Ֆարավահար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարավահար

Ֆարավահար (պարս. فروهر‎ (faravahar), պահլվ.. فـروتی (fravati), ավստ. فـروشی (fravaši)), Զրադաշտական կրոնում տարածված թևավոր սկավառակ խորհրդանիշ, որը խորհրդանշել է կրոնի գլխավոր Աստված Ահուրա Մազդային։
Չնայած նրան, որ տարածված մշակույթի մեջ այն համաձայն պնդումների պատկերում է հենց գլխավոր, արարիչ Աստծուն՝ Ահուրա Մազդային, հավատացյալ զրադաշտականները չեն ընդունում այդ պնդումը՝ նշելով, որ Ֆարահարը պատկերում է բոլոր կենդանի ու անկենդան էակների մաս կազմով «Սրբազան Հոգուն»՝ Սպենտա Մայնուին կամ Ֆարաշավիին։

Նշանակությունը[խմբագրել]

Ֆարավահարը, որը լայնորեն տարածված է զրադաշտական համայնքներում, որպես դավանանքի խորհրդանիշ, մարդիկ շղթայով կրում են իրենց պարանոցների վրա։ Ֆարավահարը նպատակ ունի հավատացյալին հիշեցնելու արարիչ Աստծո՝ Ահուրա Մազդայի հետ իր կապի մասին։ Ֆարավահարը զրադաշտականության մեջ, որպես կրոնի հիմնական խորհրդանիշ սկսել է լայնորեն կիրառվել 20-րդ դարում։ Մինչև Իսլամական հեղափոխությունը, այն լայնորեն կիրառվել է նաև պետական կառույցների խորհրդանիշներում, ինչպես նաև եղել է Իրանի թագավորական ընտանիքի զինանշանում։

Ֆոտոշարք[խմբագրել]

Կարդացեք նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]