Let's Fall in Love for the Night

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Let's Fall in Love for the Night»
«Let's Fall in Love for the Night» սինգլի շապիկը (Ֆինիս Օ'Քոնել, {{{տարեթիվ}}})
Ֆինիս Օ'Քոնելի սինգլը
«Blood Harmony» ալբոմից
ԹողարկվածՀոկտեմբերի 19, 2018 (2018-10-19)
Ֆորմատ
Ձայնագրված2018
Ժանրփոփ
Տևողություն3:10
ԼեյբլOYOY
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
«Let's Fall in Love for the Night» ՅուԹյուբում

«Let's Fall in Love for the Night» (անգլ. թարգմանաբար՝ «Արի գիշերը սիրահարվենք միմյանց»), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Ֆինիս Օ'Քոնելի երգ։ Ֆինիսը զբաղվել ինչպես երգի հեղինակությամբ, այդպես էլ պրոդյուսերավորմամբ։ Երգը թողարկվել է որպես սինգլ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին և հետագայում հայտնվել է նրա դեբյուտային մինի ալբոմի՝ «Blood Harmony»-ի կազմում։ Այն զբաղեցրել է Billboard Alternative Songs չարթի 17-րդ հորիզոնականը։

Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն արտահայտում է Ֆինիսի սերը սիրային երգերի նկատմամբ։ Այն աղջկա մասին է, ում նա երբեք չի հանդիպել իրական կյանքում, և այն բանի մասին, թե ինչպես է նա հարմարավետություն գտնում, պատկերացնելով, որ նրանք կարող են այլընտրանքային տիեզերքում միասին լինել, բայց միայն ժամանակավորապես։ Ֆինիսը Billboard-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես շատ եմ սիրում փոփ երգեր և երբեք ինձ չեմ ճնշում որպես սոլո արտիստի, ով պետք է միշտ առևտրային առումով հաջող երգեր գրի։ Ես գրում եմ այն, ինչ ես կցանկանայի լսել։ Սա այդպիսի երգերից մեկն է»[1]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի մարտի 19-ին։ Հոլովակի ռեժիսորն էր Սեմ Բենեթը, և այն նկարահանվել է մեկ կադրով։ Այն սկսում է Ֆինիսից, ով ուկուլելե է նվագում շենքի տանիքի վրա, որտեղից երևում է Լոս Անջելեսի հորիզոնը։ Երգի շարունակության ընթացքում նրան է միանում պարողների խումբը, որոնք հանդես են գալիս խորեոագրաֆիայով այն ժամանակ, երբ նա շարունակում է երգել[2]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2020) Բարձրագույն
դիրք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Alternative Songs (Billboard)[3] 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rock Airplay (Billboard)[4] 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spanos, Brittany (2020 թ․ մարտի 19). «Finneas Performs on L.A. Rooftop in 'Let's Fall in Love for the Night' Video». RollingStone. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  2. Bowenback, Starr (2018 թ․ հոկտեմբերի 18). «Finneas Talks Newest Song 'Let's Fall in Love for the Night' & Touring With Sister Billie Eilish: Exclusive Premiere». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  3. Illegal name entered Finneas/Finneas/chart?f=377 Finneas Album & Song Chart History Billboard Alternative Songs for Finneas. Ստուգվել է April 19, 2020.
  4. Illegal name entered Finneas/Finneas/chart?f=1228 Finneas Album & Song Chart History Billboard Rock Airplay for Finneas. Ստուգվել է April 19, 2020.