Կնուդ I Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնուդ Մեծ

Կնունդ I Մեծ (Knud den Store) (մոտ 995—1035), 1018-ից՝ Դանիայի, 1016-ից՝ Անգլիայի, 1028-ից՝ Նորվեգիայի թագավոր։ Հոր՝ Մվեն I Եղանամորուսի հետ 1013-ից մասնակցել է Անգլիայի նվաճմանը։ Էդմունդ Երկաթակողի մահից հետո հռչակվել է համայն Անգլիայի թագավոր։ Հենվել է մանր կալվածատերերի վրա և հովանավորել բարձրաստիճան հոգևորականությանը։ Եղբոր՝ Հարալդ 11-ի մահից հետո գրավել է Դանիայի գահը, ստեղծել ազնվականական հատուկ զորք (տինգլիդ)։ Վտարելով Օլաֆ II Հարալդսոնին՝ տիրել է նաև Նորվեգիայի գահին։ Ստեղծել է լայնածավալ պետություն, որը քայքայվել է նրա մահից հետո։

Գրականություն[խմբագրել]

  • Hudson, B. T. (1992). «Cnut and the Scottish Kings». The English Historical Review 107: 350–60. 
  • Lawson, M. K. (2005)։ «Cnut (d. 1035)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ http://www.oxforddnb.com/view/article/4579։ 
  • Mack, Katharine (1984). «Changing Thegns: Cnut's Conquest and the English Aristocracy». Albion 16.4: 375–87. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png