Անգլիայի նվաճումը նորմանների կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի նվաճումը նորմանների կողմից

Նորմանական նվաճում, Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ I Նվաճողի գլխավորությամբ նորմանների ներխուժում Անգլիա ու դրան հաջորդած երկրի հպատակեցում։

1066 թվականին նորմանները հաղթանակ տարան Հասթինգսի ճակատամարտում, և Վիլհելմը դարձավ  Անգլիայի թագավոր։ Նրանք հաստատվեցին Անգլիայում, երբ 1070-1075 թվականներին ֆեոդալ հասարակարգը հպատակվեց նոր թագավորին[1]։ Անգլիայում հաստատվեցին ֆեոդալական կարգեր։ Ստեղծվեց կենտրոնացված պետություն՝ թագավորական մեծ իշխանությամբ։ Նոր կազմավորված իշխանությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց դեպի Եվրոպական քաղաքակրթություն, իսկ Սկանդինավիայի հետ երբեմնի ավանդական հարաբերությունները սառեցին[2]։ Նվաճումը մեծ ազդեցություն ունեցավ նաև մշակույթի և խոսակցական լեզվի վրա։ Արդյունքում, հյուսիս-ֆրանսիական պետական և սոցիալական համակարգերի հարմարեցումը Անգլիական ավանդական համակարգին՝ ստեղծեց անգլո-նորմանական միապետություն, որը գոյատևեց մինչև XII դարի կեսերը և դարձավ  միջնադարյան անգլիական պետականության հիմքը[3]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի վերջին, Անգլիայում սկանդինավյան վիկինգների մեծ ներհոսք սկսվեց։ Անգլո-սաքսոնական թագավոր Էթելրեդ II-ը, վիկինգների դեմ պայքարում աջակցություն ստանալու նպատակով, 1002 թվականին ամուսնացավ Նորմանդիայի հերցոգ Ռիչարդ II-ի քույր՝ Էմմայի հետ։ Սակայն նա այդպես էլ աջակցություն չստանալով, 1013 թվականին, իր ընտանիքի հետ ստիպված փախավ Նորմանդիա[4]։

Մինչև 1016 թվականը, վիկինգները տիրեցին ամբողջ Անգլիային և թագավոր կարգվեց Կնուդ I Մեծ-ը, ով իր իշխանության տակ միավորեց Անգլիան, Դանիան և Նորվեգիան։ Էթելրեդ II-ի տղաները և կինը գրեթե 30 տարի մնացին աքսորված Նորմանդիայում։ Միայն 1042 թվականին, Էդվարդ Խոստովանողին (Էթելրեդ II-ի ավագ որդին) հաջողվեց հետ ստանալ Անգլիայի գահը։ Մեծանալով Նորմանդիայում, Էդվարդն իր գահակալման տարիների ընթացքում հենվեց նորմանների վրա, չնայած այն բանին, որ անգլիացիներն ու դանիացիները մեծամասնություն էին կազմում երկրի պետական համակարգում։ 1051 թվականին, անժառանգ Էդվարդն օգտվելով Գոդվինի բացակայությունից (աքսորված էր), գահի ժառանգորդ հայտարարեց Վիլհելմ I Նվաճողին[5]։ Սակայն, 1052 թվականին Գոդվինը վերադարձավ Անգլիա և վերստանձնեց երկրի կառավարման ղեկը։ 11-րդ դարում, Գոդվինների ընտանիքին էին պատկանում անգլիական խոշոր կոմսություններ, որոնք ընդգրկում էին թագավորության մեծ մասը։ Երբ, 1066 թվականի հունվարի սկզբին, Էդվարդ Խոստովանողը մահացավ, անգլոսաքսոնական վիտենագեմոտը թագավոր ընտրեց Գոդվինի որդուն՝ Հարոլդ II-ին[2]։

Հարոլդի թագավոր կարգվելը բարկացրեց Վիլհելմ Նորմանդացուն։ Վիլհելմը, ցանկանալով տիրել գահին, սկսեց նախապատրաստվել հարձակման[6]։ Միառժամանակ գահի հավակնորդ էր համարվում նաև Նորվեգիայի թագավոր՝ Հերալդ Հարդրադը, ում նախորդը 1038 թվականին պայմանագիր էր կնքել Հարդեկնուդի հետ (Կնուդ I Մեծ-ի որդի), այն մասին, որ միապետերի անժառանգ մնալու դեպքում, գահը կանցնի նրանցից մեկին։ Նորվեգիայի թագավորը, համաձայնության գալով Անգլիայից արտաքսված Հարոլդ II-ի եղբոր հետ, նույնպես սկսեց պատրաստվել պատերազմի[7]։

Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմերի ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդ արքայի հետևակային զինվոր, 1066թ․

Անգլո-սաքսոնական ռազմական ուժը շատ մեծ էր, սակայն` անկազմակերպ։ 1066 թվականի վերջին Հարոլդ արքային իր հրամանատարության ներքո նույնիսկ մշտական նավատորմ չուներ բացառությամբ` մի քանի նավերի, որոնք նավահանգիստ էին տեղափոխվել հարավարևմտյան ափից։ Չնայած հնարավորություն կար մեծ թվով նավեր հավաքագրելու, սակայն, այդքան կարճ ժամանակահատվածում կազմավորել մեծ նավատորմ և մարտական վիճակում այն պահելն անհնար էր[8]։ Ցամաքային զորքերի հիմնական մասը կազմում էր թագավորի տնտեսությունը։ 11-րդ դարի կեսերին, այդ տնտեսության կազմում կար 3000 հոգի և 400-500 զինվոր։ Իր ամբողջական կազմով, անգլո-սաքսոնական բանակը կլիներ ամենամեծը ամբողջ հարավային Եվրոպայում[9]։ Անգլիայի զինված ուժերի հինական խնդիրներն էին՝ պահանջված վայրում ուշադրության կենտրոնացումը, զորքի մարտական վիճակի երկարատև պահպանումը, եվրոպական ժամանակակից մարտական համակարգերին չտիրապետելը, ինչպես նաև կռվի ժամանակ չհամագործակցելն այնպիսի զինվորական ուժերի հետ, ինչպիսիք են՝ հեծելազորը և նետաձիգները[10]։

Վիլյամ արքայի նետաձիգներից, 1066թ․
Վիլյամ արքայի հեծելազոր, 1066թ․

Մինչ 1060 թվականը Վիլհելմը ձբաղված էր երկրի ներքին հարցերով և Ֆրանսիայի հետ սահմանագծում զինված ուժերի ամրակայմամբ։ Բարեբախտաբար, Ֆրանսիայի թագաժառանգն այդ ժամանակ դեռևս անչափահաս էր և այս սահմանագոտում իրավիճակը հանգիստ էր, ինչն էլ թույլ տվեց Վիլհելմին զինվորական ամբողջ ուժը կենտրոնացնել հետագա հարձակման համար։ Բանակի կենտրոնական ուժը համարվում էր ասպետական հեծելազորը։ Կարևոր դերը պատկանում էր նետաձիգներին։ Զորքի մեծ մասը վարձու զինվորներ էին[11]։ Նորմանդիայում մեծամասնություն էին կազմում այնպիսի ասպետներ, որոնց վրա ոչ մի դուքս նախկինում ազդեզություն չի ունեցել(մինչ Վիլհելմի իշխանության գալը)։ Նրանց ռազմատենչությունը հասցնում էր նրանց մինչև Իտալիա, որտեղ արդեն ձևավորվել էին Ավերսայի կոմսությունը և Ապուլիայի դքսությունը։ Վիլհելմը կարողացավ իրեն ենթարկել և ծառայության վերցնել այդ ասպետներին։ Վիլհելմը լավ ծանոթ էր ժամանակակից ռազմական արվեստին։ Նա լավ համբավ ուներ, որպես ասպետի և զինված ուժերի հրամանատարի, ով կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել Հյուսիսային Ֆրանսիայի մարդկային բոլոր ռեսուրսները[12]։

Նորմանների հեծելազորը ոչ մեծ խմբերով, հատուկ ռազմական գործողություններ ծավալելու մեծ փորձ ուներ։ Դրա հիմնական նպատակը նոր գրավված տարածքներում հեծելազորի օգնությամբ հենակետային պարիսպներ կառուցելն էր՝ այդ տարածքների հետագա հսկողությունը կենտրոնացնելու նպատակով։ Վիլհելմի զորքը կազմված էր նորման բարոնների ասպետներից, Բրետանից, Պիկարդիայից և Ֆրանսիայի հյուսիսային այլ շրջաններից եկած հետևազորից և հեծելազորից, ինչպես նաև վարձկաններից։ Մինչ Անգլիա տեղաշարժվելը, Վիլհելմը նավատորմի զանգվածային շինարարություն ձեռնարկեց[13]։

Մինչ հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1066 թվականի սկզբներին, Վիլհելմը՝ հաշվի առնելով իր դքսության բարոնների կարծիքը, սկսեց պատրաստվել հարձակման։ Չնայած նրանց կողմից տրամադրված ուժը բավարար չէր այդքան լայնամասշտաբ գործողությունների համար, այն էլ՝ Նորմանդիայի սահմաններից այդքան հեռու։ Վիլհելմի հեղինակությունը բարձրացավ, հատկապես, երբ նրան միացան Ֆլանդրիայի, Ակվիտանիայի, Բրետանիայի, Մենի և Հարավային Իտալիայի դքսություններից ասպետների բանակ։ Արդյունքում նորմանական բանակը կազմեց ընդհանուր զորքի մի փոքր մասը[1]։ Վիլհելմը ստացավ նաև կայսեր օգնությունը և որն ավելի կարևոր է՝ Հռոմի պապ Ալեքսանդր II-ի հովանավորչությունը, ով հույս ուներ եկեղեցու դիրքերն ամրապնդել Անգլիայում։ Պապը ոչ միայն պաշտպանեց նորման հերցոգի հավակնությունը անգլիական գահին՝ այլ նաև նրան հանձնեց իր «սրբագործված դրոշը»[2]։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվեցին 1066 թվականի օգոստոսին, բայց հակադարձ՝ հյուսիսային քամին երկար ժամանակ թույլ չէր տալիս անցնել Լա Մանշ նեղուցով։ Սեպտեմբերի 12-ին Վիհելմը Դիվ գետի հովտից զորքը տեղափոխեց Սոմմա գետի հովիտ՝ Սեն-Վալերի, նեղուցի ամենանեղ հատվածը։ Ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով, նորմանդական զորքը կազմում էր 7-8 հազար հոգի, որի տեղափոխման համար կառուցվել էր 600 նավերից կազմված նավատորմ։

Նորմանների դեմ պայքարը ղեկավարում էր Անգլիայի թագավորը։ Նա հետ կանչեց Անգլիայի հարավ-արևմտյան շրջանների բոլոր զինված ուժերը։ Սեպտեմբեր ամսին ռազմածովային նավատորմի պաշտպանության համակարգը փլվեց, սննդի ոչ բավարար քանակը, ստիպեց արքային ցրել նավատորմը։ Սեպտեմբերի կեսերին, Անգլիայի հյուսիս-արևմուտքում ափ իջավ Հերալդ արքայի զորքը։Սեպտեմբերի 20-ին, նորմանները համախմբվելով, Ֆուլֆորդի ճակատամարտում հաղթանակ տարան հյուսիսային դքսությունների դեմ պայքարում և իրենց ձեռքն առան Յորք քաղաքը։ Անգլիայի թագավորը ստիպված էր թողնել իր դիրքերը հարավային ափին և արագ տեղաշարժվել դեպի հյուսիս։ Համախմբելով իր զորքը, սեպտեմբերի 25-ին, Ստամֆոր Բրիջի ճակատամարտի ժամանակ վերջնականորեն ջախջախեց վիկինգներին, սպանեց Հարոլդին, իսկ նորվեգական զորքի մնացած մասը հետ լողաց դեպի Սկանդինավիա։ Այնուամենայնիվ, Ֆուլֆորդի և Ստամֆոր Բրիջի ճակատամարտերում անգլիացիների պատճառած զգալի կորուստները նվազեցրին Հարոլդի զորքի մարտունակությունը[14]։

Անգլիայի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասթինգսի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդի բարեգործությունը

Հիմնական հոդված՝ Հասթինգսի ճակատամարտ

Հարոլդ մահը

Ստամֆորդ Բրիջի ճակատամարտից երկու օր հետո, Լա Մանշում քամու ուղղությունը փոխվեց։ Անմիջապես սկսվեց նորմանական զորքի տեղակայումը նավատորմում և ուշ երեկոյան, սեպտեմբերի 27-ին, Վիլհելմի նավատորմը մեկնեց Սեն- Վալերից։ Նրանք նավարկեցին ամբողջ գիշեր։ Հերցոգի նավը հանկարծ առանձնացավ բոլոր նավերից և հայտնվեց բաց ծովում, բայց անգլիական նավեր չկային նեղուցում և զորքի տեղափոխումը հաջողությամբ ավարտվեց։ Զորքն ափ իջավ ճահիճներով շրջապատված Պևենսի քաղաքում։ Նորմանական զորքը չմնաց Պևենսիում, այլ տեղափոխվեց Հասթինգս՝ ստրատեգիական առումով ավելի հարմարավետ նավահանգիստ։ Այստեղ, Վիլհելմը պատնեշ կառուցեց և սկսեց սպասել անգլիացիների հայտնվելուն։ Նա հետախուզության և սնունդ հայթայթելու նպատակով մի փոքր ջոկատ ուղարկեց Ուեսեքսի խորքը[2]։ Լսելով նորմանների ափ իջնելու մասին լուրը, Հարոլդը նոր զինվորական ուժի հավաքագրման հրաման արձակեց և լրացուցիչ օգնության չսպասելով, շարժվեց դեպի հարավ։ Նրա արագությունը այնքան մեծ էր, որ թույլ չտվեց այլ դքսություններից հավաքագրվող զորախմբերին միանալ թագավորական զորքին։ Բացի դա, հետևակը և նետաձիգները զգալիորեն հետ մնացին հիմնական զորքից[2]։ 10 օրվա ընթացքում Հարոլդն անցավ Յորքից Լոնդոն ընկած ճանապարհը և ժամանակ չկորցնելով գնաց նորմանական զորքին ընդառաջ։ Թագավորի խորհրդականները, այդ թվում նաև նրա եղբայր՝ Գիրտը, խորհուրդ տվեցին սպասել զորքի ամբողջական համախմբմանը և նոր հարձակվել թշնամու վրա։ Պատմաբանները դա համարում են նրա հիմնական ստրատեգիական սխալը, քանի որ Վիլհելմը գտնվում էր հակառակորդի տարածքում և նրա հիմնական բազան գտնվում էր Լա Մանշից այն կողմ։ Ժամանակը բարենպաստ էր անգլիացիների համար։ Անգլո-սաքսոնական զորքը կազմված էր 7000 հոգուց, որոնց մեծ մասը Ստամֆորդ Բրիջի ճակատամարտի մասնակիցներ էին։ Չնայած անգլիացիների արագաշարժությանը՝ թշնամուն հանկարծակի բերելու նրանց հնարավորությունը չօգտագործվեց։ Հարոլդի մոտենալու մասին լուրը ստանալով, 1066 թվականի հոկտեմբերի 14-ին, նորմանական զորքը հարձակվեց անգլիացիների վրա[15]։ Հասթինգսի ճակատամարտում, չնայած հերոսական դիմադրությանը՝ անգլիացիները պարտություն կրեցին։ Մարտն ընթացավ գրեթե 10 ժամ, որը բացառիկ երևույթ էր միջնադարում։ Նորմանների հաղթանակը պայմանավորված էր զորքի մարտունակությամբ, ինչպես նաև նետաձիգների և ծանր հեծելազորի մեծ թվով[16]։ Հարոլդ թագավորը և նրա երկու եղբայրները սպանվեցին։ Երկիրն առաջնորդ չուներ, ով կարող էր առջնորդել զորքը՝ նորմանների դեմ պայքարում։ Հասթինգսի ճակատամարտը շրջադարձային եղավ Անգլիայի պատմության համար[15]։

Վիլհելմի թագադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասթինգսի ճակատամարտից հետո, Անգլիան հասանելի էր նվաճողների համար։ 1066 թվականին, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, նորմանական զորքը զավթեց Քենթը և Սուսեքսը։ Թագուհի Էդիտան՝ Էդվարդ Խոստովանողի այրին և Հարոլդ II-ի քույրը, ճանաչեց Վիլհելմի հաղթանակը և նրան հանձնեց անգլո-սաքսոնական առաջնորդների հնագույն մայրաքաղաք Վինչեսթերը։ Երկրի հիմնական դիմադրող ուժը մնում էր Լոնդոնում, որտեղ նոր թագավոր էր կարգվել Էդգար Էթելինգը, ով հնագույն Ուեսսեքսի արքայատոհմի միակ ներկայացուցիչն էր։ Վիլհելմի զորքը շրջապատեց Լոնդոնը և դատարկեց նրա հարակից շրջանները։ Ազգային պարտիայի առաջնորդներ՝ արքեպիսկոպոս Ստիգանդը, Էդվին և Մորկար կոմսերը և երիտասարդ Էդգար Էթելինգը, ստիպված էին հպատակվել նրան։ Նրանք հավատարմության երդում տվեդին Վիլհելմին և ճանաչեցին, որպես թագավոր։ Ավելին՝ պնդեցին, որ դուքսը որքան հնարավոր է շուտ թագադրվի։ Շուտով նորմանական զորքը մտավ Լոնդոն։ 1066 թվականի դեկտեմբերի 25-ին, Վեստմինստերյան աբբայությունում Վիլհելմը թագադրվեց, որպես Անգլիայի թագավոր[15]։

Վիլհելմ I-ի թագադրման արարողակարգն անցավ անգլիական ավանդույթների համաձայն։ Նորմանդացիների իշխանությունը հենվում էր առաջին հերթին զինված ուժերի վրա։ Արդեն 1067 թվականին, Լոնդոնում սկսվեցին Թաուեր ամրոցի կառուցման աշխատանքները, իսկ ավելի ուշ նորմանական ամրոցներ կառուցվեցին նաև կենտրոնական և հարավային Անգլիայում։ Հասթինգսի ճակատամարտի մասնակից անգլոսաքսերի հողատարածքները բռնագրավվեցին և հանձնվեցին նորման զինվորականներին[17]։ 1067 թվականի ավարտին, Վիլհելմ I Նվաճողը կարողացավ ամրապնդել իր դիրքերը և նա երկար ժամանակով մեկնեց Նորմանդիա։ Նրան ուղեկցում էին անգլո-սաքսոնական պարտիայի առաջնորդները՝ արքայազն Էդգարը, արքեպիսկոպոս Ստիգանդը, Մորկար, Էդվին և Վալտեոֆ կոմսերը։

Վիլհելմի բացակայության ժամանակ, Լոնդոնում իրավիճակը շատ լարվեց։ Նորմանդական վարչակարգը վերահսկում էր միայն երկրի հարավ-արևմտյան մասը։ Նրա հեռանալուց հետո, անկարգությունների մեծ ալիք բարձրացավ։ Նոր իշխանության ընդիմադիրները օգնություն էին փնտում Սկանդինավիայի, Շոտլանդիայի և Ֆլանդրիայի ղեկավարների մոտ։ Վիլհելմի շուտափույթ վերադարձն անքննելի էր։ 1067 թվականի ավարտին, ամառն ու աշունը անցկացնելով Նորմանդիայում, նա վերադարձավ իր գրաված թագավորությունը։ Անգլիայի հարավ-արևմուտքն արդեն հանդարտվեց։ 1068 թվականի ամռանը, Վիլհելմի կինը՝ Մաթիլդան թագադրվեց Անգլիայի թագուհի[18]։

Հյուսիսային Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանական նվաճում, 1066թ․

1068 թվականին, Վիլհելմի վիճակը այնքնա էլ լավ չէր․ Էդգար Էթելինգը փախավ Շոտլանդիա, որտեղ նա գտավ Մալքոլմ III թագավորի աջակցությունը, իսկ Անգլիայի հյուսիսում ապստամբություն բարձրացավ։ Վիլհելմը վճռական էր տրամադրված։ Ուորիքում ամրոց կառուցեց, ապա առաջացավ դեպի հյուսիս-անգլիական դքսություններ և առանց դիմադրության ամրացավ Յորքում։ Տեղական բարձրաշխարհիկ վերնախավը նրան հավատարմության երդում տվեց։ Հետադարձ ճանապարհին, արդեն ամրոցներ էին կանգնեցվել Լինքոլնում, Նոթինգհեմում , Հանթինգդոնում և Քեմբրիջում, որոնք հնարավորություն էին տալիս հսկելու երկրի հյուսիսային ճանապարհները[19]։ 1069 թվականին հյուսիսում ծավալվեց մի նոր ապստամբություն, որին մասնակցում էին ոչ միայն ֆեոդալները, այլ նաև՝ գյուղացիները։ 1069 թվականի հունվարի 28-ին, անգլո-սաքսոնական ջոկատները մտան Դարհեմ, ոչնչացրին Նորթամբրիայի դուքս՝ Ռոբերտ դե Կոմինի զինվորական ջոկատը, իսկ նրան ողջակիզեցին։ Էդգար Էթելինգը հասավ նաև Յորք և նվաճեց այն։ Մինչև 1069 թվականի աշունը, նորմաններին հաջողվեց անհամեմատ հեշտ լիկվիդացնել ընդիմադիրների կուտակումները, քանի որ նրանք չունեին ընդհանուր նպատակ և մինաձնյա ղեկավարում և իրար հետ համաձայնեցված չէին գործում։

Իրավիճակն ամբողջությամբ փոխվեց 1069 թվականի աշնանը, երբ անգլիական ծովափ ներխուժեց մեծ նավատորմ(250—300 նավեր)՝ Դանիացի Կնուդ I Մեծ-ի ժառանգորդ Սվեն Էսթրիդսեն II թագավորի որդիների գլխավորությամբ։ Նա նույնպես հավակնում էր անգլիական գահին[20]։ Շոտլանդիայի թագավոր Մալկոլմն ամուսնացավ Էդգարի քրոջ՝ Մարգարիտայի հետ և պաշտպանեց նրա՝ գահի հավակնությունը։ Էդգարը միասնության պայմանագիր կապեց Սվենի հետ։ Միառժամանակ հականորմանական ապստամբություն բարձրացավ Մեն դքսությունում, որը ղեկավարում էր դուքս Անժուն և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպը I-ը։ Վիլհելմի հակառաակորդները միավորվեցին և կոալիցիա կազմեցին[19]։ Օգտվելով ստեղծված իրավիճակից անգլոսաքսերը ոտքի գանգնեցին։ Նոր զորք միավորվեց, որը գլխավորում էին Էդգար Էթելինգը ազնվական բարձր խավի ներկայացուցիչներ՝ Գոսպատրիկը և Վալտեոֆը։ Դանիացիների հետ միավորվելով, նրանք գրավեցին Յորքը և ոչնչացրին նրա նորմանական կայազոնը։ Ապստամբություն բարձրացավ նաև Անգլիայի հյուսիսային և կենտրոնական մասերում։ Ապստամբներին իր զորակցությունը հայտնեց Յորքի արքեպիսկոպոսը։ Հնարավորություն ստեղծվեց Էդգարին թագադրել Յորքում, ինչը կասկածի տակ կդներ Վիլհելմի լեգիտիմությունը։ Այնուամենայնիվ, անգլո-նորմանդական զորքի մոտեցումն ապստամբներին ստիպեց հեռանալ Յորքից։ Շուտով, հանդիպելով հարավային Մերսիա, Սոմերսեթ և Դորսեթ հարավային շրջանների ապստամբությանը, թագավորը ստիպված մեկնեց երկրի հյուսիսից։ Միայն նրանց ապստամբությունը կոտրելուց հետո Վիլհելմը կարողացավ գործողություններ ձեռնարկել հյուսիսային Անգլիայի ապստամբների դեմ։

1069 թվականի ավարտին, Վիլհելմ Նվաճողի զորքը կրկին մտավ հյուսիսային Անգլիա։ Դանիական զորքը նավերով արագ հեռացավ հյուսիսից։ Այս անգամ նորմաններն ավերեցին անգլոսաքսերի բոլոր շինությունները և ունեցվածքը, զրկեցին հողատարածքներից՝ փորձելով լիկվիդացնել ապստամբության կրկնության բոլոր հնարավորությունները։ Գյուղերի զանգվածային ոչնչացում սկսեցին, իսկ նրանց բնակիչները փախան երկրի հարավ և Շոտլանդիա։ 1070 թվականին Յորքը ծայրահեղ աղքատության մեջ էր։ Դարհեմը գրեթե դատարկ էր։ Վիլհելմի զորքը հասավ մինչև Տիսա, որտեղ Գոսպատրիկ և Վալտեոֆ դքսությունները և անգլո-սաքսոնական այլ լիդերներ հպատակվեցին թագավորին։ Ապա արագ տեղաշարժվեցին դեպի Պենինի թագավորություն և ներխուժեցին Չեշի։ Աղքատությունը տարածվեց մինչև Սթաֆորդշիր։ Հետագայում որոշվեց վերացնել բնակիչների ապրելու բոլոր միջոցները։ Ծայրահեղ աղքատությունն ու Ժանտախտը համակեցին ամբողջ հյուսիսային Անգլիան։ Մինչ 1071 թվականի Սուրբ Զատիկին ավարտվեց մի գործողություն, որը հետագայում կորակվեր՝ «հյուսիսի դատարկում»։ Աղքատության հետևանքները երևում էին հատկապես Յորքշիրում (Յորք), Չեշիրում, Շրոփշիրում և Դենլոյում նույնիսկ ապստամբությունից 10 տարի հետո[21]։

1070 թվականի գարնանը դանիական նավատորմը, որը գլխավորում էր Սվեն թագավորը, մնացել էր անգլիական ծովերում՝ մասնավորապես Իլ կղզում։ Այստեղ էին հավաքվում նաև Վիլհելմին չենթարկված անգլո-սաքսոնական ազնվական խավի այլ ներկայացուցիչներ։ Դիմադրության լիդեր դարձավ ոչ այնքան հարուստ Հերևարդը։ Նրանց մեջ կային նաև գյուղացիներ[22]։ Նրանք հարձակվում էին Անգլիայի արևելյան ափերին հաստատված նորման տեղաբնիկների վրա և թալանում էին նրանց։ Այնուամենայնիվ, 1070 թվականի ամռանը, Վիլհելմին հաջողվեց համաձայնության գալ դանիացիների հետ․ տարհանել նրանց՝ մեծ դրամական հատուցման դիմաց։ Դանիական նավատորմի հեռանալուց հետո, Իլի զորքերը գլխավորեց Հերևարդը՝ ում նոր ջոկատներ միացան նաև երկրի տարբեր մասերից։ Այսպես, Իլ կղզի ժամանեց նաև անգլո-սաքսոնական ամենաազդեցիկ ազնվականներից Մորկարը՝ Նորթամբրիայի նախկին կոմսը։ Սա անգլո-սաքսոնական ընդիմության միակ տարածքն էր։ 1071 թվականի գարնանը Վիլհելմի զորքը շրջապատեց կղզին և արգելափակեց նրա մատակարարումը։ Ընդիմադիրներին ոչինչ չէր մնում, քան՝ կապիտուլյացիան։ Հերևարդին հաջողվեց փախչել, իսկ Մորկարը գերևարվեց և շուտով մահացավ բանտում։

Իլի անկումը ազդարարեց Անգլիայի նորմանական նվաճման ավարտը։ Հրաձգություններ Շարունակվում էին միայն Շոտլանդիայի հետ սահմանագոտում, որտեղ ապաստարան էր գտել Էդգար Էթելինգը։ 1072 թվականին Վիլհելմի զորքը հզոր նավատորմի օգնությամբ, ներխուժեց Շոտլանդիայի տարածք։ Շոտլանդիայի թագավորը հաշտություն կնքեց Վիլհելմի հետ և խոստացավ չօժանդակել անգլոսաքսերին։ Էդգարը ստիպված էր լքել Շոտլանդիան։ Անգլիայի նվաճումն ավարտվեց[23]։

Կազմակերպչական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-նորմանական թագավորություն

Նվաճված Անգլիայի կառավարման համակարգի հիմնական սկզբունքը, Վիլհելմ թագավորի համար, Էդուարդ Նվաճողի օրինական իրավահաջորդ ճանաչվելն էր[2]։ Անգլո-սաքսոնական պետության սահմանադրության հիմքն ամբողջովին պահպանվեց․ Վիտենագեմոտը ձևափոխվեց թագավորական մեծ խորհրդի, անգլո-սաքսոնական թագավորների արտոնություններն ամբողջովին փոխանցվեցին անգլո-նորմանական միապետերին, պահպանվեց դքսության գերակա համակարգը։ Նորմանական Անգլիայի իշխանությունը հենվում էր բացառապես քինված ուժերի վրա, չնայած Վիլհելմի ցանկությանը, երկիրը վերադարձնել Էդուարդ թագավոր բարի ժամանակներ։ Արդեն 1066 թվականի դեկտեմբերին հողերի բաժանումն ի օգուտ նորման ասպետների, սովորական էր դարձել։ Մինչև 1080 թվականը անգլո-սաքսոնական սոցիալական խավն ամբողջությամբ վերածվեց հյուսիս-ֆրանսիական ասպետական խավի։ Վիլհելմի համախոհ նորմանական ընտանիքներից ամենահայտնիները ստացան հողային մեծ հատկացումներ[24], իսկ թագավորն իր ձեռքում պահեց Անգլիական ողջ հողատարածքների հինգերորդ մասը[25]։ Հողային պահուստների բնույթն ամբողջովին փոխարինվեց տիպիկ ֆեոդալականի․ այժմ հողերը տրվում էին բարոններին, պայմանով, որ հարկ եղած դեպքում թագավորին կտրամադրվի անհրաժեշտ քանակով ասպետական ջոկատ։ Ամբողջ երկրով մեկ ստեղծվեցին բարոնների ամրոցներ, որոնք զինվորական բազաներ էին համարվում, պատրաստ պաշտպանելու թագավորական նստավայրի բարոններին և չինովնիկներին։ Անգլիական մի շարք շրջաններ համարվեցին ռազմական, որոնք պատասխանատու էին սահմանի անվտանգության համար։ Նրանց մեջ մեծ նշանակություն ունեին Չեշիրի և Շրոփշիրի վարչական միավորները[2]։

Հողային սեփականությունները և սոցիալական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիան նվաճելով, Վիլհելմը տարածքը բաժանեց 60 215 հողատիրույթների (ֆեոդ), որոնք բաժանեց իր վասալների միջև՝ հետագայում նրանց կառավարումն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Վիլհելմի այս մոտեցումը ֆեոդալական իշխանություններին թույլ չէր տալիս դասվել ֆրանսիականի կամ գերմանականի, որը մեծ դեր խաղաց երկրի հետագա պատմության մեջ և ապահովեց թագավորի գերակա իշխանությունը բարոնների վրա[26]։ Ասպետների և բարոնների նոր դասն իր դիրքի համար պարտական էր թագավորին և մեծ ծառայություններ էր մատուցում միապետերին։ Այդ ծառայություններից ամենակարևորը ռազմականն էր, թագավորական մեծ խորհրդում տարեկան երեք անգամ մասնակցությունն ու երկրի կառավարման համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցնելը։ Նվաճումից և անգլո-սաքսոնական ավանդույթների վերացումից հետո, ոստիկանապետերի դերը բարձրացավ․ թագավորական վարչակարգում նրանք դարձան կարևոր էլեմենտ, իսկ ունեցվածքով և հասարակական դերով չէին զիջում անգլո-նորմանական կոմսերին[27]։

Յուրաքանչյուր ֆեոդալ պարտավոր էր թագավորին տրամադրել կոնկրետ քանակով զինված ուժեր։ Ժամանակակից գնահատումների համաձայն, Վիլհելմի կառավարման ժամանակ, բարոնների կողմից տրամադրված ընդհանուր ասպետների թիվը հասնում էր ավելի քան 4000-ի։ Այդ ուժը ապահովում էին 200 բարոններ։ Բացի դրանից, եկեղեցուն պատկանող տարածքներից տրամադրվում էր ևս 800 ասպետ[28]։ Այս պարտականությունն իրականացնելու համար, բարոնները, եպիսկոպոսները և աբբաներն իրենց իրենց հողերը ներկայացնում էին ավելի մանր ասպետների, որոնք իրենց հասարակական դիրքով չէին զիջում մագնատների[2]։ Այս ասպետները իրենց անգլո-սաքսոնական նախորդներից ժառանգել էին իրենց հողատարածքների գյուղացիների նկատմամբ դատական իրավասություն։ Նվաճումից հետո այս ասպետները մշտական ծառայություն էին անցկացնում թագավորական պալատում[25]։

Եկեղեցական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական կյանքում, Վիլհելմի բոլոր գործողությունները ստանում էին սուրբ գահի հովանավորչությունը։ Ամենանախնական որոշուներից էր Հռոմին վճարվող ամենամյա դրամաչափի վերականգնումը[29]։ Անգլիան նվաճելուց մի քանի տարի հետո, Սթիգանդ արքեպիսկոպոսին փոխարինեց թագավորի խորհրդական Լանֆրանկը։ Նոր պաշտոններում նշանակվում էին ոչ թե անգլո-սաքսերին, այլ՝ օտարերկրացիներին, հատկապես Ֆրանսիայից տեղափոխված։ 13-րդ դարի սկզբին օտարերկրացիները մեծամասնություն կազմելով՝ սկսեցին ազդեցություն ունենալ նաև եկեղեցական կյանքի վրա։ Բացվեցին դպրոցներ, որտեղ բացի լատիներենից ուսանում էին նաև ֆրանսերեն[30]։ Եկեղեցու ազդեցությունը գնալով մեծանում էր։ Վիլհելմի հրամանը այն մասին, որ եկեղեցական բոլոր դատավարությունները պետք է իրականացվեն եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի գլխավորությամբ՝ համաձայն նրանց օրենքների և կանոնակարգի։ Անգլիական եկեղեցու եպիսկոպոսական կառույցը ստեղծվել է նորմանների կողմից և պահպանվել մինչև Ռեֆորմացիան[31]։

Վիլհելմը պահպանեց նաև Հռոմի նկատմամբ իր ինքնիշխանությունը։ Առանց նրա իմացության ոչ մի ֆեոդալ՝ ներառյալ եկեղեցական, չէր կարող նամակագրական կապ հաստատել Հռոմի պապի հետ։ Պապի կողմից ուղարկված ցանկացած պատվիրակ չէր կարող մտնել Անգլի՝ առանց նրա թույլտվության։ Եկեղեցական խորհրդի որոշումներն իրականություն էին դառնում միայն նրա համաձայնությամբ։ 1080 թվականին, հակադրվելով Հռոմի կայսր Հենրի IV-ին և Հռոմի պապ Գրիգորի VII-ին, նա հրաժարվեց անգլիական թագավորության կողմից հատուկ արարողակարգ ներկայացնել պապին[30]։

Հարկաբյուջետային և դատական համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ստեղծած պետական համակարգում, Վիլհելմն առաջնորդվում էր հիմնականում անգլո-սաքսոնական ավանդույթներով։ Չնայած նրա պալատում տեղ էին զբաղեցնում ֆրանսիական վարչակազմի պաշտոնակատարներ։ Կարևոր նորամուծություն համարվեց 1068 թվականին կանցլերի պաշտոնի հաստատումը, ով պատասխանատու էր թագավորական արարողակարգի համար[32]։ Թագավորական մեծ խորհուրդը, որտեղ մասնակցություն էին ունենում բոլոր բարոնները, հաջորդեց անգլիական Վիտենագեմոտին։ Վաղ նորմանական շրջանում խորհուրդը հավաքվում էր կանոնավոր՝ տարին երեք անգամ, բայց կամաց սպառեց իր ազդեցությունը քաղաքական որոշումների կայացման գործում՝ իր տեղը զիջելով թագավորական կուրիային։ Այս համակարգն իրենից ներկայացնում էր թագավորին ամենամոտ կանգնած բարոնների և պաշտոնակատար անձանց ժողով, որը խորհուրդներով օգնում էր միապետին՝ լուծելու երկրի ընթացիկ խնդիրները։ Կուրիան դարձավ թագավորական վարչակարգի կենտրոնական էլեմենտը, չնայած նրա նիստերը երբեմն կրում էին ոչ պաշտոնական բնույթ[2]։

Հարկաբյուջետային համակարգը հիմնականում պահպանել է իր ձևը։ Թագավորական վարչակարգի ֆինանսավորումը շարունակում էր հիմնվել հողատարածքների եկամուտներից (տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 11 հազար Ֆունտ ստերլինգ), քաղաքացիական վճարներից և նավաշինության եկամուտներից։ Այս եկամուտներին գումարվում էր նաև ֆեոդալական բնույթի աղբյուրներ(խնամակալության իրավունքի համար, ամուսնության համար գանձվող գումար)։ Բնակչության կարծիքը հաշվի չէր առնվում այս հարկերի հավաքագրման համար[33]։ Դեռևս շարունակվում էր բնակչության ճնշումները հարկահավաքության միջոցով։ 1086 թվականին անցկացվեց հողատարածքների հաշվառում, որի արդյունքները գրանցվեցին «Մեծ Դատաստանագրքում»[2]։

Նորմանական նվաճումից հետո, որն ուղեկցվում էր զանգվածային չարաշահումներով և հողատարածքների անօրինական բռնագրավումներով, առաջ բերեց դատական համակարգի անհրաժեշտություն, որն էլ դարձավ թագավորական իշխանության հիմնական զենքը՝ երկրի հասարակական խնդիրների լուծման համար։ Դատական համակարգի վերակազմավորման գործում մեծ դերը պատկանում էր Ժոկրուա եպիսկոպոսին և արքեպիսկոպոս Լանֆրանկին։ Առանձնացան քաղաքացիական և եկեղեցական իրավասությունները, ստեղծվեց դատական ամուր համակարգ, ստեղծվեցին բարոնների դատարաններ[33]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական համակարգում, նորմանական նվաճումը բերեց անգլո-սաքսոնական ռազմա-ծառայողական դասակարգի(տեն) վերացման և գերիշխող՝ ֆեոդալ ասպետների խավի առաջացմանը, որ իշխանություն ուներ գյուղացիների նկատմամբ դատավարությունների վրա։ Անգլո-սաքսոնական ժամանակաշրջանի կիսաանկախ կոմսերին փոխարինելու եկան նորմանական բարոնները, որոնք կախվածություն ունեին թագավորից և նրան էին պարտական իրենց ասպետական կալվածքներով։ Ֆեոդալական դասակարգի մեջ ընդգրկվեց նաև բարձր հոգևորականությունը[34]։ Ոչ մեծ հողատարածքներ ունեցող գյուղացիներից կազմավորվեց գյուղատնտեսական աշխատուժ՝ բատրակներ։ Հարկեր պարտավոր էին վճարել նաև ազատ գյուղացիները․ տասնորդ, ամուսնության համար, մահվան համար։ Հարկ է նշել, որ ստրկատիրությունն ամբողջովին վերացավ Անգլիայում[2]։

Նորմանական նվաճման առավելություններից էր նաև Անգլիայի սոցիալական ոլորտում դասական ֆեոդալիստական հարաբերությունների հաստատումը։ Կտրուկ ամրացավ թագավորական իշխանությունը և ստեղծվեց միջնադարի եվրոպական ամենաամուր և կենտրոնացված միապետությունը։ Պետական նոր համակարգը, չնայած ստեղծված լինելով անգլո-սաքսոնական ավանդույթների հիման վրա, շատ արագ գտավ կառավարման այնպիսի ֆունկցիոնալ համակարգեր, ինչպիսիք են՝ գանձարանը, գրասենյակը և այլն[35]։

Մշակութային մասով նորմանական Անգլիայում ներդրվեց ասպետական մշակույթ՝ հիմնված ֆրանսիական օրինակի վրա։ Հին անգլերեն լեզուն այլևս գործածությունից դուրս էր։ Վարչակազմի և հաղորդակցության լեզուն համարվում էր ֆրանսերեն լեզվի նորմանական բառբառը։ Կարծիք կա, որ նորմանական նվաճումն ամենամեծ ազդեցությունն է թողել անգլերեն լեզվի վրա[36]։ Որոշ դիտարկումների համաձայն լեզվից վերացվեիցն հին անգլերենի բառերի 80%-ը; Անգլո-սաքսոնական բառբառը երկրում իշխեց շուրջ 300 տարի և մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից անգլերենի ձևավորման վրա[37]։

Քաղաքական ուղղվածությունը գնում էր դեպի արևմտյան Եվրոպա՝ Սկանդինավիայի հետ խզված կապերի փոխարեն։ Մինչ այդ Սկանդինավիայից շատերը տեղափոխվեցին Անգլիա, ովքեր սովոր էին ազատության և կառավարման այլ համակարգի։ Նրանցից շատերը ստիպված լքեցին Անգլիան, իսկ ավելի երիտասարդները տեղափոխվեցին Կոնստանտինոպոլ՝ ծառայելու հունական կայսերը։ Նրանց համար առանձին կառուցվեց Հեվետոտ(մակեդ․ դրախտ) քաղաքը[38]։

Անգլիան սերտ հարաբերությունների մեջ էր արևմտյան Եվրոպայի հետ և մեծ դերակատարում ունեցավ եվրոպական քաղաքական բեմահարթակում։ Բացի այդ, Վիլհելմ Նվաճողը անգլիական թագավորությունը նորմանական դքսության հետ անձնական ունիայով կապելով և այդ տարածաշրջանում ուժային հաշվեկշիռը փոխելով՝ դարձավ արևմտյան Եվրոպայի հզոր կառավարիչ[19]։ Բացի այդ, այն փաստը, որ Նորմանդիան համարվում էր Ֆրանսիայի թագավորի վասալ, իսկ անգլիական նոր բարոններից շատերը հողատարածքներ ունեին Լա Մանշի մոտակայքում, անգլո-ֆրանսիական հարաբերությունները կտրուկ վատացան։ Ինչպես Նորմանդիայի հերցոգները, անգլո-նորմանական միապետերը նույպես, ճանաչում էին Ֆրանսիայի թագավորի գերակա ուժը։ 12-րդ դարում, Անժուի կայսրության ստեղծումից հետո, անգլիական թագավորը տիրում էր Ֆրանսիայի տարածքի գրեթե կեսին՝ մնալով ֆրանսիական միապետի վասալը։ Այս երկակիությունը պատճառ դարձավ անգլո-ֆրանսիական երկարատև հակամարտության, որն ավարտվեց Հարյուրամյա պատերազմով[39]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Харперская энциклопедия военной истории Дюпюи Р. Э. и Дюпюи Т. Н. Все войны мировой истории. Книга 2. 1000—1500 гг. — М.: АСТ, 2004. — С. 15—22.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Дуглас Дэвид: Вильгельм Завоеватель. Викинг на английском престоле
  3. Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 683—690.
  4. Джонс Г. Викинги. Потомки Одина и Тора. — М.: Центрполиграф, 2004. — С. 377—379, 387—389.
  5. Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 55—56.
  6. Джуэтт С. О. Завоевание Англии норманнами. — Минск: Харвест, 2003. — С. 230.
  7. Джонс Г. Викинги. Потомки Одина и Тора. — М.: Центрполиграф, 2004. — С. 437—438.
  8. Норманн А.В.Б. Средневековый воин. Вооружение времен Карла Великого и Крестовых походов. — М.: Центрполиграф, 2008. — С. 104—105.
  9. Альманах «Новый Солдат» № 88. Саксы, викинги, норманны. — Артемовск: Солдат, 2002. — С. 9.
  10. Норманн А.В.Б. Средневековый воин. Вооружение времен Карла Великого и Крестовых походов. — М.: Центрполиграф, 2008. — С. 106—112, 115.
  11. Альманах «Новый Солдат» № 88. Саксы, викинги, норманны. — Артемовск: Солдат, 2002. — С. 31—32.
  12. Джуэтт С. О. Завоевание Англии норманнами. — Минск: Харвест, 2003. — С. 234.
  13. Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 126—129.
  14. Величайшие битвы средних веков. Сборник. — М.: Эксмо, 2009. — С. 163, 168—171.
  15. 15,0 15,1 15,2 Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 77—79.
  16. Величайшие битвы средних веков. Сборник. — М.: Эксмо, 2009. — С. 168—171.
  17. Джуэтт С. О. Завоевание Англии норманнами. — Минск: Харвест, 2003. — С. 257—258.
  18. Джуэтт С. О. Завоевание Англии норманнами. — Минск: Харвест, 2003. — С. 265—267.
  19. 19,0 19,1 19,2 Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 81—83.
  20. Джонс Г. Викинги. Потомки Одина и Тора. — М.: Центрполиграф, 2004. — С. 442.
  21. Дуглас Д. Ч., Норманны от завоеваний к достижениям (Евразия) — 110—111 էջ։
  22. История средних веков / под редакцией Н. Ф. Колесницкого. — М.: Просвещение, 1986.
  23. Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 129.
  24. Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 168.
  25. 25,0 25,1 Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 249—251.
  26. Стриннгольм А. Походы викингов. — М.: АСТ, 2002. — С. 181.
  27. Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 745—746.
  28. Харперская энциклопедия военной истории Дюпюи Р. Э. и Дюпюи Т. Н. Все войны мировой истории. Книга 2. 1000—1500 гг. — М.: АСТ, 2004. — С. 24.
  29. Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 155.
  30. 30,0 30,1 Дуглас Д. Ч. Норманны от завоеваний к достижениям. — СПб.: Евразия, 2003. — С. 203—206.
  31. Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 741—743.
  32. Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 683—685.
  33. 33,0 33,1 Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 686—688.
  34. Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 689—690.
  35. Ле Гофф Ж. Цивилизация средневекового Запада. — Екатеринбург: У-Фактория, 2005. — С. 120.
  36. Брэгг, 2017, էջ 54
  37. Эпоха крестовых походов / под редакцией Э. Лависса и А. Рамбо. — М.: АСТ, 2005. — С. 739.
  38. Андерс Стриннгольм. Походы викингов, АСТ, М, 2002
  39. Харперская энциклопедия военной истории Дюпюи Р. Э. и Дюпюи Т. Н. Все войны мировой истории. Книга 2. 1000—1500 гг. — М.: АСТ, 2004. — С. 194.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барлоу Фрэнк. Вильгельм I и нормандское завоевание Англии / Пер. с англ. С. В. Иванова. — СПб.: Евразия, 2007. — 320 с. — Серия «Clio». — ISBN 978-5-8071-0240-1.
  • Боюар Мишель де. Вильгельм Завоеватель / Пер. с франц. Е. А. Прониной. — СПб.: Евразия, 2012. — 368 с. — ISBN 978-5-91852-019-2.
  • Брэгг Мелвин Приключения английского языка = Melvyn Bragg. The Adventure of English: The Biography of a Language. — М.: Альпина нон-фикшн, 2017. — 418 с. — ISBN 978-5-91671-685-6
  • Генрих Хантингдонский. История Англов / Пер. с лат. С. Г. Мереминского. — М.: Русский Фонд Содействия образованию и науке, 2015. — 608 с.: ил. — Серия «Источники. История». — ISBN 978-5-91244-046-5.
  • Горелов М. М. Датское и нормандское завоевания Англии в восприятии средневековых авторов XI—XII вв. — Диалог со временем: Альманах интеллектуальной истории. — Выпуск 6. — М., 2001.
  • Горелов М. М. Датское и нормандское завоевания Англии в XI веке. — СПб.: Алетейя, 2007. — 176 с. — ISBN 978-5-91419-018-4.
  • Граветт Кристофер, Николь Дэвид. Норманны. Рыцари и завоеватели. — М.: Эксмо, 2007. — 256 с.: ил. — Серия «Военная история человечества». — ISBN 978-5-699-23549-0.
  • Джуэтт Сара Орне. Завоевание Англии норманнами. — Минск: Харвест, 2003. — 304 с. — Серия «Историческая библиотека». — ISBN 985-13-1652-0.
  • Дуглас Дэвид Ч. Норманны: от завоеваний к достижениям. 1050—1100 гг. — СПб.: Евразия, 2003. — 416 с. — Серия «Clio». — ISBN 5-8071-0126-X.
  • Дуглас Дэвид Ч. Вильгельм Завоеватель. Викинг на английском престоле / Пер. с англ. Л. Игоревский. — М.: ЗАО «Центрполиграф», 2005. — 431 с. — ISBN 5-9524-1736-1. [1]
  • Квеннел Марджори, Квеннел Чарльз Генрих Борн. Повседневная жизнь в Англии во времена англосаксов, викингов и норманнов / Пер. Т. В. Ковалевой. — СПб.: Евразия, 2002. — 384 с.: ил. — Серия «Clio». — ISBN 5-8071-0049-2.
  • Мортон Артур Лесли. История Англии. От кельтских племен и Римской Британии до Первой мировой войны / Пер. с англ. Н. Чернявской. — М.: Изд-во иностранной лит-ры, 1950. — 462 с.: ил.
  • Пти-Дютайи Шарль. Феодальная монархия во Франции и в Англии X—XIII веков / Пер. с франц. С. П. Моравского. — СПб.: Евразия, 2001. — 448 с. — Серия: «Clio magna». — ISBN 5-8071-0086-7.
  • Рекс Питер. 1066. Новая история нормандского завоевания / Пер. И. И. Хазановой. — СПб.; М.: Евразия, ИД «КЛИО», 2014. — 336 с. — ISBN 978-5-91852-052-9.
  • Савело К. Ф. Раннефеодальная Англия. — Л.: Изд-во ЛГУ, 1977. — 144 с.
  • Тьерри О. История завоевания Англии норманами / Под ред. А. Краевского и С. Дудышкина: В 3-х частях. — СПб.: Тип. Головачева, Тип. И. И. Глазунова, 1868, 1859, 1868. — [4], IX, 403; [2], X, 415; [4], IX, 363 с.
  • Уолкер Йен В. Гарольд. Последний король англосаксов / Пер. З. Ю. Метлицкой. — СПб.; М.: Евразия, ИД «КЛИО», 2014. — 368 с. — ISBN 978-5-91852-061-1.
  • Черчилль Уинстон. Рождение Британии / Пер. с англ. С. Н. Самуйлова. — Смоленск: Русич, 2010. — 576 с.: ил. — Серия «Историческая библиотека». — ISBN 978-5-8138-0957-6.
  • Штокмар В. В. История Англии в Средние века. — СПб.: Алетейя, 2005. — 218 с. — Серия «Pax Britannica». — ISBN 5-89329-264-2.
  • Stenton F. Anglo-Saxon England. — Oxford, 1973.