Անգլոսաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթոն Հու սաղավարտի վերականգված տարբերակը, որ հայտնաբերվել է Ռեդվալդին (Անգլիայի թագավոր), ով մահացել է մոտ 624 թ.-ին։ Ըստ հռոմեական սաղավարտների նախագծման, որոնք նման են Հին Ուփսալայում հայտնաբերված շվեդական սաղավարտներին։

Անգլո-սաքսեր (անգլ.՝ Anglo-Saxons, գերմ.՝ Angelsachsen, դան․՝ Angelsakser), Էլբա և Հռենոս գետերի միջև, ինչպես նաև Յուտլանդիա թերակղզում բնակված, 5–6 դարերում Կելտական Բրիտանիան նվաճած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի և ֆրիզների ընդհանուր անվանումը։ 7 – 10 դարերի Անգլո–սաքսերի և կելտական տարրերի (մասնավորապես բրիտների) խառնուրդից կազմավորվեց անգլո–սաքսոնական ժողովուրդը։ Նորմանդական նվաճումից (1066) հետո Անգլո–սաքսերն, որոնք արդեն խառնվել էին Անգլիայի հյուսիսում և արևելքում բնակություն հաստատած դանիացիների և նորվեգացիների հետ, ձուլվեցին Ֆրանսիայից եկածներին, և սկզբնավորվեց անգլիական ազգությունը։

Անգլոսաքսոնական ժամանակաշրջանն ընդգրկում է Անգլիայի պատմության 550-ից մինչև 1066 թթ.[1][2]։ Անգլոսաքսերեն լեզուն նաև հայտնի է որպես Հին Անգլերեն։ Այդ լեզվով խոսել և գրել են անգլոսաքսերը և նրանց սերունդները Անգլիայում և Հարավարևմտյան Շոտլանդիայում) 5-րդ դարի կեսերից մինչև 12-րդ դարը[3]։

Անգլո սաքսերի նվաճումներից հետո բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայրցամաք՝ հաստատվելով Արմորիկա թերակղզում, որն ստացավ Բրետան անունը։ Բրիտանիայում անգլո–սաքսերը ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հյուսիս և արևմուտք, մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frank M. Stenton, The Oxford history of England: Anglo-Saxon England: Volume 2: 550-1087 (3rd ed. 1971)
  2. ԲիԲիՍի. Պատմություն. Անգլոսաքսեր
  3. Richard M. Hogg, ed. The Cambridge History of the English Language: Vol 1: the Beginnings to 1066 (1992)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383