Բիլ Քլինթոն
| Բիլ Քլինթոն | |
| William Jefferson Clinton | |
| ԱՄՆ-ի 42-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | հունվար 20, 1993 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | հունվար 20, 2001 |
| Նախորդող՝ | Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ |
| Հաջորդող՝ | Ջորջ Վոկեր Բուշ |
| Ծննդյան օր՝ | օգոստոս 19, 1946 |
| Ծննդավայր՝ | Հոպ, Արկանզաս, ԱՄՆ |
Բիլ Քլինթոն (ծնվել է օգոստոս 19, 1946 թ.) Ամերիկայի Միացյալ Նահանգների 42րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է հունվար 20, 1993 թվականից մինչև հունվար 20, 2001։ ԱՄՆ նախագահի պաշտոնում նա ընտրվել է Դեմոկրատական կուսակցությունից։
Մինչև նրա ծնունդը, դժբախտ պատահարի արդյունքում մահանում է նրա հայրը։ Չորս տարի անց նրա մայրը ամուսնանում է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Ռոջեր Քլինթոնի հետ, որի ազգանունն է պաշտոնապես կրում իր որդին։ Վիլյամ Ջեֆերսոն Բլեյթ III ( William Jefferson Blythe III ) ծնվել է 1946թ. օգոստոսի 19-ին Արկանզաս նահանգի Հոուպ քաղաքում: Երեք ամիս առաջ ավտովթարից մահացել է հայրը: Երբ Բիլը չորս տարեկան էր, մայրը ամուսնանում է Ռոջեր Քլինթոնի հետ: Տասնհինգ տարիների ընթացքում Բիլը վերցրել է խորթ հոր ազգանունը: Սովորել է Արկանզաս նահանգի Hot Springs քաղաքի միջնակարգ դպրոցում: Հասել է հաջողությունների ուսման և սակսաֆոն նվագելու մեջ, ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ: Ուսանողական խմբի հետ մեկնել է Վաշինգտոն նախագահ Ջոն Քենեդիի հետ հանդիպման, իսկ դրանից հետո որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Ընդունվել է Ջորջթաունի համալսարան, այն ավարտել է 1968թ. Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, բակալավարի աստիճանով: 1968թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում երկու տար ուսանելու տարիներին ստացել է Ռաուդսի (Rhodes Scholarship) անվան կրթաթոշակ: 1973թ. Ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Ուսումն ավարտելուց հետո Քլինթոնը մինչև 1976թ. Դպրոցում դասավանդել է Արկանզասի համալսարանի իրավունքները: Այնտեղ իր հայրենի նահանգում զբաղվել է քաղաքականութ-յամբ:
- 1974թ. Մասնակցել է ընտրություններին, որը ավարտվել է անհաջողությամբ,
- 1975թ. ամուսնացել է իր նախկի համակուրսեցի Հիլարի Ռոդեմի հետ,
- 1980թ. Բիլ և Հիլարի Քլինթոններին ծնվել է աղջիկ`Չելսին,
- 1976թ. Քլինթոնը ընտրվել է Արկանզաս նահանգի գլխավոր փաստաբան,
- 1978թ. ընտրվել է նահանգապետ,
- 1980թ. ընտրական երկրորդ ժամկետում պարտվեց,
- 1982թ. վերընտրվել է,
- 1992թ. մասնակցել է նախագահական ընտրություններին և հաղթանակ է տանում Ջորջ Բուշ կրտսերի նկատմամբ,
- 1996թ. Քլիթոնը նորից հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում: