Բացի ֆրանսիական տարբերակից նկարահանվել են նաև ազգայինները։ Ընդհանուր առմամբ ֆորտում եղել են 30 երկրների քաղաքացիներ[2], իսկ ցուցադրել են 70 երկրներում[3]։ 2004 թվականին դուրս եկավ խաղի 1000-րդ թողարկումը (բոլոր ազգային տարբերակների հաշվարկով)։ «Ֆորտ Բոյար»-ի ամեն թողարկման շատ թանկարժեք լինելու պատճառով շատ երկրներ սկսել են ցուցադրել նախ կրկնօրինակված ֆրանսիական սերիաները, իսկ այնուհետև իրենցը։ Որոշները ցուցադրել են միայն կրկնօրինակվածները։ Ստորև ներկայացված են երկրները և ցուցադրման ամսաթվերը։