Վիլլի Ռովելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլի Ռովելլի
ֆր.՝ Willi Rovelli
Willy Rovelli.JPG
Ծնվել էհունվարի 3, 1981(1981-01-03) (39 տարեկան)
ԾննդավայրԿլյուզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասան, ռադիոհաղորդավար և հեռուստատեսային դերասան
Willy Rovelli Վիքիպահեստում

Ուիլյամ Ռովելլի (ֆր.՝ William Rovelli, առավել տարածված է՝ Վիլլի Ռովելլի) (հունվարի 3, 1981(1981-01-03), Կլյուզ), իտալական ծագմամբ ֆրանսիացի վերլուծաբան, դերասան և կոմիկ հեռուստահաղորդավար: Ներկայումս նկարահանվում է Ֆորտ Բոյար հեռուստախաղում, որտեղ մարմնավորում է գիժ խոհարար Վիլլի Ռովելլի դերը[1]: Հասակը կազմում է 164 սանտիմետր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը ծնվել է 1980 թվականի մարտի 18-ին Կլյուզում: 17 տարեկանում տեղափոխվել է Փարիզ: Մանկուց եղել է տաղանդավոր երեխա, այդ իսկ պատճառով 13 տարեկանում ավարտել է համալսարանը՝ դառնալով Ֆրանսիայի ամենաերիտասարդ շրջանավարտը: 1998 թվականի մարտի 8-ին իր առաջնախաղն է ունեցել ֆրանսիական հեռուստատեսությունում՝ մասնակցելով «Ձեր ծափահարությունների ներքո» հեռուստաշոուին: Նույն տարվանից դարձել է ռադիոհաղորդավար՝ NRJ ռադիոընկերությունում: Մինչև 2005 թվականը, որպես վերլուծաբան, աշխատել է «Խելագար թագավորը» հեռուստաշոուում: 2007- 2008 թվականներին աշխատել է Canal+ հեռուստաընկերությունում, որտեղ աշխատել է «Հատուկ թողարկում» հաղորդաշարում: 2012 թվականի հուլիսի 28-ին մասնակցել է Ֆորտ Բոյար հեռուստախաղին, որտեղ եղել է թիմի ավագ: Նրա խաղը հավանել է Յան Լե Գակը և առաջարկել նրան մարմնավորել խելագար խոհարարի դերը, ով առաջարկում է խաղացողներին փորձել էկզոտիկ մթերքներ, որոնք ունեն զզվելի համ: Յանը առաջարկել է նրան որևէ անվաբում մտածել, սակայն Ռովելլին նշել է, որ ցանկանում է իր անունը ավելի հայտնի դարձնել, որին Հայր Ֆուրան (Յան Լե Գակ) համաձայնվել է: Այսպես հայտնվել է նոր փորձություն՝ Վիլլի Ռովելլիի ռեստորանը, որը օգտագործվում է 2013 թվականին եթերաշրջանից մինչ օրս: Հեռուստախաղը հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհի մի շարք երկրներում ևս, այդ թվում նաև Հայաստանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Média Prisma։ «Willy Rovelli - La biographie de Willy Rovelli avec Gala.fr»։ Gala.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-09-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]