Ադրբեջանական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաբաբի պատրաստում

Ադրբեջանական խոհանոց (ադրբ.՝ Azərbaycan Mətbəxi), ադրբեջանցի ժողովրդի խոհանոցը, որը հանդիսանում է նաև Ադրբեջանում ապրող մյուս էթնիկական փոքրամասնությունների խոհանոցը։

Ադրբեջանական ազգային սննդատեսակները բազմազան են։ Այդ սննդատեսակների հիմնական բաղադրիչները համարվում են կաթը, միսը, ալյուրը, բուսական և կենդանական սննդատեսակները և այլն։ Սննդատեսակները կարող են փոփոխվել կախված աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից։ Ադրբեջանի խոհանոցի սննդամթերքները պատրաստվում են մեծ մասամբ գառի և հավի մսից։ Կասպից ծովի առափնյա շրջանների գյուղերում և մայրաքաղաք Բաքվում մսին փոխարինում է ձուկը և ծովամթերքները։ Այս երկրի ազգային խոհանոցում օգտագործվում է նաև խոտաբույսեր, համեմունքներ և ամոքանքներ։ Օրինակ՝ դարչին, պճեղ, մաղադանոս, կանաչեղեն, սամիթ, կծու և քաղցր պղպեղներ, չաման, համեմ, անանուխ, քրքում, աղտոր և այլն[1]։

Ադրբեջանական խոհանոցի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակների հիմնական առանձնահատկությունը այն է, որ նրանց գլխավոր ճաշատեսակները պատրաստվում են մսից, սակայն նրանք հիմնականում բուսակեր են։ Ադրբեջանական խոհանոցում մեծ նշանակություն ունի խորովածը։ Կան մի շարք խմիչքների և քաղցրավենիքներ, որոնք բնորոշ են միայն Ադրբեջանի խոհանոցին։ Ադրբեջանցիները հիմնականում օգտագործում են ոչխարի միս։ Այս երկրում հիմնականում չեն օգտագործում հավի և խոզի միսը, ինչպես նաև որոշ տեղերում նաև ձուկը։ Ավանդական ադրբեջանական ընտանիքները բացառում են նաև խոզի միսը, քանի որ այն դեմ է գնում իսլամի հիմնական օրենքներին։ Այդպիսի ընտանիքներում բացակայում են նաև ալկոհոլային խմիչքները[2]։

Ադրբեջանական ավանդական ուտեստներին բնորոշ է կծու համը և անկրկնելի բույրը, որը ճաշատեսակներին հաղորդում է համեմունքները և դեղաբույսերը։ Ադրբեջանական խոհանոցում լայնորեն կիրառվում են նաև բանջարեղենները (լոլիկ, վարունգ, սմբուկ, տաքդեղ, պղպեղ և այլն) և մրգեղենը (սալոր, բալ, ծիրան, դեղձ

Քաղցրեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական խոհանոցը բազմազան է նաև բազմատեսակ քաղցրեղեններով։ Այդ քաղցրեղենները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ թխվածքաբլիթներ, կարամելներ և կոնֆետներ։ Դրանք պարունակում են զգալի քանակությամբ հավելումներ, օրինակ՝ ընկույզ, նուշ, քունջութ, իմբիր, հիլ, վանիլ և այլն։ Ալյուրը գերակշռում է տորթերի և թխվածքների մեջ։ Հատկապես հայտնի են ադրբեջանական շեքերբուրան, շաքեր-չուրեկը և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.И. Титюнник, Ю.М. Новоженов. «Խորհրդային երկրների ազգային խոհանոցներ». էջ 113
  2. Վ. Պոչլյուբնին. «Ադրբեջանական խոհանոց». ErLIB.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]