Secret Discovery of Australia, Portuguese ventures 200 years before Cook, Souvenir Press, Menindie ISBN 028562303 6
  22. Robert J. King, «The Jagiellonian Globe, a Key to the Puzzle of Jave la Grande», The Globe: Journal of the Australian Map Circle, no.62, 2009, pp.1-50.
  23. J.P.Sigmond and L.H.Zuiderbaan(1979)Dutch Discoveries of Australia.Rigby Ltd, Australia. p.19-30 ISBN 0-7270-0800-5
  24. «ADB.online.anu.edu.au». ADB.online.anu.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  25. «NLA.gov.au». NLA.gov.au. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «ADBonline.anu.edu.au». ADBonline.anu.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  27. * Serle, Percival (1949). «Tasman, Abel». Dictionary of Australian Biography. Sydney: Angus and Robertson.
    • Edward Duyker (ed.) The Discovery of Tasmania: Journal Extracts from the Expeditions of Abel Janszoon Tasman and Marc-Joseph Marion Dufresne 1642 & 1772, St David’s Park Publishing/Tasmanian Government Printing Office, Hobart, 1992, pp. 106, ISBN 0-7246-2241-1.
  28. Andrew Cook, Introduction to An account of the discoveries made in the South Pacifick Ocean / by Alexander Dalrymple ; first printed in 1767, reissued with a foreword by Kevin Fewster and an essay by Andrew Cook, Potts Point (NSW), Hordern House Rare Books for the Australian National Maritime Museum, 1996, pp.38-39.
  29. Davison, Hirst and Macintyre, p. 679.
  30. Convict Records Public Record office of Victoria.
  31. «1998 Special Article – The State of New South Wales – Timeline of History». Australian Bureau of Statistics. 1988. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին.
  32. Briscoe, Gordon (2002). The Aboriginal Population Revisited: 70,000 years to the present. Smith, Len. Canberra, Australia: Aboriginal History Inc. էջ 12. ISBN 9780958563765.
  33. Smallpox Through History. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 31, 2009-ին. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. Tatz, Colin (1999). «Genocide in Australia». AIATSIS Research Discussion Papers No 8. Australian Institute of Aboriginal and Torres Strait Islander Studies. Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2005-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  35. Attwood, Bain (2005). Telling the truth about Aboriginal history. Crows Nest, New South Wales: Allen & Unwin. ISBN 1-74114-577-5.
  36. Davison, Hirst and Macintyre, pp. 72-73.
  37. Mark, David (օգոստոսի 27, 2009). «Rudd calls for end to 'history wars'». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  38. Dawkins, Kezia (փետրվարի 1, 2004). «1967 Referendum». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  39. Davison, Hirst and Macintyre, pp. 5-7, 402.
  40. Davison, Hirst and Macintyre, pp. 138-39.
  41. «Colonial Defence and Imperial Repudiation». Daily Southern Cross. No. vol XVII, issue 1349. նոյեմբերի 13, 1860. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  42. Davison, Hirst and Macintyre, pp. 243-44.
  43. Otto, Kristin (25 June – 9 Հուլիս 2007). «When Melbourne was Australia's capital city». Melbourne, Victoria: University of Melbourne. Վերցված է 29 Մարտ 2010-ին.
  44. Official year book of the Commonwealth of Australia. Australian Bureau of Statistics. 1957. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  45. Bean, C. Ed. Volume I - The Story of Anzac: the first phase. — First World War Official Histories 11th Edition. — 1941.
  46. Stuart Macintyre, The Oxford History of Australia: vol 4 (1986), p. 142
  47. «First World War 1914–1918». Australian War Memorial. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 5-ին.
  48. Tucker, Spencer (2005). Encyclopedia of World War I. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջ 273. ISBN 1-85109-420-2. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  49. Macintyre, 151-53
  50. Reed, Liz (2004). Bigger than Gallipoli: war, history, and memory in Australia. Crawley, WA: University of Western Australia. էջ 5. ISBN 1-920694-19-6.
  51. Nelson, Hank (1997). «Gallipoli, Kokoda and the Making of National Identity» (PDF). Journal of Australian Studies. 53 (1): 148–60.
  52. Davison, Hirst and Macintyre, p. 609.
  53. «Statute of Westminster Adoption Act 1942 (Cth)». National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  54. «Statute of Westminster Adoption Act 1942». ComLaw. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-02-02-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  55. Davison, Hirst and Macintyre, pp. 22-23.
  56. Davison, Hirst and Macintyre, p. 30.
  57. Davison, Hirst and Macintyre, pp. 338-39, 681-82.
  58. Davison, Hirst and Macintyre, pp. 442-43.
  59. «Australia Act 1986». Australasian Legal Information Institute. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  60. «1999 Referendum Report and Statistics – Key results». Australian Electoral Commission. հունիսի 8, 2007. Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին.
  61. Woodard, Garry (նոյեմբերի 11, 2005). «Whitlam turned focus on to Asia». Melbourne: The Age. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  62. Thompson, Roger C. (1994). The Pacific Basin since 1945: A history of the foreign relations of the Asian, Australasian, and American rim states and the Pacific islands. Longman. ISBN 0-582-02127-8.
  63. «Ծնայել Ավստրալիայի ջուրը». Բի-Բի-Սի Նյուս. 23 ապրիլ 2008. Վերցված է 1 հունիս 2010-ին.
  64. «Ավստրալիայում ջրի օգտագործման սահմանափակումների մասին ազգային հաշվետվություն». Ավստրալիայի պետական ազգային ջրի կոմիտե. 15 հունվար 2010. Վերցված է 27 սեպտեմբեր 2012-ին.
  65. «Ավստրալիայի մասին՝ Կրոնական ազատություն». Dfat.gov.au. Վերցված է 31 դեկտեմբեր 2011-ին.
  66. «Ավստրալիայում մշակութային բազմազանությունը». Ավստրալիայի վիճակագրության բյուրո. 21 հունիս 2012. Վերցված է 27 հունիս 2012-ին.
  67. Որքա՞ն Վիկաներ կան Ստացված է 18 հուլիս 2012
  68. «Բնիկների ավանդույթները՝ Ավստրալիայի բնիկները և Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչները». Abc.net.au. 14 դեկտեմբեր 1999. Վերցված է 31 դեկտեմբեր 2011-ին.
  69. «2011 մարդահամարի տվյալներով հինդուիզմը ամենաարագ տարածվող կրոնն է Ավստրալիայում». Ավստրալիայի վիճակագրության բյուրո. 21 հունիս 2012. Վերցված է 21 հունիս 2012-ին.
  70. ԱԵԿՀ-ը հրատարակել է եկեղեցիների այցելության գնահատումները, Ազգային Եկեղեցական Կյանքի Հետազոտություն, Մամլո հաղորդագրություն, 28 փետրվար 2004:
  71. Ավստրալիայի բնակչությունը 2001 թվականին 19 358 000 էր, համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի Տարվա գրքի 2002, Համաշխարհային տվյալներ, էջ՝ 548:
  72. Pope rests with piano and cat ahead of World Youth Day – mentioned in the last two sentences of article
  73. Ստեֆանի Փեյնթեր, Վիվյեն Ռայան և Բեթանի Հայաթ (15 հունիս 2010). «Ավստրալացիները կորցնում են իրենց հավատը». Արևմտյան ավստրալացին. Վերցված է 10 հունիս 2011-ին.
  74. http://www.investortv.com.au/stories/56182,1244-17294,32914.html (չաշխատող հղում)
  75. Պօմ բառի ստուգաբանումը urbandictionary.com կայքում
  76. 12 փաստ Ավստրալիայի մասին, որոնք քչերին են հայտնի: blognews.am: Վերցված է՝ 25 Հունիսի 2015