Լևոն Մսերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Մսերյան
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1867[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 3, 1933(1933-05-03)[1] (66 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, հնագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան[1], Մոսկվայի կայսերական համալսարան[1], Վարշավայի համալսարան[1], Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Գրական հանրագիտարան և Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերԼազարյան ճեմարան[1] և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1890)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1901)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
ՀայրԶարմայր Մսերյան[1]

Լևոն Զարմայրի Մսերյան (ապրիլի 21 (մայիսի 3), 1867[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 3, 1933(1933-05-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ լեզվաբան, հնագետ, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1901 թ.), պրոֆեսոր (1905 թ.)։

Զարմայր Մսերյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Մոսկվայի հնագիտական ընկերության անդամ։ Ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1890 թ.)։ Մինչև 1893 թ. համեմատական լեզվաբանություն և իրանական լեզուներ է դասավանդել Լազարյան ճեմարանում, 1893-1905 թվականներին և 1915 թվականից հետո՝ հին պարսկական, և հին հունական Մոսկվայի համալսարանում։ 1905-1915 թվականներին եղել է Վարշավայի համալսարանի համեմատական քերականության ամբիոնի վարիչը, վարել լեզվաբանության և Հին Արևելքի պատմության դասընթացները։ Մսերյսնը հայագիտական և բարբառագիտական զեկուցումներով հանդես է եկել Փարիզի (1897 թ.), Հռոմի (1898 թ.), Համբուրգի, Աթենքի և արևելագիտական այլ կոնգրեսներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդային գիտական-հասարակական կյանքին։ Եղել է Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնադիրներից (գիտական քարտուղար)։

Զբաղվել է հայերենի այբուբենի, Մովսես Խորենացու, Վանի արձանագրությունների և հայերենում դրանց բառային ու ածանցային տարրերի, հնդեվրոպական լեզուների համեմատական հնչյունաբանության, բայական թեքման, եգիպտա-արամեական պապիրուսների և հին պարսկերենի, գոթերենի համեմատական քերականության հարցերով։ «Հայ բարբառագիտության ուսումնասիրություններ» աշխատության մեջ Մսերյանը քննության հիմքում դրել է բարբառների համեմատական հնչյունաբանությունը, այս տեսանկյունով էլ ուսումնասիրել է Մշո բարբառի հնչյունները, ձևաբանությունը, բառագիտությունն ու շարահյուսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 61.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61