Կարիճ X-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիճ X-1
անգլ.՝ Scorpius X-1
Էներգետիկ տիեզերքը eROSITA ռենտգենյան հայելային տիեզերական աստղադիտակից․
Կարիճ X-1 - կենտրոնում սպիտակ շրջանը
(2020 հունիսի 11)[1]։
Հետազոտման տվյալներ
Տեսակռենտգենյան կրկնակի աստղ և փոքր զանգվածով ռենտգենյան զույգ
Հեռավորություն2,8 ± 0,3 կիլոպարսեկ[2]
Տեսանելի աստղային մեծություն11,1[3] (V)
ՀամաստեղությունԿարիճ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)−38 մ/վ[4]
Պարալաքս0,4456 ± 0,0503 մավ[5]
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումOev[6]
Գույնի ցուցանիշ1,3
Ֆիզիկական տվյալներ
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2EUVE J1619-15.6, EUVE J1619-15.6, 2MASS J16195506-1538250, PLX 3702.01, SBC9 895, 1XRS 16170-155, 2A 1616-155, 2U 1617-15, 3A 1617-155, 3U 1617-15, 4U 1617-15, INTREF 685, SBC7 569, XSS J16204-1536, PBC J1619.9-1538, 2MAXI J1619-155, WEB 13546, Gaia DR2 4328198145165324800 և V818 Sco
Հայտնաբերման տարեթիվհունիսի 19, 1962[7]

Կարիճ X-1 (անգլ.՝ V818 Sco կամ Scorpius X-1), Կարիճ համաստեղության աստղ, ռենտգենյան ճառագայթման աղբյուր, որը գտնվում է Երկրից մոտ 9000 լուսային տարի հեռավորության վրա։ Կարիճ X-1 աստղը, Արեգակից հետո, ռենտգենյան ճառագայթման ամենաուժեղ աղբյուրն է, որն երևում է Երկրից[8]։ Նրա հզորությունը ռենտգենյան տիրույթում հավասար է 2.3×1031 Վտ կամ այն մոտավորապես 60 000 անգամ գերազանցում է Արեգակի ընդհանուր լուսավորությանը ()[9]: Ռենտգենյան ճառագայթների փնջերը օրըստօրե փոփոխվում են և ճառագում են Կարիճ համաստեղության V818 աստղի տեսանելի լույսի նույն կետից, որի տեսանելի աստղային մեծությունը տատանվում է 12 — 13[10]:

Բացահայտում և ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Կարիճի համաստեղությունում գրանցվել է տիեզերական առաջին ռենտգենյան աղբյուրը, որը կոչվել է Կարիճ X-1։ Դրա ռենտգենյան ճառագայթումը 10000 անգամ հզոր է եղել օպտիկականից, մինչդեռ սովորական աղբյուրներում այն շատ ավելի թույլ է[11]։

Կարիճ X-1-ը հայտնագործել է Ռիկարդո Ջակոնին, ով Կարիճ X-1-ի և այլ հայտնագործությունների համար 2002 թվականին արժանացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի[11]։

Այժմ հայտնի է, որ Կարիճ X-1-ի նման աղբյուրները կոմպակտ աստղեր են, ինչպիսիք են նեյտրոնային աստղերը և սև խոռոչները[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Presskit for the eROSITA First All-Sky Survey». www.mpe.mpg.de (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  2. Nelemans G. The distances to Galactic low-mass X-ray binaries: consequences for black hole luminosities and kicks // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2004. — Vol. 354. — P. 355–366. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1111/J.1365-2966.2004.08193.XarXiv:astro-ph/0407168
  3. van Altena, W. F. The General Catalogue of Trigonometric Stellar Parallaxes, Fourth Edition — 4 — 1995. — Vol. -1. — P. 0.
  4. Duflot M., Figon P., Meyssonnier N. Vitesses radiales. Catalogue WEB: Wilson Evans Batten. Radial velocities: The Wilson-Evans-Batten catalogue // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 1995. — Vol. 114. — P. 269–280. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
  5. Gaia Data Release 2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018.
  6. SIMBAD Astronomical Database
  7. https://heasarc.gsfc.nasa.gov/docs/heasarc/headates/1960.html
  8. Giacconi, Riccardo; Gursky, Herbert; Paolini, Frank R.; Rossi, Bruno B. (1962 թ․ դեկտեմբերի 1), «Evidence for x Rays From Sources Outside the Solar System», Physical Review Letters (անգլերեն), 9 (11): 439–443, doi:10.1103/PhysRevLett.9.439, ISSN 0031-9007, Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին
  9. Bradshaw, C. F.; Fomalont, E. B.; Geldzahler, B. J. (1999 թ․ փետրվարի 20). «High-Resolution Parallax Measurements of Scorpius X-1» (ֆրանսերեն). էջեր L121–L124. doi:10.1086/311889. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  10. Šklovskij, Josif S.; Shklovskiĭ, I. S. (1978). Stars, Their Birth, Life, and Death (անգլերեն). W. H. Freeman. ISBN 978-0-7167-0024-1.
  11. 11,0 11,1 11,2 Գիտության աշխարհում|Աստղագիտություն|էջ 37

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]