Իսի լե Մուլինո
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Issy-les-Moulineaux[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 4,25 կմ² | ||
ԲԾՄ | 96 մետր | ||
Բնակչություն | ▼67 937 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92130[3] | ||
Պաշտոնական կայք | issy.com(ֆր.)(անգլ.) | ||
| |||
Իսի լե Մուլինո (անգլ.՝ Issy-les-Moulineaux, ֆրանսերեն արտասանութամբ՝ ), համայնք Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ Փարիզի արվարձանային տարածքի հարավարևմտյան մասում, Սեն գետի ձախ ափին։ Քաղաքաբնակները ֆրանսերեն իրենց անվանում են Isséens[4]: Բնակավայրը համարվում է Փարիզի մուտքերից մեկը և ընկած է 6,6 կիլոմետր հեռավորության վրա Աստվածամոր տաճարից՝ Նոտր Դամից, որտեղ, ինչպես ընդունված է Ֆրանսիայում, նշվում է զրո կիլոմետրը։ Իսի լե Մուլինոն 2010 թվականի հունվարի 1-ից մաս է դարձել Grand Paris Seine Ouest ագլոմերացիայի, որը 2016 թվականի հունվարից ընդգրկվել է Métropole du Grand Paris-ում։ Բնակավայրը հեռահաղորդակցային և մեդիա ոլորտներում ծավալվող գործարարությամբ հայտնի Val de Seine շրջանի կենտրոնում է և իր տարածքում հյուրընկալել է ֆրանսիական հեռուստատեսային ցանցի խոշորագույն ընկերությունների գլխավոր գրասենյակները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսիում է գտնվել Բուրբոնների կրտսեր ճյուղը հանդիսացող Կոնտի իշխանների ամրոցը. այնտեղ ներկայումս գտնվում է թղթախաղի թանգարանը։
1815 թվականի հուլիսին բնակավայրում ու նրա շուրջը տեղի է ունեցել ճակատամարտ ֆրանսիական ու պրուսական զորքերի միջև. դա այսպես կոչված «Հարյուր օրերի» վերջին իրադարձություններից մեկն էր՝ Փարիզը յոթնյակի կոալիցիայի զորքերից պաշտպանելու վերջին փորձը[5]։
Հայերը Իսի լե Մուլինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսի լե Մուլինոյում 1930 թվականից կա շուրջ հինգհազարանոց հայկական համայնք[6]՝ հայկական երկու եկեղեցիներով, դպրոցով, մարզական ակումբով, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողով, Rue d'Armenieև Rue d'Erevan փողոցներով[7][8]։ Իսի լե Մուլինոն 1989 թվականի դեկտեմբերից եղբայրացել է Հայաստանի Վաղարշապատ քաղաքի հետ[9]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[10] and INSEE (1968-2017)[11] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Eurosport[12][13] the Canal+ Group[14],, Coca-Cola France, France 24[15] Microsoft France and Europe[16], Sodexo[17], Icade[18] Technicolor SA[19], Withings և մի շարք այլ ընկերությունների գլխավոր գրասենյակները տեղակայված են Իսի լե Մուլինոյում։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսի լե Մուլինոն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[20]
Գերմանիա, Վայդեն ին դեր Օբերպֆալց (1962)
Բելգիա, Ֆրամրի (1979)
Իտալիա, Մաչերատա (1982)
Անգլիա, Հաունսլոու (1982)
Տոգո, Դապաոն (1989)
Հայաստան, Վաղարշապատ (1989)
Իսպանիա, Պոսուելո դե Ալարկոն (1990)
Իսրայել, Նահարիա (1994)
Չինաստան, Դունչեն (1997)
Չինաստան, Լեշան (2003)
Հարավային Կորեա, Գուրո (2005)
Ճապոնիա, Իչիկավա (2012)
2018 թվականից Իսի լե Մուլինոն բարեկամական կապեր է հաստատել Իրանի Նոր Ջուղա քաղաքի հետ[20]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Քաղաքապետարանը
-
Հաուսմանի վիլլան
-
Սե Սյուլպիս ճեմարանը
-
Էռնեստ Ռենանի փողոցը
-
Val de Seine բիզնես շրջանը
-
Մետրոյի կայարաններից մեկը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Hauts-de-Seine, habitants.fr
- ↑ Siborne William (1848)։ Waterloo Campaign 1815 (Fourth campaign ed.)։ A. Constable։ էջեր 748–749
- ↑ «Conférence: la présence arménienne à Issy» (ֆրանսերեն)։ Nouvelles d'Arménie Magazine։ 30 March 2015։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 12 September 2022
- ↑ Yessayan Catherine (20 July 2012)։ «Armenians of Issy-les-Moulineaux»։ Asbarez
- ↑ Marès Antoine, Milza Pierre (1994)։ Le Paris des étrangers depuis 1945։ Publications de la Sorbonne։ էջ 211։ ISBN 2859442561
- ↑ Hovanessian Martine (1995)։ Les Arméniens et leurs territoires (ֆրանսերեն)։ Editions Autrement։ էջ 133։ ISBN 286260531X
- ↑ Cassini-Ehess|17659|Issy-les-Moulineaux}}
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ "[1]."
- ↑ "[2]."
- ↑ "Mentions legales Archived 2010-03-27 at the Wayback Machine.." Canal+ Group. Retrieved on 5 March 2010.
- ↑ "Contact Us." France 24. Retrieved on 29 October 2009.
- ↑ "Microsoft Campus in France." Microsoft. Retrieved on 9 February 2012
- ↑ "Contact Us Archived 2011-07-16 at the Wayback Machine.." Sodexo. Retrieved on 1 June 2010.
- ↑ AFP Le Figaro fr avec (2019-01-03)։ «Immobilier: Icade cède les murs de son siège»։ Le Figaro.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-06-03
- ↑ "Legal Archived 2010-03-15 at the Wayback Machine.." Technicolor SA. Retrieved on 23 March 2010.
- ↑ 20,0 20,1 «Villes jumelles»։ issy.com (ֆրանսերեն)։ Issy-les-Moulineaux։ Վերցված է 2021-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իսի լե Մուլինո Վիքիպահեստում |
---|
|