Ադրբեջանի տնտեսական շրջաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի տնտեսական շրջանների քարտեզը

Ադրբեջանի տնտեսական շրջան (ադրբեջաներեն՝ Azərbaycanın iqtisadi rayonları) - Ադրբեջանական Հանրապետության տարածքայնորեն ներքին կապված միասնական ժողովրդական տնտեսության մասերը, որոնք կապված են իրենց տարբեր մասնագիտացմամբ, արտադրվող ապրանքների մշտական փոխանակությունով և այլ տնտեսական հարաբերություններով։

Տնտեսա-աշխարհագրկաան դիրքի, բնական ռեսուրսների,օգտակար հանածոների, տարածքի բնակեցմամբ, վարչա-տարածքային բաժանման և պատմական զարգացման յուրահատկությունների շնորհիվ Ադրբեջանական Հանրապետութունը պաշտոնապես բաժանված է 10 տնտեսական շրջանների՝

  1. Աբշերոնի տնտեսական շրջան
  2. Գանձակ-Ղազախի տնտեսական շրջան
  3. Շաքի-Զաքաթալայի տնտեսական շրջան
  4. Լենքորանի տնտեսական շրջան
  5. Ղուբա-Խաչմասի տնտեսական շրջան
  6. Արանի տնտեսական շրջան
  7. Վերինղարաբաղյան տնտեսական շրջան
  8. Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան
  9. Լեռնային Շիրվան տնտեսական շրջան
  10. Նախիջևանի տնտեսական շրջան

Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջանի Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Ղուբաթլուի և Վերինղարաբաղյան տնտեսական շրջանի Աղդամի, Տերտերի, Խոջավենդի, Խոջալուի, Շուշիի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի շրջանները և Ստեփանակերտ քաղաքը, դե յուրե մտնում են այդ շրջանների մեջ, սակայն դե ֆակտո ամբողջ այդ տարածքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկման տակ և այդ պատճառով որպես «Ադրբեջանի տնտեսական շրջան» տարածքը այլևս չեն գործում։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]