Անդրե Բուշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Բուշե
Passe Partout.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 29, 1967(1967-03-29) (55 տարեկան)
Ծննդավայր՝Իսի լե Մուլինո, Սենա, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան և հեռուստահաղորդավար
IMDb։ID 0990429
passepartout-officiel.com

Անդրե Բուշե (ֆր.՝ André Bouchet, մարտի 29, 1967(1967-03-29), Իսի լե Մուլինո, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան և հեռուստահաղորդավար։ Ամենահայտնի գաճաճ դերասաններից մեկն է (հասակը 1,20 սանտիմետր է)։ Հայտնի է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղում իր մասնակցությամբ, որտեղ ներկայանում է Պասպարտու կեղծանվամբ։ Նա բոլոր փորձություններին ուղեկցում է խաղացողներին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին սկսել է դերասանի գործունեությունը` նկարահանվելով Միլեն Ֆարմերի «Tristana» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորը Լորան Բութոնան է։ 1990 թվականին կարճահասակ անձանց ասոցիացիայի (ֆր.՝ Association des Personnes de Petite Taille) հրավերով մասնակցել Է «Ֆորտ Բոյարին» և այնտեղ ստանձնել Պասպարտուի կերպարը, որը կատարում է մինչ օրս։ Նա բոլոր փորձություններին ուղեկցում է խաղացողներին` ամրոցի գանձատան բանալիներն ստանալու համար։

Շոուի կանադական և բրիտանական տարբերակներում նա կրել է, համապատասխանաբար, Դեդե և Ժակ անունները[1]։ 1994 թվականին օգնություն է ցուցաբերել մեկ այլ գաճաճ դերասանի` Անտոնի Լաբորին` ասոցիացիային անդամակցելու ժամանակ։ Ավելի ուշ Անտոնին դարձել է Ֆորտի ևս մեկ հերոս՝ Պասմյուրայ կեղծանվամբ[2]։

Բացի «Ֆորտ Բոյարին» մասնակցելուց նա նկարահանվել է «France Télévisions»-ի պատվերով նկարահանված «Երեք մերկ աղջիկ» (ֆր.՝ Trois jeunes filles nues), «Երեք հրաշալի հեքիաթ» (ֆր.՝ Trois contes merveilleux) ֆիլմերում (ստեղծվել են Ֆորտ Բոյարի ներկայիս հաղորդավար Օլիվյե Մինի օգնությամբ[3]), ինչպես նաև նկարահանվել է «Ես ապրում եմ իմ կողքին» (ֆր.՝ J'habite près de chez moi) պիեսում։ Երկու անգամ նկարահանվել է «France 2» հեռուստաալիքի «On n'demande qu'à en rire» շոուում։ TF1 հեռուստաալիքում նկարահանվել է իլյուզիոնիստ Ժիլ Արթուրի մի քանի շոուներում, որտեղ խաղացել է նույն աճպարարի դերը, ինչ որ «Ֆորտ Բոյարում» էր։

Բեմից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից պաշտոնապես աշխատում է «RATP» ընկերությունում` մետրոյի առաջին գծի տոմսարկղում` վաճառելով մետրոյի ուղեվարձի տոմսերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ։ 2015-02-23 https://www.youtube.com/watch?v=m8cV5pjJ8n4 
  2. «Programmes France 2 - Toutes les émissions et séries tv | France tv»։ www.france.tv։ Վերցված է 2020-09-28 
  3. Match Paris։ «Fort Boyard : la vie secrète de Passe-Partout»։ parismatch.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-09-28