Բալ
Բալ (subgen. լատիներեն՝ Cerasus), Սալոր (Prunus) ցեղի Cerasus ենթացեղի բույս:
[խմբագրել] Անվան պատմությունը
Կեռասունդա (հուն. Κερασουντα)[1], փոքր քաղաքը, որ գտնվում էր Ֆարնակիայի և Տրապեզունդի, հայտնի դարձավ բալերով: Հենց այդտեղ առաջին անգամ հռոմեացիները տեսան բալ անվանելով նրանց «կեռասունտական պտուղներ», լատիներեն՝ cerasi. Այստեղից և իտալական ciliega, ֆրանսիական cerise, իսպանական cereza, պորտուգալական cereja, գերմանական Kirsche, անգլիական cherry, ռուսական «черешня»[2]:
[խմբագրել] Ծագումը և մշակման պատմությունը
Հնագույն ժամանակներից ամենահայտնի բալի տեսակը` կեռասը կամ թռչնի բալն է: Ենթադրվում է, որ կեռասը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 8000թ. Անատոլիայում և Եվրոպայում`ժամանակակից Դանիայի և Շվեյցարիայի տարածքների վրա[3]:
Բալի պտուղները թթվաքաղցր համ ունեն: Բալի պտուղները օրգանական թթուներ են պարունակում (լիմոնաթթու, խնձորաթթու, սաթաթթու, սալիցիլաթթու), միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, ցինկ, յոդ, մարգանեց, քրոմ, ֆտոր, մոլիբդեն, բոր, վանադիում, կոբալտ, նիկել, ռուբիդիում), մակրոէլեմենտներ (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում), ինչպես նաև պեկտինային նյութեր, շաքար, վիտամին А , С, Е, В1, В2, РР, ֆոլաթթու.