Դիլիջանի միջազգային դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլիջան միջազգային դպրոց
Դիլիջանի միջազգային դպրոցի լոգո.jpg
Կարգախոս Բարև Դիլիջանի միջազգային դպրոց
Հիմնադրված 2013
Տիպ UWC թեկնածու
Աշակերտներ 650
Հեռախոս +37410583346
Էլ. փոստ
Կայք http://www.dilijanschool.org

Դիլիջան միջազգային դպրոց, միջազգային համագործակցությամբ անգլիական միջին դպրոց և դպրոց-պանսիոն, Cambridge IGCSE* և IB Diploma* ակադեմիական ծրագրերով, Արևմուտքի և Արևելքի սահմանագծին՝ Դիլիջանում, Հայաստան։ Երևանից և Թբիլիսիից 1,5 ժամվա հեռավորության վրա, զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք, մասամբ Դիլիջանի ազգային պարկի ներսում։

Քաղաքի ընդհանուր տեսարան

Դպրոցի մասին[խմբագրել]

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ ստեղծելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։

Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը ուղղված է նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը և դրանց հետագա զարգացման խթանմանը։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։

Կառույցները[խմբագրել]

Հարմարությունները[խմբագրել]

Կրթակական ծրագրեր[խմբագրել]

Նախապատրաստական տարի 13-14 տարեկան[խմբագրել]

IB Diploma 16-19 տարեկան[խմբագրել]

  • Կրթական ակադեմիական խտացված և հավասարակշռված երկամյա ծրագիր ավարտական քննություններով, որոնք ուսանողին պատրոստում են համալսարանական ընդունելության


Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր, International Baccalaureate Diploma Programme (IBDP) երկամյա կրթական ծրագիր է, որն ուղղված է 16–19 տարեկան ուսանողներին ապահովելու, աշխարհի բազում համալսարանների կողմից ընդունելի և միջազգայնորեն որակյալ համարվող կրթություն՝ ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այն մշակվել է 1960-ականների սկզբներին Ժնևում միջազգային մանկավարժների կողմից։ Վեցամյա փորձնական ծրագրի ավարտին, որն ավարտվեց 1975-ին ստեղծվեց երկլեզու դիպլոմ։

Cambridge IGCSE 14-16 տարեկան[խմբագրել]

Միացյալ Համաշխարհային Քոլեջներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ

Միացյալ Համաշխարհային Քոլեջներ, United World Colleges (or UWC), կրթական շարժում, որ միավորում է 12 միջազգային դպրոցներ և քոլեջներ, 140 երկրների ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր։

Արտադասարանական ուսուցում[խմբագրել]

Անգլերենի հարստացում[խմբագրել]

Անգլերենի խտացված ուսուցման ծրագիր բոլոր մակարդակների համար։

Տեսությունից պրակտիկա[խմբագրել]

Տեսական ուսուցումը ամրապնդվում է գործնական պարապմունքների միջոցով՝ օդերևութաբանություն,վերամշակում, այգեգործություն, բացօթյա կիրառական երկրաչափություն։

Մարզասրահային և բացօթյա սպորտ[խմբագրել]

Սպորտային զանազան պարապմունքներ, թե խմբակային, թե անհատական. ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, լող, ձիավարություն և այլն։

Ակումբներ[խմբագրել]

քննարկումներ, շախմատ,լեռնագնացություն, արշավներ,

Կիրառական արվեստ[խմբագրել]

Երաժշտություն, պարարվեստ, բեմական արվեստ, կիրառական արվեստ Հայաստանի լավագույն մշակույթային կենտրոններից մեկում։

Դիլիջանի ազգային պարկ[խմբագրել]

Բացօթյա սպորտային պարապմունքներ և գիտա-փորձարարական պարապմուքներ արգելոցում։

Հայտնի մանկավարժներ[խմբագրել]

Հայտնի հովանավորներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]