Bellyache (երգ, Բիլլի Այլիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Bellyache»
Բիլլի Այլիշի սինգլը
«Don’t Smile at Me» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 24, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԷլեկտրոփոփ
Երգահան
Լեյբլ
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Ocean Eyes»
(2016)
«Bellyache»
(2017)
«Bored»
(2017)
YouTube full-color icon (2017).svg Տեսանյութը

«Bellyache» (անգլ. թարգմանաբար` «Փորացավ»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 24-ին, որպես նրա դեբյուտային` Don’t Smile at Me (2017) մինի ալբոմի սինգլ: Երգը գրվել է Այլիշի և նրա ավագ եղբոր` Ֆինիս Օ'Քոնելի կողմից, վերջինս նաև պրոդյուսերն է[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 23-ին, Billboard-ին տված հարցազրույցում Այլիշը ասել է, որ

«Դա իսկապես զվարճալի է, դնել քեզ մի կերպարի դերում, որտեղ դուք սովորաբար չեք եղել: Պետք չէ մեկին սիրել, որպեսզի մեկին սիրելու մասին երգ գրել: Ձեզ պետք չէ ատել մեկին, որպեսզի ինչ որ մեկին ատելու մասին երգ գրեք: Ձեզ պետք չէ մեկին սպանել, որպեսզի մեկին սպանելու մասին երգ գրեք: Ես չեմ պատրաստվում մարդկանց սպանել, այդ իսկ պատճառով ես ուրիշ կերպար կդառնամ»:[3]

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, երաժշտական փորձագետների և տեսաբանների կողմից ստեղծագործությունը դրական կարծիքներ է ստացել: Idolator-ից Մայք Ուեսը այն անվանել է` «չարագուշակ սինթի հիմն, որը, դրականորեն, զայրույթ և հիասթափություն է առաջացնում»[4]: Elle ամսագրից Էստել Տանը նշել է, որ երգը «կատակ է վատ որոշումների մասին»[5]: Pigeons and Planes-ից Ջեյքոբ Մուռը նշել է, որ երգը «ինտրիգ է ցուցադրում, որը մեծապես կապված է նրա հետ, որ երգը սպանության մասին է»[6]:

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մարտի 22-ին: Ռեժիսորները Miles-ը և AJ-ն են[7]: Nylon ամսագրից Սիդնի Գոռը այսպես է նկարագրում երաժշտական տեսահոլովակը` «Նրա bellyache տեսահոլովակը ցույց է տալիս երգչուհուն, ով չի կարողանում դուրս գալ անապատային ճանապարհից: Սկզբում տեսարանը անմեղ է թվում, երբ Այլիշը անձնական իրերով լցված փոքր, կարմիր ֆուրգոն է քաշ տալիս: Շուտով մենք իմանում ենք, որ այն աղբի տոպրակներով է լցված, որոնց մեջ գումար կա: Երբ գալիս է կրկներգի հատվածը, մենք զգում ենք, որ ստիպված ենք նրա հետ պարել` բարձր լեռնագագթների ֆոնի վրա և համարյա մոռանում ենք, որ ինչ որ կասկածելի բան է տեղի ունենում: Սակայն տարօրինակ պարային հալյուցինացիան ավարտվում է, իսկ ճանապարհը անհայտ մի բանի է տանում: Այսպիսով, ի՞նչ է այս ամենը նշանակում: Ակնհայտ է, որ Այլիշին չի կարելի թերագնահատել»[8]: Idolator-ից Մայք Վասսը նշել է, որ «Այլիշը ջղայն տեսք ունի, սակայն այստեղ, վառ գույների և սև զգացմունքների համադրությամբ, գաղտնի հումոր կա: Ես հատկապես պարային հատվածն եմ հավանում»[9]: Pigeons and Planes ամսագրից Ջեյքոբ Մուռը ասել է, որ տեսահոլովակը «վառ, չարաճճի և գրավիչ է»[6]:

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2018–19) Բարձրագույն
հորիզոնական
Australia (ARIA)[10] 66
Կանադա Canadian Hot 100[11] 65
Ireland (IRMA)[12] 39
Պորտուգալիա (AFP)[13] 69
Շոտլանդիա Scottish Singles Top 40[14] 89
Սլովակիա Singles Digitál Top 100[15] 85
South Korea (Gaon)[16] 197
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[17] 1
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[18] 79
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[19] 3

Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[20] 2× Platinum 140 000^
Կանադա (Music Canada)[21] Platinum 80 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[22] Silver 200 000^
ԱՄՆ (RIAA)[23] Gold 0^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Աշխարհում Փետրվարի 24, 2017 Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bellyache - Billie Eilish | Songs, Reviews, Credits»։ AllMusic (en-us)։ Վերցված է 2019-07-23 
  2. Graves Shahlin (2017-03-23)։ «Billie Eilish - 'Bellyache' music video.»։ Coup De Main Magazine (անգլերեն)։ Վերցված է 2019-07-23 
  3. «Billie Eilish Is Pop's Most Impressive 15-Year-Old»։ Billboard։ Վերցված է 2019-07-23 
  4. «Billie Eilish Seethes In "Bellyache" Video»։ idolator։ 2017-03-22։ Վերցված է 2019-07-23 
  5. Tang Estelle (2017-03-23)։ «15-Year-Old Singer Billie Eilish Has a Dreamy New Music Video»։ ELLE (en-US)։ Վերցված է 2019-07-23 
  6. 6,0 6,1 «Pigeons & Planes: The Best in New Music Discovery and Curation»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2019-07-23 
  7. BillieEilishVEVO (2017-03-22), Billie Eilish - Bellyache, https://www.youtube.com/watch?v=gBRi6aZJGj4, վերցված է 2019-07-23 
  8. «Billie Eilish Will Give You A “Bellyache” With Her New Video»։ NYLON (անգլերեն)։ 2017-03-23։ Վերցված է 2019-07-23 
  9. «Billie Eilish Seethes In "Bellyache" Video»։ idolator։ 2017-03-22։ Վերցված է 2019-07-23 
  10. «ARIA Chart Watch #511»։ auspOp։ February 9, 2019։ Վերցված է February 9, 2019 
  11. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է December 4, 2018.
  12. «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է December 1, 2018 
  13. "Portuguesecharts.com – Billie Eilish – Bellyache". AFP Top 100 Singles. Retrieved April 12, 2019.
  14. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է January 12, 2019.
  15. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201848 into search. Ստուգվել է December 4, 2018.
  16. «Digital Chart – Week 23 of 2019»։ Gaon Chart (կորեերեն)։ Վերցված է June 13, 2019 
  17. «Veckolista Heatseeker – Vecka 8, 22 februari 2019»։ Sverigetopplistan։ Վերցված է February 23, 2019 
  18. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է February 9, 2019.
  19. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=344 Billie Eilish Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է December 4, 2018.
  20. «ARIA Chart Watch #522»։ auspOp։ April 27, 2019։ Վերցված է April 27, 2019 
  21. «Canadian single certifications – Billie Eilish – Bellyache»։ Music Canada 
  22. «British single certifications – Billie Eilish – Bellyache»։ British Phonographic Industry։ Վերցված է March 20, 2019  Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Bellyache in the "Search BPI Awards" field and then press Enter.
  23. «American single certifications – Billie Eilish – Bellyache»։ Recording Industry Association of America։ Վերցված է August 14, 2018  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]