Ամեդեո Մոդիլիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amedeo Modigliani (1884–1920).jpg

Ամեդե՛ո Կլեմե՛նտե Մոդիլիա՛նի ((իտալերեն՝ Amedeo Clemente Modigliani), 1884թ. հուլիսի 12, Լիվոռնո, Իտալիա-1920թ. հունվար 24, Փարիզ, Ֆրանսիա), իտալական գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ: Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրում էր անտիկ արվեստ և վերածծնդի վարպետների գործերը, մինչև որ 1906թ. չտեղափոխվեց Փարիզ: Փարիզում ծանոթացավ այնպիսի կարկառուն նկարիչներին ինչպիսիք են` Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշի, որոնք մեծ ազդեցություն թողեցին Մոդիլիանիի ստեղծագործման վրա: Մոդիլիանին ուներ թույլ առողջություն` հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացավ թոքախտից: Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն: Որպես ժառանգություն Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսկիզներ, չնայած 1909-1914 թթ. հիմնականում զբաղվում էր քանդակագործությամբ: Ինչպես կտավներում, այնպես էլ նրա քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը: Դրանից բացի պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին: Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին: Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը: Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործուտյունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին: Երբ նկաիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո: 2010 վականին «Սոտբիս» վերջին աուկցիոնի ժամանակ վաճառվեցին Մադելիանիի 2 նկար` 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով:


Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրությունը

Տուն Լիվոռնոյում, որտեղ ծնվել է Մոդիլիանին

[խմբագրել] Մանկությունը

Մոդիլիանին ծնվել է հրեական-սաֆադական ընտանիքում Ֆլամինիո Մոդիլյանի և Եվգենիա Գարսեն Լիվոռնոյում (Տոսկանա, Իտալիա): Նա երեխաներից ամենակծսեր` չորրորդ երեխան էր: Նրա ավագ եղբայրը Ջուզեպե Էմանուելե Մոդիլիանին (1872-1947, ընտանեկան անունը` Մենո) ճանաչված իտալական քաղաքագետ-անտիֆաշիս էր: Մոդիլիանիի Մայրիկի նախապապիկը`Սոլոմոն Գարսեն, և նրա կինը`Ռրջինա Սպինազան, հաստատվել են Լիվոռնոյում XVIII դարում (նրանց որդին Ջուզեպպեն տեղափոխվել է Մարսել 1835թ.): Հոր ընտանիքը Լիվոռնոյից Հրոմ է տեղապոխվել XIX դարի կեսերին (հայրը ծնվել ե Հռոմում 1840թ.): Երբ ծնվում է Ամեդեոն (ընտանեկան անունը Դեդո) յնտանիքի վիճակը, որը զբաղվում էր փըյտի և ածուխի վաճառքով, վատթարանում են: Մայրը, որը 1855թ. ծնվել և մեծացել էր Մարսելում, ստիպված էր կյանքի ապրուստի համար վաստակել ֆրանսերենի դասավանդությամ ինչպես նաև թարգմանչությամբ, որոնք ներառում էին Գաբրիելե դ'Անտուցիոյի ստեղծագործությունները: 1886թ. Մոդիլիանիի ընտանիք տեղափոխմեց իր աղքատացած պապիկը: Ընտանիքում նաև ապրում էր իր մորաքույրը`Գաբրիելա Գարսեն (հետագայում ավարտեն է կյանքը ինքնասպանությամբ), այսպիսով Մոիդիլիանիի մանկությունը կլանված էր ֆրանսիական լեզվով, որը հետագայում նրան օգնեց հաստատվել Փարիզում: Համարվում է որ հենց մոր ռոմանտիկ կերպարն է մեծ ազդեցություն թողել երիտասանդ Մոդիլիանիի վրա: Նրա օրագիրը, որը նա սկսեց լրացնել Մոդիլիանիի ծննդից հետո, հանդիսանում է նկարչի մասին փաստացի աղբյուրներից մեկը: 11 տարեկան հասակում Մոդիլիանի հիվանդանում է պլեվրիտով, 1898թ.`տիֆով, որը այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր: Դա հանդիսացավ նրա կյանքի հեղափոխող պատճառներից մեկը: Ըստ Մոդիլիանիի մոր պատմածի`պառկած լինելով ցնցումային զառացանքների մեջ` Մոդիլիանին զառանցում էր իտալական վարպետների գլուխգործոցներով, ինչպես նաև հասկացավ իր`որպես նկարիչ դերը: Լավանալուց հետո ծնողները նրան թույլ տվեցին թողնել դպրոցը, որպեսզի նա կարողանար սկսել սովորել նկարչություն լիվոռական արվեստի Ակադեմիայում:

[խմբագրել] Ուսումը Իտալիայում

1898 թ. Մոդիլիանին սկսեց հաճախել Գուլյերմո Միկելի մասնավոր նկարչական ստուդիա, որը գտնվում էր Լիվոռնոյում: 14 տարեկան հասակում նա ամենակրծսերն էր իր դասարանում: Ստուդիայի դասերից բացի, որտեղ մեծ շեշտ էր դրվում իմպրեսիոնիզմի վրա, նաև հաճախում էր Ջինո Ռոմիտի ատելյեն, որտեղ սովորում էր նկարել մմերկ անձմավորութուն: 1900թթ. Մոդիլիանիի առողջական վիճակը վատթարացավ, նա հիվանդացավ թոքախտով և ստիպված եղավ ձմեռը իր մոր հետ անցկացնել Նեապոլում, Հռոմում և Կապրիում 1900-1901թթ: Ճանապարհորդության ընթացկում 5 նամակ է գրել իր ըկերոջը`Օսկար Գուլյային, որտեղից կարելի է տեսնել Մոդիլիանիի վերաբերմունքը Հռոմի հանդեպ:


[խմբագրել] Պատկերասրահ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով