Ֆինիս Օ'Քոնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինիս Օ'Քոնել
անգլ.՝ Finneas O'Connell
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1997(1997-07-30) (26 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Ծնողներհայր՝ Պատրիկ Օ'Քոնել[1][2], մայր՝ Մեգի Բեյրդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfinneasofficial.com
 Finneas O'Connell Վիքիպահեստում

Ֆինիս Օ'Քոնել (հուլիսի 30, 1997(1997-07-30), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է նաև որպես FINNEAS[7], ամերիկացի երգիչ-երգահան, երաժիշտ, երգերի հեղինակ, ձայնային պրոդյուսեր և դերասան։ Նա թողարկել է բազմաթիվ սինգլներ և գրել երաժշտություն մի շարք արտիստների համար, այդ թվում իր քրոջ՝ Բիլլի Այլիշի։ Որպես դերասան, Օ'Քոնելը «Կյանքը ներսի դրսից» անկախ ֆիլմում մարմնավորել է Շեյնին[8]։ Հայտնի է նաև որպես Ալիսթեյր՝ Fox հեռուստաալիքով հեռարձակվող «Glee» հեռուստասերիալից[9]։ 2011 թվականին «Վատ ուսուցչուհի» ֆիլմում կատարել է Սպենսերի դերը։ ABC հեռուստաալիքի «Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալում ունեցել է հաճախ հանդիպող դեր[9], հայտնվել է նաև «Ջրհոս» սերիալի երկու սերիաներում[10]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինիսը ծնվել է դերասանուհի Մեգի Բեյրդի և Պետրիկ Օ'Քոնելի ընտանիքում, նրա նախնիները իռլանդացիներ և շոտլանդացիներ են[11]։ 2015 թվականին նա Glee երաժշտական հեռուստաշոուի վերջին եթերաշրջանում մարմնավորել է Ալիստերին։ Նրա քույր Բիլլի Այլիշը երգչուհի է, ում երգերի համահեղինակը և պրոդյուսերը Ֆինիսն է։ Օ'Քոնելը մեծացել է Լոս Անջելեսում, 12 տարեկանից սկսել է երգեր գրել և զբաղվել պրոդյուսերությամբ[12]։ Նա The Slightlys երաժշտական խմբի գլխավոր երգիչը և երգերի հեղինակն է։ Խումբը Լոս Անջելեսում հաղթել է մի շարք մրցույթներում և ստացել տարբեր մրցանակներ[13]։ Իր քույր Բիլլի Այլիշի «Don't Smile at Me» մինի ալբոմի համահեղինակը և պրոդյուսերն է, որը ամերիկյան Billboard 200 չարթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[14][15]։ Օ'Քոնելը Բլիլի Այլիշի «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի պրոդյուսերը և Այլիշից բացի երգերի միակ հեղինակն է, որը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների չարթեորւմ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[16]։

Ֆինիսի առաջին՝ «New Girl» սինգլը թողարկվել է 2016 թվականին[17]։ Երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականին, ռեժիսորը Էմմա Սինդնի Մենզիսն է, իսկ դերասանները՝ Ֆինիսը և Յասմին Վեգան[18]։ 2017 թվականին նա թողարկել է երկրորդ սինգլը՝ «I'm in Love Without You», իսկ 2018 թվականին՝ ևա 8 սինգլներ՝ «Break My Heart Again», «Heaven», «Life Moves On», «Landmine», «Hollywood Forever», «College», «Luck Pusher» և «Let's Fall in Love for the Night»։ 2019 թվականի սկզբին Ֆինիսը առաջին անգամ ելույթներ է ունեցել Նյու Յորքում[19] և Լոս Անջելեսում[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինիսը հանդիպում է յություբեր Քլաուդիա Սուլևսկիի հետ[21]։ Ֆինիսը իր «Claudia» սինգլը գրել է նրանց առաջին հանդիպումից հետո[22]։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Maybe I'm Losing My Mind» (2015)
  • «Call Me When You Find Yourself» (2015)
  • «Your Mother's Favorite» (2015)
  • «New Girl» (2016)
  • «I'm in Love Without You» (2017)
  • «Break My Heart Again» (2018)
  • «Heaven» (2018)[23]
  • «Life Moves On» (2018)
  • «Landmine» (2018)[24]
  • «Hollywood Forever» (2018)[25]
  • «College» (2018)
  • «Luck Pusher» (2018)
  • «Let's Fall in Love for the Night» (2018)
  • «Claudia» (2019)[26]
  • «I Lost a Friend» (2019)

Երգահան և պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Արտիստ Ալբոմ Երգահան Պրոդյուսեր
2016 «Come to Think» Գաբրիել Քուրենտ Ոչ ալբոմային սինգլ Այո Այո
«Six Feet Under» Բիլլի Այլիշ Այո Այո
«Ocean Eyes» Don't Smile at Me Այո Այո
2017 «Your Eyes»
(Թայլա Փարքս)
The Knocks Testify EP Այո Ոչ
«Filthy Rich» Էվելին Ոչ ալբոմային սինգլ Ոչ Այո
«Bellyache» Բիլլի Այլիշ Don't Smile at Me Այո Այո
«Bored» Ոչ ալբոմային սինգլ Այո Այո
«Lost My Mind» Ալիս Քիստիանսեն Այո Այո
«Watch» Բիլլի Այլիշ Don't Smile at Me Այո Այո
«Copycat» Այո Այո
«Idontwannabeyouanymore» Այո Այո
«My Boy» Այո Այո
«Party Favor» Այո Այո
«Hostage» Այո Այո
«Satellite» Ռեբեքա Բլեք RE / BL Այո Այո
«burn»
(Վայնս Ստեյփլս)
Բիլլի Այլիշ Don't Smile at Me Այո Այո
2018 «Bitches Broken Hearts» Այո Այո
«Lovely»
(Քալիդ)
Այո Այո
«You Should See Me in a Crown» When We All Fall Asleep, Where Do We Go? Այո Այո
«When the Party's Over» Այո Այո
«Come Out and Play» Ոչ ալբոմային սինգլ Այո Այո
2019 «When I Was Older» երգի ոգեշնչման աղբյուրը Ռոմա ֆիլմն է Այո Այո
«Bury a Friend» When We All Fall Asleep, Where Do We Go? Այո Այո
«Wish You Were Gay» Այո Այո
«!!!!!!!» Այո Այո
«Bad Guy» Այո Այո
«Xanny» Այո Այո
«All the Good Girls Go to Hell» Այո Այո
«8» Այո Այո
«My Strange Addiction» Այո Այո
«Ilomilo» Այո Այո
«Listen Before I Go» Այո Այո
«I Love You» Այո Այո
«Goodbye» Այո Այո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rollingstone.uol.com.br/entretenimento/alem-da-musica-6-filmes-e-series-para-conhecer-carreira-de-finneas-lista/
  2. 2,0 2,1 https://istoe.com.br/finneas-ele-tem-a-formula-do-sucesso/
  3. https://www.billboard.com/pro/apple-music-awards-billie-eilish-lizzo-lil-nas-x/
  4. Moreau J. Golden Globes: ‘Oppenheimer’ Leads With Five Wins, ‘Succession’ Tops TV With Four (Complete Winners List) — 2024.
  5. 2022 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
  6. 2024 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
  7. «Finneas». AllMusic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  8. Goldstein, By Gary (2014 թ․ հոկտեմբերի 16). «When it's 'Life Inside Out,' they turn to music». latimes.com. LA Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  9. 9,0 9,1 Shira, Dahvi. «Former Glee Actor-Musician Finneas O'Connell Talks About the Show's Pop-Culture Legacy, His Adoration for Kesha and Why He Goes to 'Desperate Measures' for His Girlfriend | skyelyfe | Music & Lifestyle». www.skyelyfe.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  10. «Finneas O'Connell - IMDb». IMDb. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  11. Power, Ed. «An Interview with Billie Eilish: Pop's Ferocious New Enigma | Hotpress». Hotpress. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. «Meet FINNEAS, Billie Eilish's Big Brother and Your New Music Crush». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  13. «In Battles of the Bands, The Slightlys Keep Winning (VIDEO)». LA Weekly. 2014 թ․ հոկտեմբերի 23.
  14. «Billboard 200 Chart Moves: Billie Eilish's 'Don't Smile at Me' Hits New High».
  15. «Billie Eilish Chart History». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Billie Eilish makes chart history with debut album». Consequence of Sound (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  17. «[PREMIERE] FINNEAS: 'New Girl' - WE FOUND NEW MUSICWE FOUND NEW MUSIC». wefoundnewmusic.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  18. FINNEAS (2019 թ․ փետրվարի 4), FINNEAS - NEW GIRL (Official Music Video), Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին
  19. FINNEAS (2019 թ․ փետրվարի 3). «First headliner tomorrow night in NYC and it's SOLD OUT, BABY». @finneas (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  20. January 29th, Kevin Bronson on; 2019 (2019 թ․ հունվարի 30). «Finneas' fans fall in love for the night at the Troubadour». buzzbands.la (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  21. https://www.youtube.com/watch?v=X8TyR-0Fj8U
  22. http://tigerbeat.com/video/finneas-claudia/
  23. Heaven - Single by Finneas (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին
  24. Landmine (Aire Atlantica Remix) - Single by Finneas (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին
  25. Putri, Rosiana (2018 թ․ սեպտեմբերի 16). «Finneas O'Connell Needs More Recognition and Here's Why». Arts + Culture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  26. Claudia - Single by Finneas (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինիս Օ'Քոնել» հոդվածին։