Զրադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ժամանակակից Զրադաշտականույթան մեջ տարածված Զարաթուշթրայի պատկերը

Զարաթուշթրա (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت — Zartošt; հին հունարեն` Ζωροάστρης) համարվում է զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի` Ավեստայի հնագույն մասերի հեղինակ:

[խմբագրել] Կենսագրություն

Զրադաշտի անձնավորության, կյանքի և գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ: Պարսկական աղբյուրները Զրադաշտի ծննդավայրը համարել են Ռագան (Ռեյ), հունական և լատինական պատմիչները` Բակտրիան, սակայն վաղ շրջանի արաբ և պարսիկ պատմաբանները հղումներ կատարելով ավելի հին աղբյուրների վրա նրա ծննդավայր նշում են Ուրմիա քաղաքը՝ Ուրմիա լճի հարևանությամբ: Մովսես Խորենացին Զրադաշտին համարում է §…մոգ և նահապետ մարաց¦:Կան նաեւ մի քանի վկայություններ հասած մեզ միջնադարյան մի քանի մուսուլմանական պատմիչների` Բիրունի, Բալազուրի, Կազվինի, Յագութ Ալ-Համավի եւ այլոց վկայություններից , որ Զարաթուշթրան ծնվել է Մեծ Հայքի տարածքում, հավանական է նաեւ Ատրպատականում: Ներկայում ընդունված տեսակետով Զրադաշտն ապրել է մ.թ.ա. 630-553 թթ. և քարոզել է Իրանի արևելյան նահանգներում (Խորեզմի, այժմյան Աֆղանստանի տարածքում): Գաթերի համաձայն Զրադաշտը 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել և հարկադրված հեռացել է: Նրան հովանավորել է Վշտասպ թագավորը, որն իր մերձավորներով ընդունել և նպաստել է նոր կրոնի տարածմանը: Ըստ ավանդության նրան սպանել են դավադրաբար . աղոթքի ժամանակ նրան հետևից դանակահարել են ։

[խմբագրել] Հիշատակումը Գրականությունում

Զրադաշտը և նրա ուսմունքը իր ժամանակ թողնելով մեծ ազդեցություն , հետագայում հիմնականում անկում է ապերլ նրո կրոնների առաջացման ու տարաժման ժամանակահատվածում ։ Նրա ուսմունքի հետևորդները շատ կարճ ժամանակում դարձան կա°մ քրիստոնեաներ, կա°մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում ՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Այդ վերծննդի, որպես Մարգարե, որպես պատմական անձ և կերպար ամենավառ կերպով նա իր տեղը գտել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրախ Նիցշեյի - Այսպես խոսեց Զրադաշտը փիլիսոփայական աշխատությունում։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով