Միացյալ Համաշխարհային Քոլեջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միացյալ Համաշխարհային Քոլեջներ
Հիմնադրված 1960
Տիպ Դպրոց, քոլեջ, կարճաժամկետ ծրագրեր
Հասցե Կանադա
Հոնգ Կոնգ
Հնդկաստան
Իտալիա
Նորվեգիա
Սինգապուր
Սվազիլենդ
Միացյալ Նահանգներ
Միացյալ Թագավորություն
Կոստա Րիկա
Բոսնիա և Հերցոգովինա
Նիդեռլանդներ
Կայք http://www.uwc.org/

Միացյալ Համաշխարհային Քոլեջներ, United World Colleges (or UWC), կրթական շարժում, որ միավորում է 12 միջազգային դպրոցներ և քոլեջներ, 140 երկրների ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր: Ուսանողների ընտրությունը կատարվում է աշխարհով մեկ, ըստ նրանց արժանիքների և պոտենցիալի: UWC քոլեջները և ազգային կոմիտեները առաջարկում են կրթաթոշակներ, մրցույթային սխեմայով կրթաթոշակներ, ինչպես նաև սահմանափակ թվով վճարովի տեղեր:

Միացյալ Համաշխարհային Քոլեջները Միացյալ Թագավորությունում հիմնված միջազգային կազմակերպություն է և ունի 12 դպրոցներ և քոլեջներ Կանադայում, Հոնգ Կոնգում, Հնդկաստանում, Իտալիայում, Նորվեգիայում, Սինգապուրում, Սվազիլենդում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Կոստա Րիկայում, Բոսնիա և Հերցոգովինայում և Նիդեռլանդներում, ազգային կոմիտեներ ավելի քան 140 երկրներում, բազմաթիվ երկրներում իրականացվող կարճ ծրագրերի փաթեթ, 50,000 ից ավել շրջանավարտների ցանց 181-ից ավել երկրներում, [1] և միջազգային գրասենյակ Լոնդոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել]