Քալիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քալիդ
Քալիդ
Բնօրինակ անունKhalid
Ի ծնե անունՔալիդ Էմհերսթ Ռոբինսոն
Ծնվել էփետրվարի 11, 1998(1998-02-11)[1] (26 տարեկան)
Fort Stewart, Ջորջիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, փոփ, , հիփ հոփ,
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան
Երգչաձայնբարիտոն[3]
Գործիքներվոկալ[3][4]
Գործունեություն2015–այժմ
ԼեյբլInterscope Records
ԿրթությունCarthage Senior High School? և Americas High School?
Կայքkhalidofficial.com
 Khalid (singer) Վիքիպահեստում

Քալիդ Էմհերսթ Ռոբինսոն (փետրվարի 11, 1998(1998-02-11)[1], Fort Stewart, Ջորջիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ և երգահան։ Նա պայմանագիր է կնքել "Right Hand Music Group"-ի և "RCA Records"-ի հետ։ Ճանաչում է ստացել իր դեբյուտային սինգլի՝ "Location"-ի շնորհիվ, որը Billboard Hot 100 հիթ-շքերթում 16-րդ հորիզոնական էր գրավել և հավաստագրվել պլատինե։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինսոնը ծնվել է 1998 թվականի փետրվարի 11-ին Ֆորտ Ստյուրտում, Ջորջիա։ Նա իր մանկությունն անց է կացրել տարբեր տեղերում, որովհետև նրա մոր՝ Լինդա Վոլֆի աշխատանքը պահանջում էր անընդհատ տեղափոխություններ, մայրը զինվորական էր։ Էքսթեյլում նա հանդիպեց իր մանկության ընկեր, լեգենդար Ռիֆ դա Գրեյթի հետ, ով ստիպեց երիտասարդ Քալիդին զերծ մնալ փողոցներից և ավելի շատ ժամանակ անցկացնել ձայնագրման ստուդիայում։ Նրա մայրը աշխատելով ավելի քան 10 տարի բանակում, հնարավորություն ստացավ երգել Ամերիկյան բանակի երգչախմբում։ Ավագ դպրոցի ավարտական դասարանում նրա ընտանիքը տեղափոխվեց Էլ Պասո և Քալիդը ավարտեց ամերիկյան դպրոցը 2016 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 2-րդն էր "Billboard Twitter Emerging Artists" չարտում 2016 թվականի հուլիսին, նրա դեբյուտային սինգլ "Location"-ը սկսեց թափ առնել, երբ Քալիդին սկսեցին ընդգրկել "Արտիստներ որոնց պետք է ճանաչեք" ցանկերում ներառյալ Billboard, Yahoo, BuzzFeed և Rolling Stone. "Location" սինգլը տարվա վերջին արդեն 20-րդ հորիզոնականում էր "Billboard R&B" չարտում և "Billboard Hot R&B" չարտի թոփ 10-ում էր։ "The Fader" երգի թողարկումից հետո տեսահոլովակը ունեցավ ավելի քան 6 միլլիոն դիտում առաջին 6 ամսում այն ժամանակ, երբ այդ նույն երգը "Spotify"-ում արդեն ուներ 35 միլիոն լսում։ "Location"-ը ունեցավ ավելի քան 17 միլիոն լսում "SoundCloud"-ում իր թողարկումից հետո։

2017 թվականի հունվարին, թողարկվեց Ալինա Բարազի "Electric" սինգլը, որը Քալիդի հետ համագործակցություն էր։ Քալիդի համագործակցությունը Բրասթրաքսի հետ, "Whirlwind"-ը, ունեցավ ավելի քան 300.000 լսում SoundCloud-ում։ 2017 թվականի փետրվարի առաջին շաբաթին նա հռչակվեց Apple Music-ի շաբաթվա նոր արտիստ։

Քալիդը վաճառեց իր "Location" շրջագայության բոլոր տոմսերը, որից հետո սկսվեց նրա եվրոպական շրջագայությունը։ Նրա դեբյուտային ալբոմը թողարկվեց 2017 թվականի մարտի 3-ին, որի անունն էր "American Teen":

Քալիդը ասել է որ իր ամենից մեծ ոգեշնչողն է եղել, նույնպես նշել է Քենդրիք Լամարին, ԱՍԱՓ Ռոքիին, Ֆադը Ջոն Միսթիին, Ֆրենք Օուշնին, Գրիզզլի Բիրին, Չենս դը Ռեփփերին, Լորդեյին և Ջեյմս Բլեյքին։

Քալիդը իր հեռուստադեբյուտը կատարել է "Location" երգը երգելով "The Tonight Show Starring Jimmy Fallon"-ում 2017 թվականի մարտի 15-ին "The Roots"-ի զուգակցությամբ։ Նա նաև երգեց "The Roots"-ի ամենամյա պիկնիկի ժամանակ, 2017 թվականի հունիսի 3-ին Ֆիլադելֆիայում

Նրա "Angels" երգը որպես սաունդթրեք է օգտագործվել "Grey's Anatomy" հեռուստասերիալում, "Don't Stop Me Now" դրվագում, որը ցուցադրվեց 2017 թվականի ապրիլի 27-ին։

Նրա դեբյուտային ալբոմը կոչվեց ամսվա ալբոմ ըստ Vinylmnky's-ի։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Location[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Քաղաք Երկիր Համերգասրահ
North America
Հունվար 13, 2017 Չիկագո Միացյալ Նահանգներ Reggies
Հունվար14, 2017 Դետրոյթ The Shelter
Հունվար15, 2017 Տորոնտո Կանադա Velvet Underground
Հունվար 16, 2017 Բոստօն Միացյալ նահանգներ Middle East
Հունվար 19, 2017 Նյու Յորք SOB's
Հունվար 20, 2017 Ֆիլադելֆիա The Foundry
Հունվար 21, 2017 Վաշիգտոն Songbyrd
Հունվար 22, 2017 Բալթիմոր Metro Gallery
Հունվար 25, 2017 Ատլանտա Vinyl
Հունվար 27, 2017 Հյուսթոն Bronze Peacock
Հունվար 29, 2017 Դալալս Cambridge Room
Փետրվարի 1, 2017 Դենվեր Larimer Lounge
Փետրվարի3, 2017 Ալբուրք Launch Pad
Փետրվարի 4, 2017 Էլ Պասո Tricky Falls
Փետրվարի 7, 2017 Ֆենիքս Club Red
Փետրվարի 8, 2017 Լոս Անջելես The Roxy
Փետրվարի 10, 2017 Սան Դիեգո House of Blues - Voo Doo Room
Փետրվարի 11, 2017 Սանտա Անա Constellation Room
Փետրվարի 12, 2017 Սան Ֆրանցիսկո Social Hall
Փետրվարի 14, 2017 Սակրամենտո Harlows
Եվրոպա
Փետրվարի 21, 2017 Բերլին Գերմանիա Kantine am Berghain
Փետրվարի24, 2017 Փարիզ Ֆրանսիա Maroquinerie
Փետրվարի 25, 2017 Ամստերդամ Նիդերլանդներ Bitterzoet
Փետրվարի 27, 2017 Լոնդոն Անգլիա Hoxton's Bar and Kitchen

The American Teen Շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Աշխատանք Արդյունք
2017 Woodie Awards Ինքը Հաղթանակ
BET Awards[5] Առաջադրված
Teen Choice Awards "Location" Առաջադրված
MTV Video Music Awards[6] Ինքը Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Allmusic — 1991.
  3. 3,0 3,1 Diplo Hints He's 'Cooking' Something Up in the Studio With Khalid: See the Pic // Billboard — 2018. — ISSN 0006-2510
  4. Montreux Jazz Festival Database
  5. «Beyoncé tops 2017 BET Awards nominations». Los Angeles Times. 2017 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  6. «VMAs: Kendrick Lamar Tops Nominations as MTV Continues to Eliminate Gendered Categories». The Hollywood Reporter. 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալիդ» հոդվածին։