Ջոն Հովարդ
| Ջոն Հովարդ | |
|---|---|
Ավստրալիայի նախկին վարչապետ |
|
| ԱԱՀ՝ | Ջոն Հովարդ |
| Ծննդյան օր՝ | 26.07.1939 |
| Ծննդավայր՝ | Սիդնեյ |
| Քաղաքացիություն՝ | Ավստրալիայի միություն |
| Ազգություն | ավստրալիացի |
| Ամուսին՝ | Ժանետ Հովարդ |
| Երեխաներ՝ | 3 |
Ջոն Ուինսթոն Հովարդը (անգլ.՝ John Winston Howard, ծն. հուլիսի 26, 1939 թ.) եղել է Ավստրալիայի վարչապետը 1996թ մարտից 2007թ դեկտեմբերի 3։ Ըստ պաշտոնավարման ժամկետի՝ նա երկրորդն էր Ռոբերտ Մենզիսից հետո։
1974թ և 2007թ Հովարդը դաշնային ընտրություններում ընտրվել է որպես Ներկայացուցիչների պալատի անդամ Նոր Հարավային Ուելս նահանգից։ 1977-1983թթ Մալկոլմ Ֆրեյզերի կառավարության ժամանակ նա եղել է Ավստրալիայի գանձապետը։ 1985-1989թթ Լիբերալ կուսակցության և ընդդիմության առաջատարն էր։ 1995թ վերընտրվել է որպես ընդդիմության առաջնորդ։
Հովարդը 1996 թվականի ավստրալիական դաշնային ընտրություններում լիբերալ և ազգային կուսակցություններին տարավ դեպի հաղթանակը՝ ետևում թողնելով Փոլ Քիթինգինին և Լեյբորիստական կուսակցությանը։ Հովարդը վերընտրվել է 1998թ, 2001թ, 2004թ դաշնային ընտրություններում։ Հովարդի կառավարության հիմնախնդիրներն են եղել նոր հարկային համակարգը, աշխատանքային փոխհարաբերությունները, ներգաղթը, պատերազմը Իրաքում և բնիկների նկատմամբ վարած քաղաքականությունը։ Հովարդի կառավարության կոալիցիան 2007թ դաշնային ընտրություններում պարտվեց լեյբորիստական կուսակցությանը՝ Քևին Ռադի գլխավորությամբ։ Հովարդը կորցրեց նաև իր՝ խորհրդարանի տեղը։
Ջոն Հովարդը կողմ է հանդես գալիս միապետական կառավարման համակարգին (Ավստրալիան գտնվում է անգլիական թագուհու իրավասության տակ)։[1]