Ֆորդ Մեդոքս Բրաուն
Ֆորդ Մեդոքս Բրաուն անգլ.՝ Ford Madox Brown | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Ford Maddox Brown |
Ծնվել է | ապրիլի 16, 1821[1][2][3][…] կամ 1821[4] |
Ծննդավայր | Կալե[5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1893[1][3][6][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ և արվեստագետ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Work?, Cromwell, Protector of the Vaudois? և Հրաժեշտ Անգլիային |
Ամուսին | Էմմա Հիլլ |
Զավակներ | Քեթրին Մեդոքս Բրաուն[7][4], Լյուսի Մեդոքս Բրաուն, Oliver Madox Brown?[4] և Lucy Madox-Brown?[4] |
Ford Madox Brown Վիքիպահեստում |
Ֆորդ Մեդոքս Բրաուն (անգլ.՝ Ford Madox Brown, ապրիլի 16, 1821[1][2][3][…] կամ 1821[4], Կալե[5] - հոկտեմբերի 6, 1893[1][3][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5])՝ անգլիացի գեղանկարիչ և բանաստեղծ, պրեռաֆայելիտների նշանավոր ներկայացուցիչներից մեկը, չնայած «Պրեռաֆայելիտների եղբայրության» անդամներից չի եղել։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ուիլյամ Մորիսի ընկերն էր, նրանց հետ միասին զբաղվում էր վիտրաժի դիզայնով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորդ Մեդոքս Բրաունը ծնվել է 1821 թվականի ապրիլի 16-ին, ֆրանսիական Կալե քաղաում։ Ֆորդ Մեդոքսի հայրը շոտլանդացի էր, նավի գանձապահ, որդու ծնվելուց հետո թողել է ծառայությունը։ 1835 թվականին Բրաունը ընդունվել է Բրյուգգեի Արվեստի ակադեմիան, որտեղ յուրացրել է նկարչությունը Դավիդի աշակերտներից մեկի ղեկավարությամբ։
Այնուհետև սովորել է Գենտում և Անտվերպենում։ Նրա առաջին մեծ նկարը 1840 թվականին նկարած «Մարի Շոտլանդացու մահապատիժը» նկարն էր։ Վապերս Բրաունի արվեստանոցում ուսումնասիրում էր ֆրեսկոյի տեխնիկան, յուղանկար, ջրաներկ, փորագրության տարբեր ձևեր։ Ավելի ուշ նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ նկարիչ-ռոմանտիկների ազդեցության տակ դիմեց գրական թեմաների։ 1845 թվականին նա այցելեց Հռոմ, որտեղ մտերմացավ նազարեյացիների հետ։ Նա շատ բան ընդունեց նազարեյացիներից, արդյունքում այդ հայացքները ազդեցություն գործեցին պրեռաֆայելիտների վրա։ 1848 թվականին Բրաուն Ֆորդ Մեդոքսը ծանոթացավ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ[8]։
Բրաունի պատմական և կրոնական կոմպոզիցիաները կրում են ռոմանտիկ բարոյախոսական բնույթ, տարբերվում են առողջ իրատեսությամբ և գույների սրությամբ (օրինակ « Քրիստոսը լվանում է Պետրոս առաքյալի ոտքերը», 1852 թվական, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)։ Մեդոքս Բրաունը այսպես է մեկաբանում իր «Հրաժեշտ Անգլիային» կտավը՝ «Ընդհանրապես ուշադրություն չդարձնելով որևէ ժամանակաշրջանի կամ երկիր արվեստի վրա, ես փորձել եմ պատկերել այդ տեսարանը, այնպես ինչպես պետք է լիներ»։
Ֆորդ Մեդոքս Բրաուն՝ գրող Ֆորդ Մեդոքս Ֆորդի պապը և նկարիչ, բանաստեղծ Օլիվեր Մեդոքս Բրաունի հայրն է (1855-1874-ական թթ.): Նրա դստրերից նկարչուհի Լյուսի Մեդոս Բրաունի հետ ամուսնացել է Վիլյամ Մայքլ Ռոսետտին, իսկ մյուս աղջկա՝ Կեթրինի հետ՝ Ֆրենսիս Հյուփերը։
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հրաժեշտ Անգլիային» (անգլ.՝ The Last of England, 1855 թվական)՝ Բրաունի ամենահայտնի կտավներից է, մինչև այժմ համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը, նվիրված արտագաղթ թեմային։ Ամուսնական զույգը տխուր է, բայց հավաքված են և լի վճռականությամբ. նրանք ուրախ չեն հայրենիքից բաժանվելու համար, բայց կարոտով չեն նայում Դուվրի սպիտակ ժայռերին, որոնք մնում են հետևում։ Բրաունը նկարել է այդ նկարը Թոմաս Վուլների Ավստրալիա մեկնելուց հետո։ «Հարժեշտ Անգլիային» կտավը Բրաունը ստեղծել է այնպիսի հոգատարությամբ, որ կանացի գլխարկի վրա կարմիր ժապավեն նկարելու համար պահանջվեց չորս շաբաթ։
- «Աշխատանք» (անգլ.՝ Work, 1865), կտավը վիկտորեական սոցիալական համակարգի անարդարության մասին է և այն մասին, թե ինչպես է տնտեսական կյանքը աստիճանաբար տեղափոխվում գյուղից քաղաք։
- «Մանչեստերյան որմնանկարներ» (անգլ.՝ The Manchester Murals, սկսել 1879 թ.)՝ կտավների շարք, որտեղ երգիծաբանորեն ծաղրվում են վիկտորիանական դարաշրջանի որոշ իդեալներ։
- «Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը» (անգլ.՝ Jesus Washing Peter’s Feet, 1852 թ.)
- «Սեր Տրիստրամի մահը» (անգլ.՝ Death of Sir Tristram, 1863 թ.)
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի ընտանիքը այլաբանորեն պատկերված է ավագ դստեր՝ Լյուսի Բրաունի «Ֆերդինանդը և Միրանդան շախմատ են խաղում» կտավում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Ford Madox Brown (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Браун Форд Мэдокс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ Union List of Artist Names — 2018.
- ↑ «Броун Форд Мадокс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն և որոշ նկարներ Արխիվացված 2010-09-30 Wayback Machine
- Ապակենկարներ [Ուիլյամ հետ
- Նկարներ Carol Gerten Fine Art-ում Արխիվացված 2007-02-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորդ Մեդոքս Բրաուն» հոդվածին։ |
|