Անաստաս Միկոյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստաս Միկոյան
Анастас Иванович Микоян.jpg
պետական ու քաղաքական գործիչ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ 13 նոյեմբեր, 1895
Ծննդավայր՝ Հայաստան, գ. Սանահին
Վախճանի օր՝ 21 հոկտեմբեր, 1978
Վախճանի վայր՝ Մոսկվա
Քաղաքացիություն՝ ՍՍՀՄ
Ազգություն Հայ
Կրոն Քրիստոնյա

Անաստաս Միկոյան (ռուսերեն՝ Анаста́с Ива́нович Микоя́н)՝ (13 (25) նոյեմբեր, 1895, գ. Սանահին, Հայաստան — 21 հոկտեմբեր, 1978, Մոսկվա) — Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943):

[խմբագրել] Կենսագրություն

Անաստահ Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 13-ին, Հայաստանի Սանահին գյուղում: Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը: 1914 թվականին Միկոյանը միացել է հայ կամավորականների ջոկատին, և մինչև 1915 թվականի գարունը կռվել թուրքական ճակատում, սակայն հիվանդության պատճառով թողել է ծառայությունը և վարադարձել Թիֆլիս: 1916-ին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ակադեմիան, իսկ հաջորդ տարվանից սկսել է կուսակցական աշխատանքը Թիֆլիսում և Բաքվում:

Արդեն որպես Բաքվի ՌՍԴ(բ)ԱԿ կոմիտեի նախագահության անդամ Միկոյանը խմբագրել է նաև «Социал-демократ» և «Известия Бакинского Совета» թերթերը։

Մարտյան դեպքերի ժամանակ եղել է ջոկատի հրամանատար, իսկ հետո՝ կոմիսար Համազասպի բրիգադում։ Բաքվի կոմիսարների տապալումից հետք մնացել է բաքվում՝ գլխավորելով բոլշևիկների ընդհատակյա շրջկոմը։

Թուրքերի կողմից Բաքուն գրավելուց անմիջապես առաջ Միկոյանը կարողացավ հասնել կոմիսարների ազատ արձակման ու էվակուացիայի կազմակերպմանը։ Այնուհետև նա կոմիսարներին շոգենավով դուրս բերեց բաքվից, սակայն Կրասնովոդսկում նրանք նորից ձերբակալվեցին։ Միկոյանն ազատվեց 1919 թվականի փետրվարին և հենց նույն տարվա մարտից սկսեց ղեկավարել ՌԿԿ(բ)-ի կովկասյան մարզկոմի Բաքվի բյուրոն։

1919-ի հոկտեմբերին կանչվեց Մոսկվա և դարձավ ՌԿԳԿ անդամ։ Բոլշևիկների կողմից Բաքուն գրավելուց հետո Միկոյանը վերադարձավ Բաքու որպես 11-րդ բանակի ռազմահեղափոխական կոմիտեի լիազոր։ Այնուհետև, մինչև 1920 թվականը ղեկավարել է Նիժնի Նովգորոդի նահանգային կոմիտեն։

[խմբագրել] Օգտակար հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով