Jump to content

Ֆորտ Ուեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆորտ Ուեյն
անգլ.՝ Fort Wayne
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԱլեն շրջան
Հիմնադրված է1794 թ.
Մակերես287,037959 կմ², 287,053859 կմ²
ԲԾՄ247±1 մետր
Բնակչություն263 886 մարդ (2020)[1][2]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ260
Փոստային դասիչ46801–46809, 46814–46816, 46818, 46819, 46825, 46835, 46845, 46850–46869, 46885, 46895–46899, 46801, 46804, 46805, 46814, 46850, 46853, 46856, 46860, 46863, 46868 և 46896
Պաշտոնական կայքcityoffortwayne.org(անգլ.)
Ֆորտ Ուեյն (ԱՄՆ)##
Ֆորտ Ուեյն (ԱՄՆ)

Ֆորտ Ուեյն (անգլ.՝ Fort Wayne), քաղաք ԱՄՆ-ում՝ Ինդիանա նահանգի հյուսիսարևելյան մասում գտնվող Ալենի շրջանում, որի վարչական կենտրոնն է[3]։ Ընկած է Օհայո նահանգի հետ սահմանից 18 կիլոմետր դեպի արևմուտք[4], Միչիգանի հետ սահմանից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հարավ[5]։ Զբաղեցնում է 286,95 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2020 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 263.886. այդ ցուցանիշով Ֆորտ Ուեյնը երկրորդ տեղն է զբաղեցնում նահանգում՝ զիջելով միայն դրա մայրաքաղաքին՝ Ինդիանապոլսին, և 76-րդ տեղը՝ ԱՄՆ-ում[7]։ Ալենի և Ուայթլիի շրջաններով կազմավորված և Ֆորտ Ուեյնի անունը կրող մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2021 թվականի տվյալներով եղել է 423.038[8], իսկ քաղաքի մերձակա ութ շրջանների միավորմամբ ձևավորված վիճակագրական տարածքի (combined statistical area - CSA) բնակիչների թիվը՝ 649.105[9]:

Ֆորտ Ուեյնի բերդը հիմնվել ու կառուցվել է 1794 թվականին՝ ԱՄՆ-ի անկախության պատերազմի հեղափոխական հրամանատարներից մեկի՝ գեներալ Էնթընի Ուեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ[10]. վերջինիս անունով է կոչվել թե՛ բերդը և թե՛ բերդի շուրջը ձևավորված բնակավայրը[11], որի հիմնադրման տարեթիվ համարվում է 1823 թվականը։ Բնակավայրը բուռն ծաղկում է ապրել հատկապես Էրի լճի հետ կապող ջրանցքի, ինչպես նաև երկաթգծի համապատասխան ճյուղի շահագործման հանձնումից հետո[11], ինչի շնորհիվ քաղաքը հայտնվել է Rust Belt անվանումով հայտնի տրանսպորտային գոտում, մեծ թափով զարգացել են նրա արտադրական կարողությունները։ 21-րդ դարում Ֆորտ Ուեյնի տնտեսության կարևոր ճյուղերն են դարձել ռազմական արդյունաբերությունը, ուղևորների ու բեռների փոխադրումների կազմակերպումը, բիզնես, ֆինանսական, հյուրանոցային ու ժամանցային ծառայությունների մատուցումը[12]։

Ֆորտ Ուեյնը 1983, 1998, 2009, 2021 թվականներին արժանացել է All-America City Award մրցանակի[13], իսկ 1999 թվականին՝ Outstanding Achievement City Livability Award մրցանակի[14]։ Նրան տրված մականուն-պատվանուններից են՝ «Արևին հանդիպող քաղաք»-ը ("Summit City"-ն)[15], «Եկեղեցիների քաղաք»-ը ("City of Churches")[16], «Ինքն իրեն փրկած քաղաք»-ը ("City That Saved Itself")[17][18], «Աշխարհի՝ մագնիսական հաղորդալարով մայրաքաղաք»-ը ("Magnet Wire Capital of the World")[19][20]:

Օուքդեյլ թաղամասը հունվարին

Ֆորտ Ուեյնին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfa)՝ տարվա չորս եղանակների հստակ արտահայտմամբ[21]։ Քաղաքն ընկած է ԱՄՆ-ի սառնամանիքադիմակայման գոտիներից (USDA hardiness zones) 5b-ում և 6a-ում[22]։

Օդի ամենաբարձր ջերմաստիճանը (106 °F (41 °C)) քաղաքում արձանագրվել է 2012 թվականի հունիսի 28-ին, ամենացածրը (−24 °F (−31 °C))՝ 1918 թ. հունվարի 12-ին[23]։ Ամենախոնավ ամիսը եղել է 2015 թվականի հունիսը՝ տեղումների 11.98 in (304 mm) քանակով[24]։ 24 ժամ շարունակ անընդհատ անձրև է տեղացել 1926 թ. օգոստոսի 1-ին (4.93 in (125 mm)): Ամենաձնառատ ամիսը եղել է 2014 թ. հունվարը (30.3 in (77 cm))[25], ամենաձնառատ օրը՝ 1900 թվականի փետրվարի 28-ը (18.0 in (46 cm))[26]:

Եղանակի հետ կապված փորձություններն այստեղ հազվադեպ չեն, մանավանդ՝ գարնանն ու ամռանը. քաղաքը տարեկան միջին հաշվով դիմակայում է խստաշունչ եղանակային պայմաններով 10 և ամպրոպառատ 39 օրերի[27]։ 2001 թ. մայիսի 26-ին քաղաքին պատուհասել է F2 տոռնադոն[28], 2012 թ. հունիսին՝ 91 mph (146 կմ/ժ) արագությամբ քամու պոռթկումները, որոնք զգալի վնասներ են պատճառել[29][30]։

Ֆորտ Ուեյն, Ինդիանա (Fort Wayne Int'l), 1991–2020 normals,efnի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 69
(21)
73
(23)
87
(31)
90
(32)
97
(36)
106
(41)
106
(41)
102
(39)
100
(38)
91
(33)
79
(26)
71
(22)
106
(41)
Միջին բարձր °F (°C) 32.6
(0.3)
36.5
(2.5)
47.8
(8.8)
60.9
(16.1)
72.2
(22.3)
81.0
(27.2)
84.1
(28.9)
82.0
(27.8)
76.1
(24.5)
63.7
(17.6)
49.4
(9.7)
37.5
(3.1)
60.3
(15.7)
Միջին օրական °F (°C) 25.5
(−3.6)
28.7
(−1.8)
38.6
(3.7)
50.2
(10.1)
61.3
(16.3)
70.7
(21.5)
73.8
(23.2)
71.6
(22)
64.8
(18.2)
53.2
(11.8)
41.1
(5.1)
30.9
(−0.6)
50.9
(10.5)
Միջին ցածր °F (°C) 18.4
(−7.6)
21.0
(−6.1)
29.4
(−1.4)
39.4
(4.1)
50.4
(10.2)
60.3
(15.7)
63.5
(17.5)
61.2
(16.2)
53.4
(11.9)
42.8
(6)
32.8
(0.4)
24.2
(−4.3)
41.4
(5.2)
Ռեկորդային ցածր °F (°C) −24
(−31)
−19
(−28)
−10
(−23)
7
(−14)
23
(−5)
36
(2)
38
(3)
38
(3)
29
(−2)
19
(−7)
−1
(−18)
−18
(−28)
−24
(−31)
Տեղումներ դյույմ (մմ) 2.54
(64.5)
2.06
(52.3)
2.81
(71.4)
3.74
(95)
4.58
(116.3)
4.48
(113.8)
4.05
(102.9)
3.80
(96.5)
3.04
(77.2)
2.95
(74.9)
2.96
(75.2)
2.47
(62.7)
39,48
(1002,8)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 10.8
(27.4)
7.8
(19.8)
4.6
(11.7)
0.8
(2)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.3)
1.9
(4.8)
7.6
(19.3)
33.6
(85.3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 13.2 10.7 11.7 13.2 13.7 11.9 9.7 9.2 9.1 10.1 10.5 12.4 135.4
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 10.1 7.5 4.5 1.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.2 2.8 7.7 34.0
% խոնավություն 75.7 74.3 71.7 66.2 65.5 66.3 69.4 73.3 73.2 71.5 76.0 78.9 71.8
Միջին ամսական արևային ժամ 148.5 158.5 206.3 251.4 311.9 340.0 347.0 318.2 258.1 207.6 124.2 108.2 2779,9
Տոկոս հնարավոր արևի լույս 50 53 56 63 69 75 76 75 69 60 42 38 62
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[31][32][33]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամ քաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտ Ուեյնը բարեկամ քաղաքի՝ միջազգայնորեն կանոնակարգված կարգավիճակից բխող հարաբերություններ է պահպանում Մյանմայի Մոլամյայն քաղաքի հետ (2015 թվականից)[35]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. «Fort Wayne, IN to S State Line Rd & State Road 14, Woodburn, 46797 – Google Maps». Google Maps. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Fort Wayne, IN to Windy Shore Dr, Coldwater, MI 49036 – Google Maps». Google Maps. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «2019 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  7. «U.S. Census Bureau QuickFacts: Fort Wayne city, Indiana». www.census.gov (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «Census profile: Fort Wayne, IN Metro Area». Census Reporter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Metropolitan and Micropolitan Statistical Areas». U.S. Census Bureau. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Brice, Wallace A. (1868) History of Fort Wayne, from the Earliest Known Accounts of this Point to the Present Period. D.W. Jones & Son.
  11. 11,0 11,1 «Fort Wayne History». City of Fort Wayne. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Communications & Defense». Fort Wayne–Allen County Economic Development Alliance. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  13. Filchak, Devan (2021 թ․ հունիսի 10). «City again chosen 'All-America'». The Journal Gazette. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  14. «The U.S. Conference of Mayors/Waste Management 1999 City Livability Awards Program». U.S. Conference of Mayors. 1999. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  15. «Fort Wayne History». Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  16. Salter Rodriguez, Rosa (2007 թ․ հունիսի 22). «Census stats can't back up old moniker». The Journal Gazette.
  17. Lohrmann, Shannon. «Flood brought out our best». The News-Sentinel.
  18. Olson, Eric (2012 թ․ փետրվարի 29). «30th anniversary of the Great Flood of 1982: Where were you?». WPTA-TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  19. Crothers, Julie (2013 թ․ օգոստոսի 16). «Righting a toppled icon». fortwayne.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  20. «Phelps Dodge Magnet Wire to consolidate operations to Fort Wayne». Inside Indiana Business. 2004 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  21. Kottek, Marcus; Greiser, Jürgen; և այլք: (2006 թ․ հունիս). «World Map of Köppen–Geiger Climate Classification» (PDF). Meteorologische Zeitschrift. E. Schweizerbart'sche Verlagsbuchhandlung. 15 (3): 261. doi:10.1127/0941-2948/2006/0130.
  22. «USDA Plant Hardiness Zone Map». United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  23. Fort Wayne, Indiana Climate – Heat / Cold – NWS Northern Indiana. Retrieved on April 30, 2008.
  24. Gong, Dave (2015 թ․ հուլիսի 1). «Outages linger; storm rivals '12 derecho». The Journal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  25. Sade, Vivian (2014 թ․ փետրվարի 1). «January's endless snow, bitter cold set records». The Journal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  26. Fort Wayne, Indiana Climate – Winter Weather – NWS Northern Indiana. Retrieved on April 30, 2008.
  27. «Fort Wayne, Indiana Climate–Tornadoes». NWS Northern Indiana. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.
  28. NOAA – A Summary of the May 26, 2001 Tornado Event Over Northern Indiana and Extreme Northwest Ohio. Retrieved on April 25, 2008.
  29. «Saturday marks one year anniversary of June 29 storm». WANE-TV. 2013 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  30. (2013-01-01). Year in review: Top Fort Wayne news stories Արխիվացված Հոկտեմբեր 29, 2013 Wayback Machine. The News-Sentinel. Retrieved on May 8, 2013.
  31. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  32. «Station: FT Wayne INTL AP, IN». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  33. «WMO Climate Normals for Fort Wayne/Municipal, IN 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  34. https://www.gera.de/sixcms/detail.php?id=17956
  35. Bogue, Ellie (2015 թ․ փետրվարի 12). «Fort Wayne has new "friendship" city in Myanmar». The News-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտ Ուեյն» հոդվածին։