Իվ Մարշեսսո
Իվ Մարշեսսո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1952[1] |
Ծննդավայր | Ռոշֆոր, Ծովափնյա Շարանտ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2014[2][1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Սենտ, Ծովափնյա Շարանտ[1] |
Գերեզման | Բերնյոյ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար |
Իվ Մարշեսսո (ֆր.՝ Yves Marchesseau, ապրիլի 21, 1952[1], Ռոշֆոր, Ծովափնյա Շարանտ[1] - սեպտեմբերի 29, 2014[2][1], Սենտ, Ծովափնյա Շարանտ[1]), ֆրանսիացի դերասան և հեռուստահաղորդավար, հայտնի է որպես Ֆորտ Բոյար հեռուստախաղի մեջ բանտապահ Լյա Բուլյայի (ֆր.՝ La Boule)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվ Մարշեսսոն ծնվել է 1952 թվականին։ Ապրել է Բերնյոյ գյուղում և աշխատել Obut պետանկ գնդիկների վաճառող[3]։ Ֆորտ Բոյար հաղորդման մասին տեղեկացել է «Radio France La Rochelle» ռադիոկայանի հայտարարությունից․
![]() |
Երբ տեղական ռադիոյով լսեցի, որ Ֆորտ Բոյարի համար փնտրում են իմ չափսերով անձի՝ 1 մետր 63 սանտիմետր հասակով և 114 կիլոգրամ քաշով, ես կնոջս ասացի, որ պատրաստվում եմ մասնակցել ընտրությանը։ | ![]() |
Հաղթելով մրցույթը, որին մասնակցում էր մոտ քսան մարդ, Իվը դարձել է Լյաբուլ՝ նավաստի, որը նավաբեկությունից հետո գտնվել է Ֆորտ Բոյարում։ Նրա հերոսը խփում է կոչնազանգին՝ ցույց տալով հաջորդ խաղի սկիզբն ու ավարտը, ինչպես նաև ուղարկում է զնդան այն խաղացողներին, որոնց չի հաջողվում կատարել առաջադրանքը ժամանակին և վերցնել բանալին։ Առաջին անգամ նա շոուում հայտնվել է 1994 թվականին։ 2013 թվականին առողջական խնդիրների պատճառով լքել է շոուն․
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 28-ի և 29-ի գիշերը՝ 62 տարեկանում[4]։ Մահվան պատճառը կերակրափողի քաղցկեղն էր։ Բացի այդ, դերասանը հիվանդ էր շաքարային դիաբետով։
Դերասանի մոտ կերակրափողի քաղցկեղը հայտնաբերվել է 2013 թվականի վերջին։ 2014 թվականի մայիսին բուժման պատճառով նա ստիպված էր թողնել աշխատանքը։ Ասվում է, որ ռադիո և քիմիաթերապիայի պատճառով Մարշեսոն կորցրել է մոտ 9 կիլոգրամ[5]։ Դերասանը չի կարողացել մասնակցել հեռուստատեսային խաղի 25-ամյա հոբելյանական եթերաշրջանին, բայց նա հույս ուներ, որ եթե լավանա, հաջորդ եթերաշրջանում կվերադառնա ծրագրին։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նա ի ծնե ճաղատ էր։
- Ավելի քան 20 տարի նա կազմել է գովազդային արտադրանքի հավաքածու։ Բերնյոյում գտնվող իր տան ավտոտնակը փոխակերպել է «Թանգարան 51»-ի․ այնտեղ ներկայացվել է ավելի քան 1000 առարկա, որոնք առնչություն են ունեցել հանրահայտ «Pernod 51» լիկյորի հետ։
- Նրա կինը ստիպված էր վաճառասեղանի մոտ փոխարինել ամուսնուն այն օրերին, երբ նա զբաղված էր նկարահանումներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Pétanque, "Fort Boyard" et harcèlement téléphonique... les multiples facettes de "La Boule"» (ֆրանսերեն)։ francetvinfo.fr։ 29.09.2014։ Վերցված է 2015-03-30
- ↑ «Ив Маршессо / Yves Marchesseau» (ռուսերեն)։ fortboyard.ru։ Վերցված է 2015-03-30
- ↑ «Умер надзиратель Ля Буль из шоу «Форт Боярд»» (ռուսերեն)։ lenta.ru։ 29.09.2014։ Վերցված է 2015-03-30
|