Ստեփան Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Միկոյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1922(1922-07-12)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ[1]
Մահացել էմարտի 24, 2017(2017-03-24) (94 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԿաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց (սեպտեմբերի 3, 1941)[1] և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1951)[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1980)
Մասնագիտությունկործանիչ օդաչու, փորձարկիչ օդաչու և գրող
ԱշխատավայրChkalov State Flight Test Center of the Ministry of Defense, Russian Federation?
Ծնողներհայր՝ Անաստաս Միկոյան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
 Stepan Mikoyan Վիքիպահեստում

Ստեփան Անաստասի Միկոյան (հուլիսի 12, 1922(1922-07-12)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1] - մարտի 24, 2017(2017-03-24), Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հերոս (1975), Խորհրդային Միության բանակի ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1980), Խորհրդային Միության բանակի վաստակավոր փորձարկող օդաչու, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Անաստաս Միկոյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Միկոյանը ծնվել է 1922 թվականի հուլիսի 12-ին Թիֆլիսում։ Ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը, Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիսարևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմական փորձարկող օդաչու, 1959 թվականից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։ 1942 թվականի հունվարի 6-ին Միկոյանը սխալմամբ հարված է ստացել խորհրդային օդաչու Միխայիլ Ռոդիոնովի կողմից։ Ատեփան Անաստասովիչին հաջողվեց վայրէջք կատարել, սակայն դրանից հետո նրան ձեռքի և դեմքի 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխեցին հիվանդանոց։ Կես տարի անց նշանակվում է Ստալինգրադում, ապա՝ Հյուսիս-արևմտյան ռազմաճակատում։ 1942 թվականի հոկտեմբերին իրականացրել է 14 մարտական թռիչք։ Անցկացրել է 3 օդային մարտեր, խմբի կազմում կործանել է հակառակորդի 6 ինքնաթիռ։ 1944 թվականի օգոստոսին 12-րդ գվարդիական կործանիչ ավիացիայի հրամանատար Ստեփան Միկոյանը պարգևատրվեց Կարմիր Աստղ շքանշանով[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը - Միկոյան (Լոզովսկայա) Էլեոնորա Պետրովնա (ծնվ. 1922 թվականին), լրագրող, բանասեր
  • Որդին - Միկոյան Վլադիմիր Ստեփանովիչ(ծնվել է 1946 թվականին), կենսաֆիզիկ
  • Դուստրը - Միկոյան Աշխեն (ծնվել է 1949 թվականին), բանասեր
  • Որդին - Միկոյան Ալեքսանդր Ստեպանովիչ (ծնվել է 1952 թվականին), երաժիշտ, մրցարշավորդ

Թոռները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր (1972 թվական), մաթեմատիկոս
  • Ջուլիա (1972 թվական), պատմաբան
  • Դմիտրի (1976), տնտեսագետ
  • Կիրիլ (1995)
  • Անտոն (1996)
  • Ծոռնուհին՝ Ալեքսանդրա (1994 թվական)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андрей Симонов Заслуженные испытатели СССР. — М.: Авиамир, 2009. — С. 134—135. — 384 с. — ISBN 978-5-904399-05-4
  • Казарьян, Ашот Вагаршакович Война, люди, судьбы. — Кн. IV.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 542—543.
  2. Память народа :: Документ о награде :: Микоян Степан Анастасович, Орден Красной Звезды. pamyat-naroda.ru. Проверено 24 июля 2016.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Միկոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 542