Ավելին, քան սեքսը
| Ավելին, քան սեքսը No Strings Attached |
|
| Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2011 |
| Լեզու | անգլերեն |
| Պրոդյուսեր | Գարի Բարբեր, Թոմ Փոլլոք, Նատալի Փորտման |
| Սցենարիստ(ներ) | Էլիզաբեթ Մերիվեզեր, Մայքլ Սամոնեք |
| Դերակատարներ | Էշթոն Քաթչեր, Նատալի Փորտման, Քեյվին Քլեյն |
| Օպերատոր | Ռոքսիր Սթոֆերս |
| Ընկերություն | Cold Spring Pictures |
| Տևողություն | 100 րոպե |
«Ավելին, քան սեքսը» (անգլ.՝ No Strings Attached, օրիգինալ` «Առանց նախապայմանների»), 2011թ-ին արտադրված ամերիկյան կինոկատակերգություն է: Ֆիլմ, որը պատմում է, որ ինչքան հեշտությամբ կարելի է հասնել անկանոն կապերի, բայց դժվարությամբ կարելի է դասավորել սեփական ապագան: Ֆիլմի գլխավոր հերոսներն են` Էշթոն Քաթչերը և Նատալի Փորտմանը: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011թ-ի հունվարի 21-ին, իսկ Հայաստանում 2011թ-ի մարտի 11-ին` Մոսկվա կինոթատրոնում:
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի գլխավոր հերոսներ` Ադամը (Էշթոն Քաթչեր) և Էմման (Նատալի Փորտման) դեռ ճամբարային շրջանում փորձում են զբաղվել սիրով, բայց չի ստացվում: Տասնհինգ տարի անց, երբ նրանք հանդիպում են, նրանք նորից են փորձում այդ: Այս անգամ ամեն ինչ հարթ է անցնում: Հիմա նրանց միավորում է միայն սեքսը` չկռահելով, որ իրենց մեջ կարող է սեր առաջանալ:
Դերերում [խմբագրել]
- Նատալի Փորտման — Էմմա
- Էշթոն Քաթչեր — Ադամ
- Քեյվին Քլեյն — Էլվին
- Քերի Էլվիյս — բժիշկ Մեթցներ
- Գրետա Գերվիգ — Պատրիս
- Լեյք Բեյլ — Լյուսի
- Օլիվիա Թիրբլի — Քեյթի
- Լուդաքրիս — Ուոլլաս
- Մինդի Քալինգ — Շիրա
- Տալիա Բալսամ — Սանդրա
- Օֆելիա Լովիբոնդ — Վանեսսա
- Ջենիֆեր Իրվին — Մեգան
- Ադխիր Կալյան — Քեյվին
- Սթեֆանի Սքոթ — երիտասարդ Էմմա
Համաշխարհային պրեմիերա [խմբագրել]
Կանադա — հունվարի 21 2011
ԱՄՆ — հունվարի 21 2011
Հունգարիա — փետրվարի 10 2011
Պորտուգալիա — փետրվարի 10 2011
Լատվիա — փետրվարի 11 2011
Նորվեգիա — փետրվարի 11 2011
Ֆինլանդիա — փետրվարի 11 2011
Ֆրանսիա — փետրվարի 16 2011
Գերմանիա — փետրվարի 17 2011
Մալայզիա — փետրվարի 17 2011
Նիդերլանդներ — փետրվարի 17 2011
Սինգապուր — փետրվարի 17 2011
Հունաստան — փետրվարի 24 2011
Բրազիլիա — փետրվարի 25 2011
Մեծ Բրիտանիա — փետրվարի 25 201
Էստոնիա — փետրվարի 25 2011
Ռուսաստան — մարտի 3 2011
Հայաստան — մարտի 11 2011
Լեհաստան — մարտի 18 2011
Իսլանդիա — մարտի 25 2011
Իսպանիա — մարտի 25 2011
Սլովենիա — մարտի 31 2011
Շվեդիա — ապրիլի 1 2011
Իտալիա — ապրիլի 15 2011