!!!!!!!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«!!!!!!!»
Բիլլի Այլիշի երգը «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմից
ԹողարկվածՄարտի 29, 2019 (2019-03-29)
Ֆորմատ
Տևողություն0:14
Լեյբլ
Հեղինակ
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
When We All Fall Asleep, Where Do We Go? ալբոմի երգացանկ
«!!!!!!!»
(1)
«Bad Guy»
(2)

«!!!!!!!», ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը նրա դեբյուտային` When We All Fall Asleep, Where Do We Go? ստուդիական ալբոմից։ Երգը գրել են Այլիշը և նրա եղբայր Ֆինիս Օ'Քոնելը, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։ Երգը գրվել է որպես կատակ, քանի որ Այլիշը և Ֆինիսը որոշել էին, որ ալբոմում պետք է ինչ որ ծիծաղելի բան լինի։ Երգը զբաղեցրել է Canadian Hot 100 չարթի 72-րդ հորիզոնականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«!!!!!!!»-ը կարճատև է և ալբոմի առաջին երգն է, որում Այլիշը և Օ'Քոնելը կատակում և ծիծաղում են[1]։ Երգից հետո միանգամից սկսվում է «Bad Guy» երգը։ Սկզբում, այս երկու երգերը պետք է միքսվեին և ներկայացվեին որպես մեկ ամբողջական երգ, սակայն արդյունքում առանձնացվել են որպես երկու տարբեր երգեր։ MTV-ի հարցազրույցում Օ'Քոնելը բացատրում է` «Ի սկզբանե, այս մասը պետք է հնչեր «bad guy» երգի սկզբում, սակայն, երբ մենք ուշքի եկանք, հասկացանք, որ կատակը բավականին շուտ կհնանա, այդ իսկ պատճառով մենք առանձնացրեցինք նրանց որպես երկու տարբեր երգեր»[2]։

Օ'Քոնելը բացատրել է, որ այն կօգնի մի փոքր հումոր գտնել ալբոմի ծանրության մեջ[3]։ MTV-ի հարցազրույցում նա ասել է` «Այս փոքր մասը մեզ այնքան է ստիպում ծիծաղել։ Ես ուղղակի մտածեցի, որ եթե մենք կարողանանք բավականին մռայլ ալբոմը թեթևամիտ և լուսավոր սկսել, ինքներս մեզ այդքան էլ լուրջ չընդունելով, ապա ալբոմի մնացած մասը շատ ավելի ազդեցիկ կդառնա մարդկանց համար»[2]։

2019 թվականի մարտի 29-ին թողարկված «Bad Guy» երգի տեսահոլովակը սկսվում է այս երգով[4]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2019) Բարձրագույն
դիրք
Կանադա Canadian Hot 100[5] 72

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cowan, Yasmin (2019 թ․ մարտի 29). «Billie Eilish - When We All Fall Asleep, Where Do We Go?». Clash. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  2. 2,0 2,1 Roth, Madeline (2019 թ․ ապրիլի 9). «BILLIE EILISH'S WHEN WE ALL FALL ASLEEP: A COMPLETE BREAKDOWN FROM FINNEAS O'CONNELL». MTV. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  3. Jenkins, Craig (2019 թ․ ապրիլի 9). «Inside the Making of Billie Eilish's When We All Fall Asleep, Where Do We Go?». Vulture. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Billie Eilish - bad guy».
  5. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է April 24, 2020.