Անդրոնիկոս Ա Կոմնենոս
| Անդրոնիկոս Ա Կոմնենոս | |
| Բյուզանդական կայսրության կայսր | |
|---|---|
| Անդրոնիկոս Ա | |
| Իշխանություն | 1183-1185 |
| Հունարեն | Ανδρόνικος Α’ Κομνηνός |
| Ծնվել է՝ | 1118 |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է՝ | 1185 |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս |
| Հարստություն | Կոմնենոսներ |
| Նախորդ | Ալեքսիոս Բ Կոմնենոս |
| Հաջորդող | Իսահակ Բ Անգելոս |
| Հայր | Իսահակ Կոմնենոս |
| Կրոնական հավատքներ | Ուղղափառություն |
Անդրոնիկոս Ա Կոմնենոս (հուն.՝ Ανδρόνικος Α’ Κομνηνός), (1118 — սեպտեմբերի 12, 1185), բյուզանդական կայսր, Կոմնենոսների հարստության կոստանդնուպոլսյան ճյուղի վերջին ներկայացուցիչը: Տրապիզոնում հետագայում իշխող Մեծ Կոմնենոսների հարստության հիմնադիրը:
Իր բուռն կյանքի ընթացքում Անդրոնիկոսը զգաց իրեն տարբեր դերերում` կայսրության թշնամի, բանտարկյալ, քաղաքական էմիգրանտ, մայրաքաղաքային բնակչության սիրելի, «լատինների» հակառակորդ և հասարակ ժողովրդի կողմնակից: Լինելով հզոր և քաջ անձնավորություն, Անդրոնիկոսը նաև գեղեցիկ և խորամանկ էր: [1]
Մանուել Ա Կոմնենոսի մահից հետո Անդրոնիկոսը զավթեց թափուր մնացած գահը: Նրա կառավարումը սկսվեց անհրաժեշտ բարեփոխումներով, սակայն շուտով նա վերածվեց բռնապետի: Այդ ամենը ուղեկցվեց նորմանների ներխուժմամբ, որից հետո բնակիչները ասպատամբեցին Անդրոնիկոսի դեմ և հանձնեցին գահը Իսահակ Բ Անգելոսին: Վերջինս էլ հանձնեց Անդրոնիկոսին ժողովրդին, ովքեր էլ տանջամահ արեցին նրան: Անգելոսների հաստության օրոք Բյուզանդիան սկսեց անկում ապրել, որի հետևանքով էլ 1204 թ-ին խաչակիրները նվաճեցին Կոստանդնուպոլիսը:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Դ. Նորվիչ. Բյուզանդիայի պատմություն. —էջ. 413—414